Լրահոս

Զգուշացում Բաքվին. Ստատուս-քվոն կարող է փոխվել այլ ուղղությամբ

 

 

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Եվրամիությունն աջակցում է Մինսկի խմբին: Դեսպանն ասել է, որ ԵՄ-ն լիարժեք աջակցում է համանախագահների վերջին հայտարարությանը: «Մենք հավատում ենք, որ ստատուս-քվոն անհնար է պահպանել, մենք հավատում ենք, որ հրադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի, մենք հավատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, մենք հավատում ենք, որ հետաքննության եւ վստահության մեխանիզմներն անհրաժեշտ են», ասել է դեսպանը:
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը փոխվել է: Առանց զսպման մեխանիզմների ստատուս-քվոն արդեն հնարավոր չէ պահպանել, միգուցե հենց դա է նկատի ունեցել ԵՄ դեսպանը՝ հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:
Այդ հայտարարությունը, որը հայկական կողմը գնահատել է աննախադեպ, ցույց է տալիս, որ համանախագահները տարածաշրջանոմ կայունության պահպանման այլ միջոցներ չեն տեսնում, քան զսպման մեխանիզմների ներդրումը:
Փաստացի, համանախագահները զգուշացնում են Հայաստանին, որ չեն կարող զսպել Ադրբեջանի ագրեսիան, իսկ Ադրբեջանին նախազգուշացնում են, որ չեն դատապարտի Հայաստանի պատասխան քայլերը: Եթե հաշվի առնենք, որ հայկական կողմը պաշտոնապես համաձայն է մեխանիզմների ներդրմանը, համանախագահները փաստացի բաց տեքստով զգուշացնում են Բաքվին, որ չեն կարող խանգարել հայկական կողմին փոխելու ստատուս-քվոն, եթե չլինեն զսպման մեխանիզմներ:
Բաքվին դեռ չի հաջողվում համոզել, ավելին, հազիվ հաջողվել է «համոզել» 7 հոգով ավելացնել ԵԱՀԿ դիտրոդների թիվը: Դա բավարար կլինի, եթե շփման գծին սարքավորումներ տեղադրվեն:
Ընդունված է համարել, որ ստատուս-քվոյի փոփոխությունն ադրբեջանական կողմի «առանձնաշնորհն է», որը բացահայտ հայտարարում է, որ ներկայիս իրադրությունը չի բխում իր շահերից: Սակայն այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ ներկայիս ստատուս-քվոն չարյաց փոքրագույնը կլինի Ադրբեջանի համար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing