Ժամանակ է պետք իշխանությունը «ժառանգորդին» փոխանցելու համար. Ո՞վ է նա

2

Tert.am-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում առաջադրվել է պայմանով, որ իր փորձը փոխանցի երիտասարդ առաջնորդներին: Տարօրինակ պայման է, որովհետեւ Սերժ Սարգսյանը, նախագահ լինելով, արդեն այսօր կարող է փոխանցել փորձը: Սակայն նա կամ չի ցանկացել, կամ էլ հնարավոր է չի հասցրել:

Որքա՞ն ժամանակ է պետք Սերժ Սարգսյանին, որ փորձը երիտասարդ առաջնորդներին փոխանցի: Այլ խոսքով, Սերժ Սարգսյանը որքա՞ն է մտադիր վարչապետ մնալ: Կա՞ արդեն ընտրված «ժառանգորդ», որին Սարգսյանը կառաջադրի վարչապետի պաշտոնում:Երեկ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում էր եւ փաստացի գովել է Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար:

Վիգեն Սարգսյանն անսպասելի է պաշտպանության նախարար նշանակվել՝ կարծես Սերժ Սարգսյանը որոշել էր նրան «մարտական փորձության» ենթարկել:Վիգեն Սարգսյանն սկսել է ոչ պոպուլյար միջոցառումներից՝ 1000 դրամ տուրքն է մտցրել եւ բանակին մեծ հիմնադրամով ապահովել, չեղյալ է արել ուսանողների համար տարկետումը, Ռուսաստանի հետ ստորագրել է միացյալ զորախմբի վիճելի պայմանագիրը եւ բազմաթիվ այլ «սեւ» աշխատանքներ արել:Այս առումով Վիգեն Սարգսյանը «փորձությունը» հաջողությամբ է անցել:

Սակայն նա՞ է «ժառանգորդը»:Սերժ Սարգսյանը հավանաբար չի խորամանկում՝ հայտարարելով, որ վարչապետական հավակնություններ չունի, ակնարկելով սակայն, որ ներկայիս իրավիճակում իշխանության փոխանցումն անփորձ «ժառանգորդին» կարող է շատ վտանգավոր լինել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache