«Ժամանակ». Պուտինը հասկացրեց Հայաստանին՝ Մոսկվան մեզ Ադրբեջանից կպաշտպանի մեկ դեպքում

0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով իր ղեկավարած երկրի ռազմական դոկտրինի մասին՝ ասել էր. «Իմ պարտքն եմ համարում հայտարարել հետևյալը. Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ փոքր, միջին և ընդհանրապես ցանկացած հզորության միջուկային զենքի կիրառումը մենք կդիտարկենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա»:

Հայաստանը Ռուսաստանի հետ թուղթ ունի ստորագրած, բայց Պուտինի ասածից ստացվում է, որ մեզ կպաշտպանեն միայն միջուկային հարձակման դեպքում: Հայաստանը այս պահին մեկ իրական թշնամի ունի՝ Ադրբեջանը, որը չունի միջուկային զենք, ու մի պոտենցիալ թշնամի՝ Թուրքիան, որը ևս միջուկային տերություն չէ:

Այնպես որ, այս երկրների հարձակման դեպքում մենք Ռուսաստանից աջակցություն չենք կարող ակնկալել»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache