«Ժամանակ». Սերժ Սարգսյանն իմացել է Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի պայմանավորվածության մասին

6

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել:

Աբրահամյանն անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն: Բայց նախկին և ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարգադրել է Աբրահամյանի գազալցակայաններում կրկնակի ստուգումներ իրականացնել, և այս անգամ տուգանքի չափը դարձել է 160 մլն:

Հենց այդքան տուգանք պետք է վճարի Հովիկ Աբրահամյանը՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու համար»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache