good-banner
Լրահոս

«Ժամանակ». Ովքե՞ր են կառավարության գողերը. ո՞ւմ օձիքից է պետք բռնել

 

 l_3

tert.am —  «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ ավիատոմսերի ձեռքբերման առումով կառավարությունում կատարվում է «պրիմիտիվ գողություն»: Եվ սա այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կատարում են ավիատոմսերի ձեռքբերման հարցում այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան խնայողություն անել բյուջեի գումարների ծախսման հարցում:
Եթե Կարեն Կարապետյանը հանձն է առնում պատասխանատու կերպով հայտարարել, որ կա գողություն, ուրեմն նա փաստական ապացույցներ ունի դրա վերաբերյալ: Հակառակ դեպքում Կարապետյանն ինքը պետք է զրպարտության համար պատասխան տա: Եվ ուրեմն, կամ Կարեն Կարապետյանը թող պատասխան տա զրպարտության համար, կամ գողերը պետք է պատասխան տան գողության համար: Իսկ պատասխանը, կրկնում ենք, ամենևին ազատազրկումը չէ: Պատասխանն այն կլինի, որ մեկ առ մեկ վեր հանվեն չարաշահումները կոնկրետ պաշտոնյաների մասով և պարզվի, հանգամանալից ուսումնասիրության և քննության արդյունքում վեր հանվի, թե ինչքանով է կողոպտվել, գողացվել բյուջեն այդ մասով, կոնկրետ ով է դրա համար պատասխանատու, և պետք է այդ մարդիկ փոխատուցեն բյուջեի կրած վնասները: Իսկ եթե ոչ, ապա պետք է արգելափակվեն նրանց անձնական հաշիվները, նրանց հարազատների հաշիվները, կալանք դրվի նրանց գույքի վրա:

 

Այսինքն՝ ԴԱՀԿ-ն իր ողջ պերճանքով պետք է զգալի լինի նրանց համար: Այլապես Հայաստանի դատարաններն ու ԴԱՀԿ-ն միայն ընդամենը հինգ հազար դրամի տուգանք չմուծած քաղաքացիների շնչին նստելու համար չեն: Պետությունից միլիոններ են գողանում ինչ որ մարդիկ, իսկ այդ կառույցները բռնում են ընդամենը մի քանի հազար դրամի տուգանք չմուծած շարքային քաղաքացիների օձիքից և ստիպում վճարել: Ահա, թե ում օձիքից պետք է բռնել, կամ պետք է գնալ ու պարզել, թե ում օձիքից է պետք բռնել, ու բռնել այդ օձիքից: Այ դա կլինի փոփոխություն, դա կլինի բարեփոխում:

 

Եվ կասկած չկա, որ այդ օձիքներից բռնելու դեպքում հասարակությունը մեկ մարդու նման կկանգնի բռնողների կողքին, ով էլ որ այն լինի, վարչապետը, թե իրավապահները: Այդպես, պարզ գողությունը միայն պարզ կառավարումով փոխարինելով է հնարավոր երկրում առաջ բերել փոփոխություններ և առաջացնել դրանց հանդեպ հասարակության այդքան կարևոր վստահությունը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing