good-banner
Լրահոս

«Ժամանակին խաչ եմ պահել գլխի վերևը»․ Հակոբ Հակոբյան

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ-ից  Մալաթիա-Սեբաստիա համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Հակոբ Հակոբյանը (Լեդի)։

Պարոն Հակոբյան, Դուք առաջադրվել եք մի ընտրատարածքում, որտեղ մեծ ռեսուրսների տիրապետող անձինք են առաջադրվել։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։ Նման պայմաններում հավասար մրցակցություն կարո՞ղ է լինել ։

– Մի քանի անգամ ես այս ընտրատարածքից առաջադրվել եմ եմ, և ոչ ոք չի կարող ասել, որ գումար եմ ներդրել այդ գործի մեջ, կաշառք է եղել։ Ինձ համար դա նշանակություն չունի և չի ունեցել։ Ամեն մարդ իր անցած ճանապարհն ունի, և ժողովուրդը ճանաչում է  նրանց ու նրանց անցած ճանապարհը և կտա իր գնահատականը։

Դուք գումար չեք ներդնում, բայց Ձեր սանիկը՝ Սամվել Ալեքսանայնը, հսկայական գումարներ է ներդնում ընտրությունների մեջ և հենց այդ ճանապարհով հաղթանակ ապահովում։

– Ես չեմ մտածում, որ Սամվել Ալեքսանյանը պետք է գումարներ ներդնի, որ հաղթի։ Նա էլ քիչ բարեգործություն չի արել։ Միշտ էլ արել է։ Ես հո դա լավ գիտեմ, իմ աչքի առաջ է եղել։ Ինքը ինձ համար չուժոյ չի եղել։ Ինչ արել է, էստեղ ինչ կատարվել է՝ ես գիտեմ դրա մասին։ Էս անգամ ժողովուրդը ինքը կորոշի՝ ինչը ոնց անել։ Բոլորին էլ լավ ճանաչում են, իմ անցած ճանապարհն էլ լավ գիտեն։ Բոլորս էլ՝ թեկնածուներս, մի ընտանիքի պես ենք եղել էս համայնքում։ Բոլորս էլ մեր գործն արել ենք։ Հիմա 100-120 թեկնածու կա առաջադրված մեր համայնքում, ու ժողովուրդը կորոշի։ Ինձ չի թվում, որ ընտրակաշառքը էս անգամ դեր կխաղա։

Պարոն Հակոբյան, քառօրյա պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ Դուք ձեր սանիկի՝ Սամվել Ալեքսանյանի հետ դիրքերում էիք, նկարվել էիք միասին։ Հիմա ստացվում է, որ մրցակիցներ եք նույն ընտրատարածքում։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ մրցակցությունը։

– Մենք միշտ էլ միասին ենք եղել, քանի որ ոչ մի խնդիր չունենք։

– Բայց ընտրություններին ուզեք թե չուզեք մրցակիցներ եք։ Պայքարելո՞ւ եք իրար դեմ։

– Սա առիթ չի կարա լինի, որ մենք պայքարենք։ Պայքարելու հիմք չկա։ Ոնց էլ չլինի՝ ժամանակին խաչ եմ պահել իրա գլխի վերևը։ Իրա քավորն եմ եղել։ Նա իրեն ավել բան թույլ չի տա։

Իսկ հնարավո՞ր է՝ նաև աջակցի Ձեզ, Ձեզ ձայներ ապահովի։

– Իրա աջակցության կարիքը չկա։ Ժողովուրդը պետք ա որոշի։ Ուրիշ ձև չկա։ Ինձ ժողովրդի աջակցությունն է պետք։

– Պարոն Հակոբյան, իսկ այս ռեյտինգային համակարգը չի՞ խանգարի թեկնածուներին։ Մենք տեսնում ենք, որ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներն են պայքարում միմյանց դեմ։

– Ոչ մի բան էլ չի խանգարում։ Ժողովուրդը բոլորին էլ գիտի, ճանաչում է։ Ես չեմ մտածում, որ մեր տեղամասում որևէ խնդիր կառաջանա։ Կտեսնեք։

– Պարոն Հակոբյան, Դուք տևական ժամանակ քաղաքականության մեջ չեք եղել, քաղաքական գործունեություն չեք ծավալել։ Ինչպե՞ս եք ընտրողներին համոզելու ձայն տալ հենց Ձեզ։

– Ես միշտ էլ եղել եմ քաղաքականության մեջ, բոլորն էլ դա գիտեն։ Եթե ժողովուրդը մոռացած լինի, դա իր խնդիրն է։ Բացարձակ ոչ մի բան չկա։ Բայց ես միշտ եղել եմ իրենց կողքին մինչև 2008 թվականը։ Դրանից հետո բոլորը գիտեն՝ ինչ կատարվեց։ Ես որևէ պրոբլեմ չեմ ունեցել։ Կոպիտ ասած՝ էնպես չի եղել, որ իշխանությունը ինձ թույլ չի տվել քաղաքականությամբ զբաղվել։ Դա իմ գաղափարական խնդիրն է եղել։ Դա իմ որոշումն  է եղել։ Իսկ հիմա թող ժողովուրդը որոշի։ Այս ընտրությունները նաև լավ միջոց են, որ ես իմանամ իմ անցած ճանապարհի, իմ դիրքորոշման գնահատականը։ Ես հիմա կիմանամ՝ ինչքանով եմ ճիշտ արել, ինչքանով՝ սխալ։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news365.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing