good-banner
Լրահոս

Ժիրայր Սեֆիլյանը հանգուցալուծման համար երրորդ տարբերակ է առաջարկել

 

87043

armtimes.com — Էրեբունու ՊՊԾ-ի տարածքում գիշերը հանգիստ է անցել՝ առանց որեւէ բախումների:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Հարցին, թե ոստիկանության աշխատակից վեց պատանդները ինչպե՞ս են, Ավետիսյանը պատասխանեց.

«Սովորական, մեզ հետ նստում, զրուցում, արթնանում, քնում, ի՞նչ խնդիր կա, որեւէ խնդիր չկա»,-ասաց նա:

Վարուժան Ավետիսյանի խոսքով միայն սննդի խնդիր կա, ջրի խնդիր չկա:

Մեր դիտարկմանը, որ կարծես թե զրահապատ մեքենաների կուտակումներ են նկատվում Խորենացու փողոցում, Ավետիսյանը պատասխանեց.

«Մենք գիտենք, զգուշացրել ենք, որ նման քայլ չանեն, հակառակ պարագայում մեր էությունը չի փոխվել, մինչեւ վերջ դիմադրություն է լինելու»,-ասաց նա:

Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է կապ հաստատել Ժիրայր Սեֆիլյանի հետ, ով էլ հանգուցալուծման համար երրորդ տարբերակ է առաջարկել.

«Հիմա քննարկվում է այդ տարբերակը, եւ եթե զուգահեռաբար, այդ տարբերակը քննարկելով, իրենք փորձեն ստորություն անեն եւ գրոհեն՝ դա ավելի կատաղի դիմադրության կարժանանա»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ խմբի մոտ պահվող պատանդների թվում են նաեւ Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing