Լրահոս

Ժիրայր Սէֆիլյանի հաղորդագրությունը՝ բանտից

 

jirayr sefilyani haxordagrutyuny bantic

politik.am — Սիրելի ժողովուրդ,
Հայտնում եմ ձեզ, որ անցած 3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված և հարգված անձինք են: Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Բանագնացները այցելել են ինձ 2 անգամ և մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ և իր մեջ:
Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է:
Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը:
Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում մեր ժողովրդի համար, որի համար ես շատ ցավում եմ: Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել:
Դրա մասին են վկայում նրա կողմից համաձայնության չգալը և ժողովրդի դեմ անողոք մեթոդների կիրառումը:
Հակառակ այս ամենի, ինչպես նաև՝ հակառակ ռեժիմի կողմից Սասնա Ծռերի և հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող նենգ գործողությունների, ես շարունակում եմ մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը:
Եվ ուրեմն, այսօր Հայաստանի հանրապետությունում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»:
30.07.16թ.
Վարդաշեն ՔԿՀ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...