Լրահոս

Ժողովրդի հետ ինքնաթիռի բարձրությունից չեն խոսում. «Թարմ ուղեղով»՝ Հակոբ Ավետիքյանի հետ(տեսանյութ)

 

news_1463584318_efaa2be14c4a534ba2deb877c89b2db5

lratvakan.am-ը գրում է. Մարդիկ ակնկալում էին, որ պատերազմական իրավիճակից հետո նախագահը կխոսի իր ժողովրդի հետ, և նրա «ինքնաթիռային հարցազրույցը» չէր կարող փոխարինել այդ զրույցին: Անկեղծ զրույցի ժողովուրդ է մեր ժողովուրդը: Իսկ նախագահի հարցազրույցն այդ իմաստով անմիջական չէր: Էլ չասենք 800 հա-ի մասին խոսակցությունը, որին մեծ հուսախաբություն հաջորդեց: Մեր երկրում անկարևոր հողի կտոր չկա: Հիասթափությունը գալիս է, երբ տեսնում ենք, որ զինվորի հաղթանակին չի հաջորդում արժանի կառավարումը, արժանի դիվանագիտությունը: Բանակցային սեղանն Ադրբեջանի հետ առհասարակ անիմաստ է. դա խանական ու արևելյան երկիր է: Ինչպես պարսկերանում կա 15 հատ «այո», և այդպես էլ չգիտես, թե դրանցից որն է իսկական «այո»-ն, այնպես էլ ադրբեջանցու խոստումներից երբեք չես կարող իմանալ, թե որն է անկեղծը, պետք է ուժեղ լինես և կարողանաս գլխին տալ: Բանակցելով որևէ բան չի լուծվի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing