«Ժողովուրդը չի կարող սխալ լինել». Գարիկ Մարտիրոսյանը Synergy Insight Forum-ում իր ելույթում սատարել է հայ ցուցարարներին

0

news.am — Գարիկ Մարտիրոսյանը Մոսկվայում անցկացվող՝ Synergy Insight Forum 2018-ի ժամանակ իր ելույթի սկզբում անդրադարձել է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հայ շոումենի կինը Գարիկի ելույթի այդ հատվածը հրապարակել է իր Instagram-ում.

«Ես հուզված եմ, էմոցիոնալ առումով պատրաստ չեմ ելույթին: Այն ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ, այդ պատճառով չէի կարող հրաժարավել, սակայն իմ կյանք խառնվեցին իրադարձությունները իմ հայրենիքում՝ Հայաստանում, որտեղ ժողովրդական ցույցեր են ընթանում: Ուզում եմ ասել, որ սիրտս եւ մտքերս այնտեղ են՝ Երեւանում: Ես սատարում եմ իմ ազգի խաղաղ մղումը դեպի երջանկություն, ժողովուրդն իրավունք ունի երջանիկ ապրելու: Ամբողջությամբ սատարում եմ, սատարել եմ եւ կսատարեմ նրանց ցանկացած պարագայում: Ժողովուրդը չի կարող սխալ լինել»,- ասել է հայտնի երգիծաբանը:

Նշենք, որ Գարիկն ավելի վաղ եւս անդրադարձել էր հայաստանյան իրադարձություններին՝ գրելով.

«Հայաստանի ժողովուրդը խաղաղ գործողությունների միջոցով ստիպեց վարչապետին հրաժարական տալ: Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ, նաև այս բառի այլ իմաստով: Սա միայն սկիզբն է, կարևորը, թե ինչ կլինի հետո: Հավատում եմ Հայաստանին!»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache