Ժողովուրդը էյֆորիայի մեջ է Դեն Բիլզերյանի այցից. Իսկ 28 երեխայի կյանք փրկած բժշկի մասին ո՞վ գիտի…

115

Ֆեյսբուքյան օգտատեր Կարմեն Զոհրաբյանը իր էջում վերջերս բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված, ամերիկացի, պոկերի արքա Դեն Բիլզերյանի՝ Հայաստան այցելության վերաբերյալ հետևյալ գրառումն է կատարել.

«Ամբողջ երկիրը, բոլոր ԶԼՄ-ները, ժողովուրդը էյֆորիայի մեջ են ամերիկացի, պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանի Հայաստան այցելությունից: Ամենուր միայն նրա մասին է խոսվում:

Իսկ այն, որ այժմ Հայաստանում է հայտնի մանկական կարդիովիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով արդեն երկու շաբաթ է, ամեն գիշեր վիրահատում է և սրտի արատով ծնված արդեն 28 երեխայի կյանք է փրկել՝ քչերը գիտեն:

Հարցը մեկն է. Ո՞վ ենք մենք և ու՞ր ենք գնում…»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache