«Ժողովուրդն իր կամքն է արտահայտում». Վալերիյ Օսիպյան

68

«Ժողովուրդն իր կամքն է արտահայտում ու իմ` այստեղ գտնվելու նպատակը միայն հասարակական կարգը պահպանելուն է վերաբերում»,- Բաղրամյան 26-ի տարածքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Նա նաև ավելացրեց, որ ոստիկանական վերակարգերը քաղաքում իրենց ծառայությունն իրականացնում են հավուր պատշաճի, և անհանգստանալու ոչինչ չկա:

Տեղեկացնենք, որը ժամը 19։00-ից ԱԺն արտահերթ նիստ էր հրավիրել, որում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի աղմկահարույց նախագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հավաքել էր ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների քվեարկության քարտերը, որպեսզի տապալվի ԱԺ արտահերթ նիստը:

Նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache