Լրահոս

Զինված «ավազակախումբը» գնում է դեպի խորհրդարան. Կեցցե՛ «թայֆունախումբը»

 

Քաղաքական որոշ ուժեր վերածվել են «թայֆունախմբերի». ձայները փորձում են ստանալ զոռբայությամբ, զենքի օգնությամբ ու նույն զինված «ավազակախմբով» էլ ներխուժել խորհրդարան:

Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ նախընտրական քարոզարշավը նմանվել է «վայրի ցեղերի» զոհաբերության արարողակարգի: Այս իրավիճակում բոլոր «թայֆունախմբերի» կարգախոսը մեկն է՝ «ավելի շատ զոհ»:

Նա, ով շատ «զոհ» կտա՝ կարժանանա «բարձրագույնի գթասրտությանը»,

ասել է թե՝ իր տեղը կունենա խորհրդարանում:

Ու մի տեսակ տպավորություն է, որ սկսվել է մրցակցություն հենց այս ուղղությամբ: Դանակահարություն՝ դանակահարության հետևից, որտեղ գլխավոր դերերում հանրապետականներն են:

Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն սպանդ է սկսել:

Ծիծաղելի ու անհեթեթ են հնչում նաև ՀՀԿ-ականների պարզաբանումները՝ «անձնական խնդիրների հողի վրա», «աղջիկ-տղայի հարաբերությունների պատճառով», «սայթաքեց՝ կպավ դանակին» կամ «դանակը թռավ մխրճվեց փայծաղի մեջ…»:

Այս իրավիճակում նույնիսկ չի քննարկվում հասարակության դերը, որն ամեն առավոտ իմանում է նոր դանակահարության մասին ու երազում արթնանալ ընտրություններից հետո, երբ ամեն ինչ ավարտված կլինի…

(թեև ամեն ինչ դրանից հետո է սկսվելու…):

Այստեղ ցավալի մի փաստ կա նաև. սա մեր ազգի ողբերգությունն է, որի դեմ ոչ ոք չի ուզում պայքարել, քանի որ հուսահատվել և չի հավատում, որ պայքարի միջոցով հնարավոր է տեր կանգնել իր իրավունքներին ու իր երկրին:

Բայց դա առանձին թեմա է…

Զոհերի ու փողերի գնով գուցե որոշները քաղաքական դիվիդենտներ իսկապես շահեն՝ խուժեն ԱԺ, պահեն իրենց բիզնեսն ու ինքնապահպանվեն, բայց հաստատ կկորցնեն իրենց մարդ տեսակը և արատավոր վարքուբարքով միայն կավելացնեն ազգի խոցելիությունը:

                                                                     

                                                                                          Կեցցե՛ «թայֆունախումբը»…

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara