Լրահոս

Զինված հարձակում, սպանության սպառնալիքներ, ավտոմեքենայի հրկիզում

 

Ապրիլի 8-ի երեկոյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն զինված հարձակման վերաբերյալ ահազանգ է ստացվել:

Ահազանգողը հայտնել է, որ զինված անձը հարձակվել է Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում գտնվող բանջարեղենի խանութի վրա:

Ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքները. էջմիածինցի 33-ամյա Անդրանիկ Ա.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճել էր բանջարեղենի խանութի տիրոջ հետ: Վեճն այնքան էր թեժացել, որ նա խանութի սեղանից վերցրել էր դանակը, սպառնացել էր, որ կսպանի, եւ դանակով վնասվածքներ հասցրել խանութպանի դեմքին ու ձախ ձեռքին:

Անդրանիկ Ա.-ն դրանով չէր սահմանափակվել, նա իր զասումը թափել էր խանութի տիրոջ մեքենայի վրա, նախ ոտքերով էր հարվածել, հետո բենզին էր լցրել ու փորձել այրել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing