Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենքի սպառնալիքով խոշոր գումար է հափշտակել

0

Երևանի կենտրոնում զինված հարձակում է տեղի ունեցել։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու քննիչները։

 Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում անհայտ անձը հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Ոստիկանության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Հարութ Մանուկյանի գլխավորությամբ, որի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- նշված է կայքում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տեսաձայնագրել են նշված տարածքում տեղադրված տեսախցիկները։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache