Զինված միջադեպ Պուտինի գվարդիայում

0

Չեչնիայում գտնվող Ռոսգվարդիայի զորամասում սպան սպանել է 4 ծառայակիցների: Նրան չեզոքացրել են պատասխան կրակով, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:Ռոսգվարդիան Պուտինի հրամանագրով ստեղծվել է անցյալ տարի, ՆԳՆ զորքերի, «կանաչ մարդուկների», սափրագլուխների եւ այլ լեգալ ու անլեգալ հատուկ ստորաբաժանումների հիման վրա:

Դրան տրվել են լայն լիազորություններ, այդ թվում ներքին քաղաքական իրադարձությունների ժամանակ «հասարակական կարգի պահպանությունը»:Ռոսգվարդիան համարվում է Պուտինի «անձնական բանակը», հրամկազմն ընտրվել է նրան անձնական հավատարմության հիման վրա: Ռուսաստանում ստեղծված ներիշխանական բարդ իրավիճակը եւ այդ ֆոնին ուժայինների հանդեպ հնարավոր անվստահությունը Պուտինին մղել են այդ քայլին, կարծում են ռուս փորձագետները:

Այս ստորաբաժանման ստեղծումը հակասական տրամադրություններ ու դժկամություն է առաջացրել ուժայինների շրջանում:Ռոսգվարդիան մասնակցում է տարբեր գործողությունների, մասնավորապես Հյուսիսային Կովկասում: Ռոսգվարդիան կարող է անել այն, ինչ չեն կարող ուժային մյուս կառույցները, ելնելով դրանց լիազորությունների սահմանադրական «սահմանազատումից»:

Ռոսգվարդիան տարբեր ուժային կառույցների լիազորությունների «սինթեզն» է, որպեսզի չսահմանափակվի իր գործողություններում, մնալով կիսալեգալ կառույց:Այս ֆոնին, տեղի է ունենում այս միջադեպը, այն էլ Չեչնիայում, որը պուտինյան Ռուսաստանի արյունածոր վերքն է:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache