Լրահոս

Զինված խմբի երկու վիրավոր անդամները «Էրեբունի» հիվանդանոցում են

 

66.thumb

tert.am — ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից երկուսը՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, վիրավոր են և գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

Վիրավորվել են հուլիսի լույս 26-ի գիշերը, վնասվել են նրանց ոտքերը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ տուժածների մասին մանրամասները կներկայացվեն քիչ անց։

Առավոտյան «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել «Սասնա ծռեր» զինված խմբի անունից`տեղեկացնելով, որ գնդի տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Ոտքերից վիրավորվել են խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում քաղաքացի Արթուր Սարգսյանն իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սնունդով և, ճեղքելով ոստիկանական պատնեշը, հասել գնդի մուտքի մոտ:

Քիչ առաջ հայտարարությունը հաստատեց նաև ՀՀ ոստիկանությունը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing