Առանց կատեգորիա Լրահոս

Զոքանչին կացնով սպանելու մեջ կասկածվողը նվերներով եկել է երեխայի ծնունդին, սակայն թույլ չեն տվել տեսնել նրան (տեսանյութ)

 

0962130001467955381670742

31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր նախկին զոքանչին սպանելու ու աներոջն ու կնոջը ծանր մարմնական վնասվածքներ մեջ, շուրջ երկու տարի է ամուսնալուծված է։

Tert.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանի հարևաններից մեկը պատմեց, որ վաղ առավոտից հարևանները քննարկում են, թե ինչ է եղել, ինչպես: Քանի որ անմիջական դռկիցը հրաժարվեց մեզ հետ խոսել՝ զբաղված լինելու պատճառով, մյուսն էլ պատճառաբանեց, որ չի գիշերել տանը, դեպքին չի մասնակցել, զրուցեցինք հարևաններից մեկի հետ, ով չցանկացավ ներկայանալ:

Նրա խոսքով՝ վիճաբանությունը նախկին ամուսինների միջև եղել է երեխայի պատճառով: «Կինը չի թողել, որ երեխուն տեսնի: Երեկ երեխու ծնունդն ա եղել, նվերներով եկել ա, չեն թողել, որ տեսնի: Երկու տարի ա բաժանված են, երկու տարի ա, ինչքան գիտեմ, էս խնդիրը կա: Դատարանի որոշում կա, որ պիտի երեխում ինչ-որ երկու ժամով տեսնի, բայց չեն թողել»,- պատմեց հարևանը:

Նա ասաց, որ կասկածյալը «լավ, նորմալ» մարդ է, տաքսի է վարում, որևէ վատ արարքով աչքի չի ընկել, պարզապես «հասցրել են դրան», որ հավանաբար նման քայլի է դիմել:

Հարևանը պատմեց նաև, որ մինչ այդ հենց կասկածյալի համար էին կանչել շտապ օգնության մեքենա, որովհետև վիճաբանություն էր եղել, նախկին կինն ու զոքանչը հարվածել էին իրեն, որ հերթական անգամ եկել է երեխային տանելու:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Tert.am-ը ֆիքսեց, որ դեպքի վայրում դեռևս շարունակում են արյան հետքեր մնալ, հարևանները հասցրել են լվանալ շենքի մուտքը, բայց պատերին հետքերը շարունակում են մնալ: Դռան վրա էլ նշումներ կան՝ դրա փակ լինելու մասին, աստիճանավանդակներին դեղին եզրերով ժապավեններ կան:

Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալված է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am