Զորամասի ննջարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ կապիտանի դին

139

armlur.am — ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հ.Հակոբյանի մահվան հանգամանքները:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache