«Զորքը մտնում է քաղաք, մի արեք դա: Սերժ Սարգսյանն ասաց՝ արդեն ուշ է»

0

Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով լսումների ժամանակ Երևանի ավագանու անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը հիշեց զորքը քաղաք մտցնելու պատմությունը և Սերժ Սարգսյանի խոսքերը:

«Պատգամավորներով հավաքվել ու քննարկում էինք, որ զորքը մտնում է Երևան: Ես չգիտեմ դուք գիտեիք, թե ոչ, բայց ի լուր աշխարհի ասում եմ հետևյալը՝ Լարիսա Ալավերդյանը վերցրեց հեռախոսն ու զանգեց Սերժ Սարգսյանին: Ասաց՝ պարոն Սարգսյան, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ չշտապել, թողեք թող լույսը բացվի: Ասաց՝ մի արեք, զորքը մտնում է քաղաք, մի արեք դա: Եվ ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը, ասաց՝ արդեն ուշ է: Ես սա հայտարարում եմ ոչ պատահական տեղ:

Այսինքն՝ այն բոլոր փաստերը, որոնք ներկայացրեց պարոն Քոչարյանը՝ որպես Փաստահավաք խմբի անդամ, համապատասխանում են իրականությանը, որ զորքը պատրաստ էր, սպասում էր հարմար առիթի»,- ասաց Բախշյանը:Նա նշեց, որ այդ ամենը կարող էր մարել, եթե իշխանությունը նման քայլերի չգնար:«Բայց չէ, իրենց պետք էր դաս տալ հասարակությանը, որ՝ չհամարաձակվես, ընտրության արդյունքը չդնես քննարկման, մենք կանք ու պիտի լինենք ցանկացած գնով, 10 զոհի գնով»,- հայտարարեց նա:

Բախշյնաի խոսքով՝ Մարտի 1-ը մի ուղերձ էր ՀՀ ժողովրդավարությունը կերտող հասարակությանը, որ՝ չի լինելու, չենք ուզում քաղաքացիական հասարակություն, դուք պիտի լռեք:«Դուք ամեն անգամ քաղաքացու իրավունքը բնում խեղդում եք, և այս վախի մթնոլորտի պայմաններում շատ ավելի վատ հետևանքներ կարող ենք ունենալ»,- ասաց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache