Զոյա Թադեւոսյան, դուք սխա՛լ եք. Նաիրա Զոհրաբյան

42

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր թջում անդրադարձել է ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ շատ հանգիստ ու համոզված արված հայտարարությանը, թե դրանք պետք է վերադարձվեն. <<Հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։ Ինձանից կարող եք ոչ մեկդ չնեղանալ, բայց դա ես չեմ որոշում, եռանախագահողների և ընդհանարպես, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը>>:

Կարդացի Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը, որ՝ «Ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, դրանք գրավյալ տարածքներ են, դրանք հայկական հողեր չեն եւ այդ հողերը պետք է վերադարձվեն»։
Անկեղծ՝ չհավատացի, որ Զոյա Թադեւոսյանը, կամ որեւէ հայ մարդ կարող էր նման բան ասել։ Նայեցի տեսանյութը։ Շոկ էր։ Մարդկային եւ բարոյական շոկ։

Զոյա Թադեւոսյան, երբ դուք նման հայտարարություն եք անում, դուք մտածո՞ւմ եք արդյոք, որ հենց հիմա առաջնագծում մեր զինվորներն են կանգնած, ովքեր իրենց կյանքի գնով պահում են նաեւ ձեր եւ ձեր երեխաների անվտանգությունը։ Երբ դուք նման հայտարարություն եք անում, մտածո՞ւմ եք արդյոք, որ հենց այս պահին զորակոչը շարունակվում է եւ ծնողը, ով իր որդու ուղարկում է առաջնագիծ, արդեն կարդացել է ձեր այդ խոսքերը։ Երբ դուք նման հայտարարություն եք անում, մտածո՞ւմ եք արդյոք, թե այդ պահին ի՞նչ են զգում ապրիլյան պատերազմի հերոսների ծնողները։

Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ երբ գնում են բանակցություններ՝ ուղղակի չի կարելի, կատեգորիկ չի կարելի նման հայտարարություններ անել, որովհետեւ դուք թուլացնում եք բանակցություններում հայկական կողմի դիրքերը։
Սա ես ասում եմ որպես պատգամավոր, ով երկար տարիներ աշխատում է միջազգային կառույցներում եւ, վստահեցնում եմ ձեզ, հրաշալի գիտի բանակցությունների ժամանակ ասված յուրաքանչյուր բառի արժեքը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache