Զրահատեխնիկա, ճառագայթում, խուճապ․ Ի՞նչ է իրականում տեղի ունենում Չելյաբինսկում

0

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ երկրամասում մոտ 2 միլիոն մարդ ճառագայթվել է, քանի որ քաղաքում կուտակված է ռադիացիոն ամպ։ Լրատվամիջոցները նշում էին, որ ոստիկաններն ու զինվորները չեն թողնում մարդիկ դուրս գան երկրամասի քաղաքներից։

Շրջանառվող լուրերի համաձայն, դեռ սեպտեմբեր ամսին քաղաքի գործարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որն էլ ռադիացիոն ամպի առաջացման պատճառ է դարձել։ Եվրոպական լրատվամիջոցներն իսկույն սկսեցին տարածել լուրեր այն մասին, որ ռադիացիոն ամպը շարժվում է դեպի եվրոպա և հորդորեցին, որ Ռուսաստանին հարևան երկրները չօգտվեն ռուսական արտադրության սննդամթերքից։

Մի շարք հետազոտողներ էլ սկսեցին քննել իրավիճակն ու եկան այն եզրկացության, որ ճառագայթվածների մոտ վիճակը կբարդանա միայն 6 ամիս հետո։

NEWSPRESS.am-ին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել Չելյաբինսկում բնակվող մեր հայրենակցի՝ Մետաքսյա Բաղրամյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց․

«Չելյաբինսկը Ռուսաստանի առաջադեմ երկրամասերից մեկն է, այդ պատճառով էլ այն նման է արդյունաբերական կենտրոնի։ Այդ գործարաններն էլ բնականաբար ունեն իրենց թափոնները։ Հասարակությունը սիրում է ամեն ինչ չափազանցնել ու այդպես էլ ներկայացնել։Մենք ինչպես ապրում էինք, այնպես էլ շարունակում ենք ապրել։Ոչինչ տեղի չի ունեցել»:

Ֆեյսբուքյաբ ռուս օգտատերերից մեկն էլ նշել է, որ երկրամասում ցանկանում են նոր գործարան կառուցել ու դա էլ բարկացրել է բնակիչներին և նրանք որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել։

Նկատենք նաև, որ 2016 թվականին Չելյաբինսկի երկրամասի Օզերսկ քաղաքում ծածկվեց «Մայակ» արդյունաբերական միավորման քիմիական կոմբինատի տարածքում գտնվող Կարաչայ լիճը, որում լցված էին ռադիոակտիվ նյութեր։

Այդ ժամանակ մասնագետներն զգուշացրել էին, որ ծածկելուց հետո վտանգը չի վերանա, քանի որ ռադիոակտիվ նյութերը կարտահոսեն դեպի գրունտային ջրեր։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache