Կախարդական, հրաշքներով ու սպասումներով լի, ջերմություն,
առատություն ու բարություն բերող ՆՈՐ ՏԱՐԻ: Մենք կրկին մեր դռներն ենք բացում
Քո առջև: Հավատում ենք, որ այս տարին կլինի նոր հաջողությունների ու նոր
ձեռքբերումների սկիզբ: Հավատում ենք, որ կգտնվեն զարգացման նոր ուղիներ,
կլինի անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի:
Հուսով ենք, որ այս ամենը ի չիք չի դառնա:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ
Արի նոր տարի,գալուստդ բարի,
Բայց այնպես արի,
Որ անձրևը հորդ, որ ձյունը ճերմակ
Սրբելով տանի
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի,
Այլ նաև փոշին ու մուրը հոգու:
Թող գալիք տարին բերի բարություն,
Թող խաղաղություն բերի աշխարհին,
Թող բոլոր մարդկանց սրտերում իշխի
Հույսի, հավատի ու սիրո զգացում:
Սիրելի ընկեր շնորհավորում եմ քո Նոր տարին:
Ցանկանում եմ, որ 2018-ը քեզ համար լինի ցանկությունների
իրականացման, սիրո և համերաշխության տարի: