Էրոտիկ երազներ

 


Հնարավոր չէ պատկերացնել քուն առանց երազների: Ու չնայած լավ հայտնի է, որ քունը անհրաժեշտ է նյարդային համակարգի էներգիայի ապահովման համար, բայց մինչ այժմ երազների տեսնելու գործընթացը դեռ քիչ է ուսումնասիրված: 


Երազները իրենց մեջ ներառում են ինչպես մարդու ապրած էմոցիոնալ վիճակները, այնպես էլ լինում են երևակայության արդյունք: 


Երազների մեջ յուրօրինակ տեղ են զբաղեցնում էրոտիկ երազները:  Պարզվել է,որ մարդու ողջ կյանքի ընթացքում տեսած երազների 8%-ը սեքսուալ բնույթի են: Այդպես է գտնում ժամանակակից ֆիզիոլոգիայի ճյուղ հանդիսացող գիտությունը մարդու երազների մասին: Տվյալներ կան, որ տղամարդկանց մոտ 60%-ը և կանանց մոտ 50%-ը «նայում են» էրոտիկ երազներ: 


Օրինակ` գիտնականների կողմից հարցված 500 կանանցից 240-ը խոստովանել են, որ իրենք տեսնում են սեքսուալ երազներ, ընդ որում նրանց 1/3-րդի երազները ուղեկցվում են օրգազմով: 


Հակառակ տարածված կարծիքին, օրգազմով ուղեկցվող էրոտիկ երազները ավելի շատ այցելում են այն կանանց, որոնք ապրում են ակտիվ սեռական կյանքով:


Տղամարդիկ ավելի հաճախ երազում սեռական հարաբերություն են ունենում անծանոթ զուգընկերոջ հետ: Երբեմն նրանք երազում տեսնում են, որ իրենք խմբակային սեքսի մասնակից են: 


Կանացի երևակայությունը ավելի զգացմունքային և բազմազան է: Նրանցում հիմնականում արտացոլվում են այնպիսի սեքսուալ արարքներ, որոնք նրանք իրական կյանքում չէին կատարի: 


Հազվադեպ չեն երազները, որոնցում կանայք բռնաբարման զոհ են: 

Էրոտիկ երազները կարող են հիշվել շատ երկար:


Էրոտիկ երազների պատճառները

Երազահանն այստեղ

Նախորդը Հաջորդը