Իմացեք ձեր նշանը հնդկացիների հորոսկոպով


Կենտրոնական Ամերիկայի հնդկացիներն էլ ունեին երկնքի քարտեզ, բայց կենդանակերպի նշանների մասին նրանք ոչինչ չէին լսել:

Հնդկացիների խորհրդանշական պատկերացումները իրենց վերաբերյալ կրում էին՝ իրենց և կենդանական աշխարհի փոխհարաբերությունների բնույթ։ Եվ բնականաբար, նրանց կենդանակերպի նշանները կրում էին կենդանական աշխարհի ներկայացուցիչների անունները։

Հնդկացիների քաղաքակրթությունը եւ ցեղերը համոզված էին, որ մենք բոլորս ունենք բարեկամական կապեր որոշակի կենդանու հետ։ Իսկ ու՞մ հետ կոնկրետ, դա կախված էր մեր ծննդյան ամսաթվից։

Պարզեք ձեր հորոսկոպի նշանն ըստ հնդկացիների հորոսկոպի հենց հիմա, You օնլայն վեբ ամսագրի միջոցով։


Ջրասամույր /выдра/

Հունվարի 20-ին - Փետրվար 18

Այս նշանի տակ ծնված մարդիկ սովորաբար արտառոց են և հակված են աննորմալ վարքագծի։ Դրա համար, նրանց այդքան դժվար է հասկանալ: Սակայն, մյուս կողմից, եթե այդ մարդիկ զբաղվեն ստեղծագործական գործունեությամբ, հնարավոր է հասնեն շատ լավ արդյունքների:

Նրանք նայում են աշխարհին անսովոր կերպով, բայց դրա հետ մեկտեղ ունեն փայլուն երևակայություն և ինտելեկտ: Սա առավելություն է տալիս մյուսների նկատմամբ։

Ջրասամույրը կարող է լինել շատ ուշադիր և հոգատար ընկեր։

Եթե ջրասամույր երեխային մեծացել պատշաճ միջավայրում, նա կդառնա կարեկից, քաջ և ազնիվ մարդ։ Բայց եթե նրան «ճնշեն», այսինքն, ճնշեն նրա ստեղծագործող էությունը, ապա նա կդառնա անբարեխիղճ, մշտապես նյարդային և հասարակությունից օտարացած մարդ:


Գայլ

Փետրվարի 19-ից մարտի 20

Գայլը խորապես զգացմունքային և տարվող անձնավորություն է: Ամենից շատ գայլը բարձր է գնահատում սերը, և նաև կարողանում է իսկապես սիրել։

Սակայն, գայլերը կարող են համատեղել և սիրո անհրաժեշտությունը և անկախ լինելու ցանկությունը: Եթե այս նշանի տակ ծնված մարդը չի կարող արագ գտնել իր սերը և ամուսնանալ նրա հետ, ապա նա կարող է ողջ կյանքն ացկացնել միայնակության մեջ։

Գայլը կրքոտ, մեծահոգի և քնքուշ սիրեկան է։ Սակայն, եթե նա մերժված է զգում իրեն, կարող է դառնալ շատ կպչուն և վրիժառու:


Բազե /сокол/

Մարտի 21-ից ապրիլի 19

Բազեն բնածին առաջնորդ է, դժվար իրավիճակներում միշտ գտնում է կատարյալ լուծում: Ըստ հնդկացիների պատկերացումների, այդ կենդանին երբեք չի վատնել ժամանակը իզուր և գիտի, թե ինչպես պետք է «երկաթը ծեծել տաք-տաք»։ Հետևաբար, բազեներից դառնում են հրաշալի գործարարներ։

Բազեն կարող է վերցնել իր վրա նախաձեռնությունը, թեև լավ է հաջողության հասնում միայն թիմային մարզաձևերում: Դա այն պատճառով է, որ այս նշանի տակ ծնված մարդիկ սովորաբար աննախադեպ ինքնագոհ են և հպարտ։ Շատ հաճախ նրանց անվանում են ամբարտավան։

Բազեն հրաշալի սիրեկան է, որն ի վիճակի է տարիներ շարունակ պահել խանդավառությունը հարաբերություններում։ Բայց, մյուս կողմից, շատ աղջիկների կնյարդայնացնի իրենց կոպտությունը, անհամբերությունը և անհանդուրժողականությունը թույլերի հանդեպ։


Կուղբ /бобр/

Ապրիլի 20 - Մայիս 20

«Վերցրա պատասխանատվություն, հարմարվիր իրավիճակին, հաղթահարիր ինքդ քեզ և փրկիր բոլորին», - սա է կուղբի կարգախոսը։

Կուղբերը իդեալական վարձու աշխատողներ են: Նրանք ամեն ինչ անում են առավելագույն արդյունավետությամբ։ Նույնիսկ նրանք ոչ միայն սովորական կատարողներ են, այլ նաև լավ

առաջնորդներ: Դրա համար կուղբերն ունեն և խելք, և ռազմավարական մտածելկերպ և տոկունություն:

Խնդիրները նրանց կյանքում սովորաբար սկսվում են այն ժամանակ, երբ նրանք չափազանց տարվում են ինչ - որ բանով, և չեն կարողանում կանգ առնել նույնիսկ այն ժամանակ, երբ ակնհայտ է, որ նրանց ջանքերը անարդյունավետ են։ Ցավոք, կուղբերը նաև ավելի շատ ապրում են ինքնաբերաբար, իսկ ծերության տարիներին բողոքում են, որ «երբեք ոչինչ չեն տեսել կյանքում»:

Կուղբերը հավատարիմ և պետքական են, նրանց վրա միշտ կարելի է ապավինել: Բայց ապրելով այսպիսի անձնավորության հետ՝ պատրաստ եղեք, որ նա կարող է «հասցնել» ձեզ իր ճշտությամբ:


Եղջերու /олень/

Մայիսի 21 - Հունիս 20

Այս կենդանին հնդկացիների մոտ միշտ եղել է «մուսա» բառի խորհրդանիշը։ Նա ոգեշնչում է մյուս մարդկանցն իր աշխուժությամբ և խորագիտությամբ։ Բառացիորեն նա միշտ կարող է կատակել ըստ անհատական պատվերների։

Եղջերուն կարող է ծիծաղեցնել յուրաքանչյուրին։ Նրանք հիանալի երգում են։ Եվ գրեթե բոլոր եղջերուները աննման զրուցակից են։ Նա ցանկալի հյուր է չնաշխարհիկ ճաշկերույթներում։ Նա միշտ էլ տեղյակ է, թե ինչ է կատարվում իր շրջապատի մարդկանց հետ և ունի մոտեցում յուրաքանչյուրի հանդեպ։ Նույնիսկ եթե, տարիներ առաջ ընկերական շրջապատի բոլոր անդամները վիճված լինեն միմյանց հետ, եղջերուն կմնա մտերիմ նրանցից ամեն մեկի հետ առանձին-առանձին։ Եվ երբեմն էլ կփորձի հաշտեցնել բոլորին։

Սակայն, եթե եղջերուն մեծանա անհաջող ընտանիքում, նա կդառնա իր ասածի տեր մարդ, ծույլ ու եսասեր երկերեսանի անձնավորություն։


Փայտփորիկ

Հունիսի 21 - Հուլիսի 21-ին

Հնդկացիների ավանդույթի մեջ փայտփորիկները առավել կրթված և իմաստուն կենդանիներն են։ Ենթադրվում է, որ այս նշանի մարդիկ – բացառիկ ունկնդիրներ են, լցված են բացարձակ կարեկցանքով, նրանք միշտ ձեր կողմանկիցն են։ Եվ նրանք միշտ այնտեղ են, որտեղ կա նրանց աջակցության կարիքը։

Այս ամենի շնորհիվ նրանք հիանալի ծնողներ են, հրաշալի ընկերներ ու գործընկերներ: Նրանք համեստ, ճարպիկ և վերին աստիճանի կազմակերպված անձնավորություններ են:

Եթե փայտփորիկը մեծանում է սիրո մթնոլորտում, նա կդառնա հոգատար, հավատարիմ և շատ ռոմանտիկ։ Եթե այդպես չէ, ապա նա կարող է դառնալ զայրացած ու նախանձոտ սեփականատեր։ Որը դրան վրադիր նաև միշտ չար է։


Սաղմոն /лосось/

22 Հուլիս - 21 Օգոստոս

Սաղմոնի կյանքը լի է անընդհատ արկածներով։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ, ովքեր ծնվել այս նշանի տակ, ունեն չափազանց շատ էներգիա։ Սաղմոնը միշտ մոտիվացված է և լիցքավորված առողջ լավատեսությամբ։

Աշխատել նրա հետ մի թիմում շատ զվարճալի է։ Նա խելացի է, ըմբռնող, կարող է արագ աշխատել և անթերի միաձուլվում է ցանկացած թիմի հետ։ Նա կարող է վարակել այլ մարդկանց իր խանդավառությամբ։ Այնպես որ, չեմ զարմանա, եթե սաղմոնը սովորեցնի իր բոլոր գործընկերներին դահուկներ քշել, կամ բարձրանալ լեռներ:

Բարենպաստ միջավայրում մեծացած սաղմոնը զգացմունքային կայուն, հանգիստ, զգայական է։ Եթե նա մեծացել է վատ ընտանիքում, կդառնա եսասեր, գռեհիկ, անհանդուրժողական ուրիշների նկատմամբ։


Արջ

22 Օգոստոս - 21 Սեպտեմբեր

Պրագմատիկ և մեթոդական արջը միշտ ասում է, որ կարգուկանոնի համար անհրաժեշտ է «ամուր ձեռք»: Գործնական և հավասարակշռված լինելը դարձնում են արջին հիանալի բիզնես գործընկեր։ Այս մարդիկ միշտ խոսում են բանականության եւ տրամաբանության խոսակցականով:

Սակայն, արջուկները սովորաբար համեստ ու մի քիչ ամաչկոտ են: Բայց եթե նրանք մեծանան սիրո մթնոլորտում, ապա շատ արագ դառնում են առատաձեռնության ու հոգատարության խորհրդանիշ։

Արջերից, ի շնորհիվ իրենց համբերության եւ զսպվածության, ստացվում են գերազանց վերակացուներ և ուսուցիչներ։ Բայց եթե արջին սխալ դաստիարակել, նա կմեծանա որպես Ճգնավոր և թերահավատ մարդ։


Ագռավ

22 Սեպտեմբեր - 22 Հոկտեմբեր

Ագռավների մոտ առկա է խանդավառությունը, այնպես որ նրանք բնածին ձեռնարկատերեր են և պիոներներ։ Այս նշանի տակ ծնված մարդիկ նման են կռապաշտական քահանաներին կամ գուշակներին։ Նրանք կարող են հեշտությամբ հիացնել, գցել մարդուն մոլորության մեջ։

Ագռավները գաղափարների և կարծիքների մարդիկ են: Նրանք գերազանց քաղաքական գործիչներ են: Ագռավների սուր միտքը զուգորդվում է իդեալիստական դիտարկումների և բնատուր դիվանագիտական տաղանդի հետ:

Եթե ագռավին չտալ հնարավորություն իրագործվել այս միջավայրում, այն կարող է դառնալ չափազանց ռոմանտիկ ու հանգիստ մարդ: Բայց նրանց հետ փոխհարաբերություններում շատ հեշտ է։ Ագռավները կարող են ասել ճշմարտությունն առանց կոպտելու։ Նրանք չեն հանդուրժում շողոքորթությունը և շատ համբերատար են։

Եթե ագռավն ունեցել է դժվար մանկություն, նա կմեծանա պահանջկոտ իր և այլոց նկատմամբ, անհետևողական, վրիժառու և վրեժխնդիր մարդ:


Օձ

Հոկտեմբերի 23 - նոյեմբերի 22-ին

Հնդկացիրենրի մոտ այս նշանի տակ ծնվում էին գրեթե բոլոր շամանները։ Օձը մասնագետ է ոգու բնագավառում։ Դրա համար օձերն այդքան հաճախ դառնում են հոգևոր առաջնորդներ:

Օձը սիրում է, երբ իրեն պատվում և հարգում են։ Այդ է պատճառը, որ այս նշանի տակ ծնվածների շարքում կան շատ բժիշկներ: Օձի թերությունն է՝ նա ընդհանրապես չի ուզում զբաղվել նյութական հարցերով։ Օձերից հազվադեպ են դառնում լավ բանկիրներ:

Ընդհանրապես, արտաքին աշխարհն իր բոլոր կանոններով, սովորաբար շատ է վախեցնում օձին։ Հետևաբար, այդ մարդիկ հաճախ թվում են ներփակված, «իրենք իրենց մտքում»:

Սիրո հարցերում, օձը կարող է լինել կրքոտ, ոգևորիչ, հուսադրող սիրեկան։ Ցավոք սրտի, այս մարդիկ հաճախ են ճնշված, հակված են բռնության և տրամադրություն աննորմալ ելևէջների։


Բու

Նոյեմբերի 23 - դեկտեմբերի 21

Բուն գրեթե միշտ մակերևութային ու դաժան մարդ է։ Բուն այնքան լավ է կարողանում գոյատևել ձմռանը, որ մարդկային հարաբերությունների ջերմությունը նրան անհրաժեշտ չէ:

Հնդկացիները հավատում էին, որ բուերը, տխուր են և հակված են չափազանց ռիսկերի։ Արկածախդրության ձգտումը և անմտությունը դարձնում է բուերին հիասքանչ որսորդներ, պաշտպաններ, զինվորներ, հրշեջներ, բնապահպաններ և հասարակական ակտիվիստներ: Սակայն, մյուս կողմից, բուերը հայտնի են իրենց ճկունությամբ, ուստի նրանք կարող են հաջողության հասնել գրեթե ցանկացած մասնագիտության մեջ։

Դաստիարակված և երջանիկ բուերը զգացմունքային են, խանդավառ, ի վիճակի են իսկապես լսել զրուցակիցներին: Չնայած եթե վերապրում են հոգեբանական սթրես, նրանք հաճախ դառնում են ճնշված կամ ագրեսիվ և ռազմատենչ.


Սագ

22 Դեկտեմբեր - 19 Հունվարի

Եթե դուք ուզում եք իրականացնել ինչ-որ մի ամբիցիոզ նախագիծ, վերցրեք սագին որպես զուգընկեր։ Նա կլինի հետևողական, ամբիցիոզ, և միշտ ինչ - որ տեղ շտապող գործընկեր: Սագը գիտի, թե ինչպես պետք է սահմանել նպատակները և հասնել դրանց:

Եվ նա հաջողությանը հասնում է բոլոր հնարավոր միջոցներով: Այս նշանի մարդիկ մշտապես մեկի հետ մրցում են։ Նույնիսկ ընկերների հետ։

Նրանք դառնում են գերազանց գործարարներ և մարզիկներ: Նրանք նույնպես կարող են լինել ուշադիր հարազատներ ու հոգատար հայրեր: Սագը բարգավաճում է ամեն նախաձեռնած գործում։

Եթե սագ երեխան մեծանում է սիրո մթնոլորտում, ապա դառնում է կրքոտ, մարդամոտ և հոգատար հասարակության անդամների հանդեպ: Իսկ եթե նրանք ենթարկվում են սթրեսի, ապա ավելի շատ

հավանական է, որ ավելի քան այլ մարդիկ, նրանք կունենան «տանջող մտքեր», տարօրինակ վարք։ Սագերը բոլորից առավել շատ են ավարտում կյանքը ինքնասպանությամբ

Չինական հորոսկոպ

Նախորդը Հաջորդը