Ինչպե՞ս շուրթերը ճիշտ ներկել


Շրթներկը դիմահարդարման կարևորագույն տարր է : Սխալ ընտրված գույնն էլ հաճախ աղավաղում է ողջ կերպարը: Շրթներկի գույնն ընտրելիս պետք է հաշվի առնել տարիքը, դեմքի գույնը, մազերը, մաշկի տեսակը, ատամների գույնը, օրվա ժամն ու նույնիսկ լուսավորվածությունը: 

Բացի թվարկվածից, շրթներկը պետք է ներդաշնակի ընդհանուր դիմահարդարման ու հագուստի ոճի հետ: Գունային գամման բաժանվում է 3 հիմնական խմբի:


Տաք (բոլոր մարջանային, դեղձի ու գազարագույնի երանգները):
Սառը (վարդագույնի բոլոր երանգները):
Չեզոք (բեժի, շագանակագույնի, տեռատկտի բոլոր երանգները):


Տարիքային առանձնահատկությունների համաձայն էլ պետք է օգտագործել մուգ կամ ճչան երանգներ: 

Օրինակ` երիտասադ աղջիկներն ավելի ճիշտ կլինի կիրառեն բաց երանգներ, երիտասարդ կանայք` հյութեղ գույներ, հասուն կանայք` մուգ և աչքի չզարնող գույներ: Սակայն, մուգ գույներն ընդգծում են նաև կնճիռները, իսկ պաստելային գույները, հակառակը, կարծես քողարկում են դրանք: 

Երկնագույն աչքեր ունեցողներին խորհուրդ են տրվում բեժի, վարդագույնի ու բալագույնի բոլոր երանգները, մոխրագույն աչքեր ունեցողներին` բեժի ու սալորագույնի երանգները: Կանաչաչյաներին` տեռակոտի ու գազարագույնի երանգները: Շագանակագույն աչքեր ունեցողներին` շագանակագույն, վառ կարմիր և բաց վարդագույն երանգները:

Կա մի ընդհանուր կանոն. Եթե մաշկի գույնը տաք երանգ ունի, ապա շրթներկը նույնպես պետք է տաք երանգ ունենա և հակառակը:

Մուգ մաշկի դեպքում նախընտրելի են շոկոլադային երանգները, գինու, կարմիր, սալորի ու պաստելային երանգները: Բաց գույնի մաշկի դեպքում հարմար են բեժ, բաց մարջանագույն, բաց վարդագույն երանգները: Կապտաչյա կամ կանաչաչյա շիկամազներին հարմար են վարդագույն, մարջանագույն երանգները, խրախուսելի են վառ գույները: 

Սպիտակ ու վարդագույն մաշկ և շագանակագույն մազեր ունեցողներին կսազեն բաց շագանակագույն կամ էլ սալորագույն երանգները: Մուգ աչքերով ու մուգ մաշկով սևահերներին կսազեն սալորագույն, շոկոլադագույն, գազարագույն և մուգ կարմիր գույնով շրթներկերը:


Եթե ձեր ատամները ճերմակ են, ապա կարող եք հանգիստ օգտագործել ցանկացած երանգ, որը համապատասխանի ձեր մաշկի, մազերի ու աչքերի գույնին: Ում ատամները դեղնավուն են, պետք է զգուշորեն ընտրեն գույնը, պետք չէ օգտագործել պերլամուտրե փայլով կամ էլ մուգ գույն ունեցող շրթներկ, որն էլ ավելի կընդգծի ատամների դեղնությունը: 

Իսկ եթե ձեր ատամները «կատարյալ» չեն, ապա արժե օգտագործել բաց երանգներ ու շուրթերի փայլ:

Օրվա լուսավոր ժամերին կարելի է ասենք բաց գույնով ու փայլով շրթներկ օգտագործել, իսկ երեկոյան ժամերին ավելի հարմար են հյութեղ ու մուգ գույները: Ցանկացած դեպքում, այս կամ այն երանգն ընտրելիս, կողմնորոշվեք միայն ձեզնով:

Նախորդը Հաջորդը