Ըստ վիճակագրության տղամարդկանց 40 տոկոսից ավելին կյանքում գոնե մեկ անգամ դավաճանել են իրենց կնոջը: Ինչու՞ են նրանք այդ անում :
Ավելի հավանական է, որ նրանք դա անում են հետևյալ 4 պատճառներից մեկով.
Բացակայում է օրինական կնոջ հետ սեռական կյանքը
Եթե ձեր միչև արդեն մի քանի ամիս սեռը հարաբերություններ են և դուք սիրով չեք զբաղվում, ապա պետք չէ զարմանալ նրանից, որ ձեր ամուսինը սկսել է նայել այլ կանանց հետաքրքրությամբ:
Նոր բան փորձելու ցանկությունը
Կա նույնիսկ մի անեկդոտ. Ցույց տուր ինձ ամենագեղեցիկ կնոջը, և ես կգտնեմ տղամարդուն,ով հոգնել է նրա հետ սիրով զբաղվելուց: Եթե դուք ամուսնացած եք հինգ տարուց ավելի, ապա փորձեք բազմազանություն մտցնել ձեր ինտիմ կյանքի մեջ՝ նոր դիրքերով, դերային խաղերով և այլ էրոտիկ փորձարարություններով:
Կնոջ կողմից հարգանքի բացակայությունը
Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է լինել լավագույնն իր կնոջ համար: Եթե նա տանը կնոջից միայն հանդիմանություններ է ստանում, ապա վաղ թե ուշ սկսում է փնտրել այլ կնոջ, որը պատրաստ կլինի նրան նայել առավոտից երեկո հիացմունքով:
Միջին տարիքի ճգնաժամ
Նա արդեն քառասունին մոտ է, իսկ ինչի՞ է նա հասել՝ չմուծված ապառիկներ, փոքր աշխատավարձ, որը հազիվ է բավականացնում երեխաների ծախսերը հոգալուն: Միթե՞ նա դրա մասին է երազել: Հանդիպելով հիասթափության՝ տղամարդը, ամենայն հավանականությամբ, կարող է տրվել երիտասարդ աղջկա հետ սիրավեպին:
Ամեն դեպքում, ինչն էլ լինի տղամարդու դավաճանության պատճառը,միևնույնն է, այն սկիզբ է առել ձեր հարաբերությունների խաթարումից: