Վերջին զանգ



Մենք արդեն տաս երրորդ` ավարտական դասարանում էինք:Դասերը նոր էին սկսվել,դեռ սեպտեմբերի հինգն էր:Ոմանք դասասենյակում նստած,ոմանք միջանցքում,սպասում էինքուշացող` կենսաբանության ուսուցչուհուն:Տասնհինգ րոպե արդեն դասերը սկսվել էին,բայց նա դեռ չկար:Ես դասասենյակում էի այդ ժամանակ,երբ իրար խառնված,այն աշակերտները,ովքեր որ միջանցքում էին,շտապում էին դասասենյակ:

-Երեխե~ք,երեխե~ք, Պողոսյանը եկավ,սուս մնացե’ք,արա’գ նստեք տեղներդ:

Պողոսյանը մեր դպրոցի տնօրենն էր,նա շատ խիստ մարդ էր,բոլորը վախենում էին նրանից,նույնիսկ ուսուցիչներն էին նրա ներկայությունից ազդվում:

Մենք արագ տեղավորվում ենք,ով որտեղ հասցնում է և տնօրենը ներս է մտնում:Բոլորս ոտքի ենք կանգնում:Նա բարևում է մեզ,մենք փոխադարձ պատասխանում ենք նրա բարևին ու նա միանգամից տխուր տոնով հայտնում է:

-Սիրելի տաս երրորդցիներ,այսօր առավոտյան ժամը ութին մոտ,մահացել է ձեր դասղեկը,մեր շատ սիրելի կենսաբանության ուսուցչուհի` տիկին Ամիրյանը:Հետո նա զննողական հայացքով աչքի անցակցրեց աշակերտներին,ապա հարցրեց:

-Բոլորը տեղում ե՞ն:

-Այո,-պատասխանեցինք մենք:

-Դե ուրեմն քանի որ ուրիշ փոխարինող ուսուցիչ չունենք,հանգիստ կնստեք դասարանում և չեք աղմկի,մինչև տեսնենք ինչ կլինի:Հետո նա հեռանում է դասասենյակից:Մի քանի րոպե լռություն էր տիրում դասասենյակում,ապա սկսվում է արդեն բանբասանքներն ու քննարկումները:Գրեթե բոլորը ուրախ էին այդ լուրի կապակցությամբ,քանի որ բոլորը ատում էին նրան:i

Չնայած ես էլ մեկ-մեկ պահեր էին լինում,որ եթե հնար լիներ կսպանեի նրան:Նրա հանդեպ այդ ատելությունը նրանից էր,որ նա շատ խիստ էր և բոլորին ցածր էր գնահատում:Ինչ խոսք լավ մասնագետ էր,հազվադեպ կհանդիպես այդպիսի մասնագետի և ափսոս էր կորցնել նման ուսուցչուհու:

Նրա հուղարկավորության արարողությունն էր,բոլորը` աշակերտ,թե ուսուցիչ մասնակից էին արարողությանը:Տեր Հայրը աղոթում էր նրա հոգու հանգստի համար,բոլորը լուռ էին,ես նույնպես:Նայում եմ տիկին Ամիրյանին,կարծես քնած լինի և ուր որէ պիտի արթնանա:Մտքիս մեջ մտածում եմ:

-Ինչ հետաքրքիր ու դաժան է կյանքը,նա դեռ երկու օր առաջ ողջ էր,դաս էր պատմում մեզ,հարցնում,զայրանում,որ չէինք սովորել,իսկ այսօր արդեն չկա և մի քանի րոպե հետո նրան հանձնելու ենք հողին ու ամեն մեկս անցնում ենք մեր գործերին,նորից շարունակվում է կյանքը:Հանկարծ նկատում եմ,որ մեր համադասարանցի Աննան,որը ինձ էր սիրահարված,ուշադիր նայում էր աչքերիս:Նայում եմ նրան,բայց նա հայացքը կարծես չէր ուզում ինձանից կտրել:Ես գլուխս կախում եմ նրանից հայացքս փաղցնելու համար,ինձ թվում էր հիմա բոլորը կնկատեն,թե նա ինչպես է նայում ինձ:

Արարողությունը ավարտվում է,տիկին Ամիրյանին հողին ենք հանձնում:Բոլորս հերթով ցավակցելով նրա հարազատներին հեռանում ենք:Ամեն մեկը ինչպես ասում էի գնում է իր գործին:Մի տեսակ տխուր էի:Մենակ մտքերի մեջ ընկած քայլում էի:Հանկարծ զգում եմ,որ ինչ-որ մեկը ետևիցս գալիս է,կարծես ինձ հետևելով:Շրջվում տեսնում եմ Աննան է:Մի պահ կանգնում եմ,որ նա հասնի ինձ,ապա սկսում ենք արդեն միասին քայլել:Մի քանի րոպե լուռ քայլելուց հետո Աննան խախտեց տաղտկալի լռությունը:

-Տխու՞ր ես,-հարցրեց նա:

-Ինչի՞ց վերցրիր,-պատասխանեցի ես:

-Ուրախ էլ չես,-ասաց նա նայելով ինձ:

-Ուրախանալու առիթ չեմ տեսնում,-պատասխանելով նրան նորից սկսեցինք լուռ քայլել:

-Տուն ե՞ս գնում,-հարցրի ես:

-Դե~, երևի,կամկածով պատասխանեց Աննան:

-Այսի՞նքն:

-Իսկ դու ու՞ր ես գնում,-հարցս անպատասխան թողնելով հարցրեց նա:

-Իսկ ի՞նչ կապ ունի,թե ես որտեղ եմ գնում:

-Դե լավ ինչու՞ ես զայրանում վրաս:

-Ե՞րբ զայրացա,-փորձեցի քողարկել զայրույթս:Նա ճիշտ էր ես այնպիսի տոնով ասացի,որ ցանկացած մեկն ել կզգար դա:

-Տուն եմ գնում,իսկ դու՞,-փորձեցի ավելի մեղմ տոնով խոսել նրա հետ:

-Իսկ ես կուզեի,որ միասին մի տեղ գնայինք,զրուցեինք,

սակայն մրութդ այնպես ես կախել,հետս էլ այնպես ես խոսում,որ էլ չգիտեմ ինչ եմ անելու,կամ ուր եմ գնալու:

-Արի թողնենք մի ուրիշ անգամ լա՞վ,հիմա տրամադրություն չունեմ ոչ մի բանի տեսնու՞մ ես նույնիսկ իրար էլ չենք հասկանում հիմա:

-Ոչինչ կհասկանանք,ես չեմ նեղանում քեզանից,-նա այնպես էր արտասանում բառերը,որ մի պահ խղճացի նրան,բայց նորից պնդեցի իմ ասածը:

-Էլ չշարունակենք լա՞վ,ասացի ուրիշ անգամ,կարծում եմ անիմաստ կլինի նորից կրկնելը:

-Լավ,-ճարը կտրած ասաց նա,-բայց խոստումդ կկատարես:

-Եղավ,դե արի քեզ ճանապարհեմ գնա:Մի հիսուն մետր քայլեցինք միասին մինչև հասանք կանգառ,նրան հրաժեշտ տվեցի:

-Դե վաղը դպրոցում կհանդիպենք,առայժմ:

-Չես ուզում նույնիսկ համբուրե՞լ ինձ,ասաց նա:Ես գլուխս

մոտեցրի նրա գլխին,նա փորձեց համբուրել շուրթերս բայց ես շուրթերս փախցրի և առաջացրի գլուխս դեպի նրա ձախ այտի կողմը,համբուրեցի նրա այտը,իսկ նա նույնպես ստիպված համբուրեց իմ այտը:Մի խոսքով մի կերպ պրծնում եմ նրանից:Նա գեղեցիկ է,ինձ այդպես սիրում է,ոչ մեկին ուշադրություն չի դարցնում,բայց չգիտեմ,թե ինչն է ինձ նրանից վանում,ինչու չեմ կարողանում պատասխանել նրա զգացմունքներին:Աննային ճանապարհելուց հետո միանգամից գնում եմ տուն:Տուն մտնելով մայրս սկում է հարցեր տալ,թե ոնց անցավ արարողությունը:Սակայն ցանկություն չունեի խոսելու,նույնիսկ չճաշեցի,ախորժակ չունեի:Ես փակվում եմ սենյակումս վերցնում եմ դասագրքերս փորձում եմ դասերս սովորել,մի քանի տող կարդում եմ սկսում եմ ընկնել մտքերի մեջ,մեկ Աննային էմ հիշում մեկ տիկին Ամիրյանն էր գալիս աչքերիս առաջ:Հետո գրքերը մի կողմ եմ նետում,պառկում եմ մահճակալիս,որպեսզի քնեմ մի քիչ գոնե ցրվելու համար,սակայն դա էլ չի ստացվում:Առավոտյան հագնվում եմ,որպեսզի գնամ դպրոց,սակայն ճանապարհին միտքս փոխում եմ,մտածելով,որ նորից պիտի հանդիպեմ Աննային,նորից պիտի գլուխս տանի,ես էլ պիտի իզուր տեղը նեղացնեմ նրան,տրամադրություն էլ չունեմ էլի:Որոշում եմ գնալ մոտակա դպրոցիկողքինգտնվող այգին:Ինձ համար քայլելով մինչև հասնում եմ այգին ժամը տասն է դառնում:Հանկարծ հեռախոսս սկսում է զանգել:Ձեռքս տանում եմ հանում եմ այն գրպանիցս և էկրանի վրա տեսնում եմ Աննայի հեռախոսի համարը:Մտքիս մեջ մտածում եմ,-էս ի±նչ բան է դասի չեն,ու նույն րոպեին հիշում եմ,որ երկրորդ ժամը մեր մոտ կենսաբանություն է,-տեսնելով Աննայի համարը անջատում եմ հեռախոսը հիմնական ու նորից դնում եմ գրպանս:Դասաժամերն ավարտվում են:Ես վերադառնում եմ տուն:Մտնելով տուն մայրս միանգամից զայրացած սկսում է հարցեր տալ:

-Որտեղի՞ց ես գալիս,-ես միանգամից գլխի եմ ընկնում,որ նա տեղյակ է իմ դպրոց չգնալու մասին և անիմաստ կլիներ խաբելը,թե գնացել եմ,նաև գլխի էի ընկնում,որ Աննան զանգած կլինի տուն և նա ասած կլինի այդ մասին,քանի որ չէի պատասխանել նրա զանգին փորձել է ինձանից վրեժ լուծել:

-Մամ լավ էլի,տրամադրություն չունեմ,-փորձեցի խուսափել պատասխանից,քայլեցի դեպի սենյակիս կողմը:

-Ուրեմն տրամադրությունո՞վ ես որոշում դպրոց գնա՞լ,թէ՞ չէ:Ես ոչինչ չեմ պատասխանում միանգամից գնում եմ սենյակս,մտքումս կռվելով Աննայի հետ:Հաջորդ առավոտ կրկին պատրաստվում եմ դպրոց գնալ,մայրս առավոտյան էլի սկսում է հետս կռվել,թե.

-Էլի գնում ես թրև գալու՞ և այդպիսի բաներ:

-Չէ մամ գնում եմ դըպ-րոց,-ու դուրս գալով տնից գնում եմ ուղիղ դպրոց:Ճանապարհին անհամբեր սպասելով,թե երբ պիտի հասնեմ,որպեսզի Աննային տեղը դնեմ:Հասնում եմ դպրոց,մտնում եմ դասասենյակ,դեռ մի հինգ րոպե կար մինչ դասերի սկսվելը,միանգամից Աննային եմ փնտրում:Նա դասասենյակում չեր,ուզում եմ դուրս գալ դասասենյակից և նա հայտնվում է առջևումս:

-Բարև…միանգամից բարևում է նա և էլի,ինչ որ բան էր ուզում ասել,բայց չհասցրեց,քանի որ ես միանգամից հարձակվեցի նրա վրա:

-Մեկ րոպեով կարող ե՞նք առաննձնանալ,-հարցրի ես,քանի որ նա մենակ չեր,նրա հետ մեր մյուս դասընկերուհին էր`Լուսինեն:

-Իհարկե,-պատասխանեց նա:

-Լուս ջան կներես,բան պիտի հարցնեմ էլի Աննայից:

-Հարցրու Արամ ջան,-ժպտալով ասաց Լուսինեն ու մեզ թողեց մենակ:

-Դե~,ի՞նչ պիտի հարցնես,-անհամբեր հարցրեց Աննան:

-Դու լավ գիտես:

-Նկատի ունես,թե ինչու՞ էի զանգում,հա՞:

-Էլ մի քեզ գցի չոլերը:

-Այդ դեպքում ի՞նչ նկատի ունես:

Արդեն նյարդայնանում էի:

-Ասում եմ դու լավ գիտես,թե ինչ նկատի ունեմ,-զայրացած ձայնս արդեն բարձրացնելով ասացի ես:Այդ պահին հնչում է դասերը սկսվելու զանգը:

-Սպասում եմ,շուտ արա պատասխանի:Մինչ ես փորձում էի նրան համոզել,որպեսզի խոստովանի,հայոց լեզվի ուսուցչուհին եկավ:

-Անցե’ք դասարանները,չեք լսու՞մ զանգի ձայնը:

Մենք անցնում ենք դասարանները:Դասն ավարտվելուց հետո դուրս ենք գալիս դասամիջոց:Ես որոշում եմ էլ չանրադառնալ այդ թեմային և գլուխ չդնել Աննայի հետ:Ընկերոջս` Կարենի հետ դուրս եմ գալիս դասասենյակից և անմիջապես ետևիցս լսում եմ Աննայի ձայնը:

-Արա~մ,սպասիրմի րոպե:

-Կար դու կամաց-կամաց գնա տեսնեմ ինչ է ասում:Կարենը ընկնում է առաջ մեզ մենակ թողնելու համար,իսկ Աննան մոտենում է ինձ:

-Դե՞,լսում եմ,ի՞նչ ես ասում:

-Նախ արի տոնդ փոխիրլա՞վ:

-Ասելու ե±ս,թե՞ գնամ:

-Հա լավ,ինչու՞ ես իմ հանդեպ այդպես տրամադրված:

-Էլի՞ բան ունես ասելու,թե՞ վերջացրիր,-նա նայեց աչքերիս մեջ մի քանի վայրկյան,ապա կտրուկ ու նեղացած տոնով ասաց:

-Գնա'…

Ես այդպես էլ անում եմ,նրան թողնում եմ այդտեղ կանգնած ու առանց ոչ մի բան ասելու շրջվում գնում եմ:Կարենը ինձ էր սպասում մեզանից միքիչ հեռու,քայլում եմ դեպի նրա մոտ և սկսում ենք քայլել արդեն միասին:

-Ի՞նչ էր ասում,-հարցրեց նա:

-Չգիտեմ:

-Բա ո՞վ գիտի:

-Ի՞նչ իմանամ,ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում ասել:

-Ինչու՞ ես տանջում աղջկան,չե՞ս տեսնում,ինչպես է քեզ սիրում,բա…

-Վերջ տու’ր,էլ այդ թեմայով չխոսես Կարեն,-ընդհատելովնրանասացիես:Նա միանգամից ձայնը կտրեց ու էլ չշարունակեց,քանի որ արդեն նյարդայնանում էի:Մի քանի րոպե լուռ քայլելուց հետո Կարենը փորձեց թեման փոխել և ուրիշ հարց տալ:

-Բա երեկ ասում ես ինչու՞ դպրոց չէիր եկել:

-Դպրոցի տրամադրություն չունեի:

-Բա Ալլա մորաքույրն ինչու՞ էր որոշել երեկ դպրոց գալ,բան չասե՞ց,որ եկավ տուն:

-Մամաս դպրոց է՞ր եկել,-Կարենը մորաքույր էր ասում մորս:

Ես միանգամից կանգ եմ առնում ու հիշում եմ խեղճ Աննային,թե ինչպես էի մեղադրում նրան մի բանի մեջ,որի մասին նա նույնիսկ գաղափար էլ չուներ:

-Ի՞նչ եղավ,-տեսնելով,թե ինչպես միանգամից կանգ առա ու մտքերի մեջ ընկա,հարցրեց Կարենը,-Արա՞մ:

-Ես էլ խեղճ Աննային էի մեղադրում,մտածում էի,թե նա է ասել մորս,որ դպրոց չեմ եկել:

Մենք վերադառնում ենք դասասենյակ Աննային գտնելու և նրանից ներողություն խնդրելու համար,սակայն նա դասասենյակում չեր,հարցնում ենք ,թե չե՞ն տեսել Աննային,պատասխանում են,որ նա ջղայնացած,աչքերը արցունքներով լցված,եկել է դասասենյակ պայուսակը վերցրել ու տուն է գնացել:Ես շտապում եմ գնալ նրա ետևից,մտածելով որ կհասնեմ,բայց չեմ հասնում,նա երևի արդեն տուն էր հասել:Չնայած որ դեռ երկրորդ ժամը նոր էր սկսվել,բայց էլ չեմ վերադառնում դպրոց:Հաջորդ օրը նույնպես չեմ գնում դպրոց:Անվերջ Աննային էի զանգում,բայց նրա համարը անհասանելի էր լինում միշտ:Մյուս օրը գնալով դպրոց իմանում եմ,որ Աննան նույնպես դպրոց չի հաճախել և իմանում եմ նաև,որ նոր ուսուցչուհի է եկել կենսաբանության` տիկին Ամիրյանին փոխարինող:

Զանգը հնչում է:Երկրորդ ժամն էր,կենսաբանության դաս:Ալարում եմ դասի նստել և պատրաստվում եմ տուն գնալ:

-Չե՞ս ուզում տեսնել նոր ուսուցչուհուն,-Կարենը իմանալով,որ տուն եմ գնում,փորձում էր ինձ համոզել.որպեսզի մնայի ու տեսնեի նոր ուսուցչուհուն,-մենակ տեսնես ինչ սիրունիկն է:

-Ի՞նչ անեմ,սիրունիկ է,սիրունիկ չի ինձ չի հետաքրքրում:

-Լուրջ մեծ բան կկորցնես,եթե չմնաս ու չտեսնես:

-Մի օր կտեսնեմ էլի:

-Լավ է,որ մահացավ Ամիրյանը,թե չե հիմա սրան չէին բերի,մենք էլ չեինք տեսնի…

-Կարե՞ն:

-Ի՞նչ:

-Հո չե՞ս գժվել:

-Ի՞նչ ասացի որ:

-Էլ այդպիսի բան չասես,-Կարենը ձայնը կտրեց և կարծես զգալով իր սխալը փոշմաներ ասածի համար:

-Դե լավ,ես տուն եմ գնում,դասերից հետո ազատ լինես երևա,տանը կլինեմ:

Ես Կարենին հրաժեշտ եմ տալիս ու գնում եմ տուն,ճանապարհին կրկին Աննային զանգելով,սակայն կրկին ու կրկին նրա համարը անհասանելի էր:Ես արդեն անհանգստանում էի նրա համար,մտածում էի մի բան եղած չլինի՞ նրա հետ:Հասնում եմ տուն,բայց մինչև ներս մտնելը որոշում եմ ետ դառնալ և գնալ Աննաենց տուն,իմանալու համար,թե ինչ է կատարվում նրա հետ:

Ես արդեն նրանց դռան արջև եմ:Ձեռքս մեկնում եմ զանգի կոճակին ու ընկնում եմ երկմտանքի մեջ,-արժե՞ սեղմել,թե՞ ետ գնամ,-բայց մինչ երկմտում էի բնազդաբար ձեռքս սեղմում է կոճակը և ներսից լսվում է զանգի ձայնը:Ինչ արած,քանի որ արդեն սեղմել էի ստիպված էի մնալ,չնայած արդեն փոշմանել էի:Դուռը բացվում է:

-Ի՞նչն է քեզ բերել այստեղ:Այո դուռը Աննան էր բացել,նա մի պահ զարմացած նայեց ինձ ու հարցրեց:Աննան չեր սպասում,որ ես կարող էի իրեն այցելել:

-Կարո՞ղ եմ ներս գալ:

-Հա իհարկե,ներս արի:

-Շնորհակալություն:

Նա ինձ ուղեկցում է հյուրասենյակ և ես միանգամից նկատում եմ,որ նա մենակ է տանը:

-Մենակ ե՞ս,-հարցրի ես:Նա գլխով դրական նշան արեց:

-Հեռախոսդինչու՞ ես անջատել:

-Իսկ հեռախոսն ինչի՞ս է պետք,եթե չեմ կարող խոսել այն մարդկանց հետ ում սիրում եմ և ցանկանում եմ հետները խոսել,ում հետ խոսելու կարիգ ունեմ,-տխուր պատասխանեց նա:

-Մենակ ինձանով չի ավարտվում կյանքը,քեզ կարող են ուրիշներն էլ զանգել,քո ընկերները,ընկերուհիները,

հարազատները:

-Ես թքած ունեմ ուրիշների վրա,-նա արդեն չկարողացավ իրեն զսպել և այնպիսի տոնով ասաց,որ ես չգիտեի այդ պահին ինչ ասեի:Գրպանիցս հանում եմ ծխախոտի տուփը,միջից մի հատիկ հանելով,վառում եմ կրակայրիչը,որպեսզի վառեմ այն ու հիշում եմ,որ ուրիշի տան մեջ եմ գտնվում և կարելի է թույլատվություն հարցնել:

-Կարող ե՞մ ծխել,-Աննան չպատասխանեց,նա գնաց դեպի պահարանը,վերցրեց մոխրամանը,բերեց դրեց առջևս,հետո գնաց խոհանոց:Ես վառեցի ծխախոտը ու սկսեցի ծխել,միաժամանակ մտածելով,ինչ ասել Աննային,որպեսզի չնեղացնեմ:Վառած ծխախոտը վերջանում է,բայց դեռ Աննան խոհանոցից չեր եկել:Ես հանգցնում եմ ծխախոտը մոխրամանի մեջ և որոշում եմ գնալ խոհանոց նրա ետևից,այդ պահին նա դուրս է գալիս խոհանոցից,ձեռքին մի

սկուտեղ,որով նա սուրճ էր բերում:Ես նստում եմ նորից տեղումս,իսկ նա սուրճի մի գավաթը հյուրասիրում է ինձ,մյուսը` դնում է իր արջև:Երկուսս էլ լուռ էինք,ես վերցրի սուրճի գավաթը,մի կում արեցի,նորից դրեցի տեղը ու ասացի:

-Չպիտի գայի:

Իսկ նա ոչինչ չպատասխանեց:Նորից լռությունը շարունակեց պատել մեզ:Եվս մի ծխախոտ եմ հանում վառում ու սկսում եմ շարունակել խմել սուրճս:Այնպիսի արագոթյամբ էի խմում կարծես,ինչ-որ բանից ուշանայի և պիտի արագ խմեի գնայի:Սուրճը խմում վերջացնում եմ,լռությունը շարունակվում էր:Նայում եմ Աննային տեսնում եմ գլուխը կախած նայում է հատակին,ինչ-որ մի կետի,իսկ սուրճը դեռ արջևում դրած էր:

Ի՞նչ ասեմ լավ,որ այսպես հիմարացած չնստենք ու որ չնեղացնեմ նրան:

-Իմացել ե՞ս,որ նոր ուսուցչուհի է եկել կենսաբանության,-փորձեցի մի թեմայից խոսել,բայց նա ոչ մի արձագանք չտվեց ասածիս,հետո զգացի,որ հիմար հարց էր այդ պահի համար:

-Ինչու՞ որոշեցիր այցելել ինձ,-հարցրեց նա երկար լռությունից հետո:

Քիչ էր մնում մոռանայի ինչի համար էի եկել և այդպես էլ հեռանայի առանց գործս կատարելու,-մտքումս հիշելով,թե ինչու էի եկել և լավ էր,որ նա այդ հարցը տվել էր ես որոշում եմ անել այն ինչի համար,որ եկել էի:

-Եկել էի քեզանից ներողություն խնդրելու և իմանալու,թե ուր

ես կորել,-պատասխանեցի ես:

-Ինչի՞ համար,-հազիվ լսելի ձայնով հարցրեց նա:

-Այն օրվա համար,որ չէի հավատում քեզ,ես մտածում էի,որ դու ես մորս ասել դպրոց չգալուս մասին,կներես լա՞վ:Նա քմծիծաղ տվեց և դողացող ձայնով ասաց:

-Շնորհակալ եմ,որ անհանգստացել ես ինձ համար,բայց գնա,խնդրում եմ:

-Ան…-նա ընդհատում է ինձ:

-Ծնողներս ուր որէ կգան:

-Բայց…

-Գնա Արամ:Ես էլ ոչինչ չեմ ասում,վեր եմ կենում տեղիցս,ծխախոտն ու կրակայրիչը վերցնում եմ սեղանից,դնում եմ գրպանս ու քայլում եմ դեպի դուռը,իսկ նա մնում է տեղում նստած:Նրա կողքով անցնելիս տեսնում եմ,թե ինչպես են արցունքի կաթիլները սահում նրա գեղեցիկ այտերով:

Մի քանի օր հետո նորից դպրոց եմ գնում:Կենսաբանություն էր առաջին ժամը:Դասերը արդեն սկսվել էին,ես ուշացումով մտնում եմ դասասենյակ և միանգամից Կարենի խոսքերն եմ հիշում,տեսնելով մեր նոր ուսուցչուհուն,(մենակ տեսնես ինչ սիրունիկն է,-մեծ բան կկորցնես,եթե չմնաս):Իսկապես նա ճիշտ էր ասում,ես փոշմանել էի,որ վերջինն էի տեսնում նրան,նա իսկապես գեղեցկուհի էր:

-Միգուցե բարևեք և ներկայանա՞ք,-ասաց նա ու քանի որ ինձ առաջին անգամ էր տեսնում և տեսնելով,որ արձանացել կանգնել էի,առաջինը ինքը դիմեց քայլի:Մինչ ես փորձում էի բառեր գտնել իրար կապելու համար,որպեսզի ներկայանայի,մեր դասընկերուհիներից մեկը` Լիանան,պատասխանեց իմ փոխարեն:

-Ինքը Արամն է միշտ,որ հարցնում էիք,թե որտեղ է և ինչու՞ դասի չի նստում:

-Ուրեմն Արամը դուք ե՞ք,-նայելով ինձ ոտքից գլուխ ասաց նա:

-Այո:

-Այդ դեպքում ինչու՞ դասերին չեք հաճախում:

-Դե~ե~,-կակազելով մտածում էի,թե ինչ ասեմ և վերջապես մի բան պատասխանում եմ,-դե անձնական խնդիրներ ունեի:

±վ,վերջացրե՞լ եք ձեր անձնական խնդիրները:

-Որոշ չափով,-պատասխանում եմ ես:

-Ուրեմն աշխատեք դասերի հաշվին չլուծել այդ խնդիրները:Ես ձայն չեմ հանում:

-Իսկ գիտե՞ք,թե ես ով եմ,-հարցրեց նա:

-Կարծում եմ այո:

-Եվ ո՞վ եմ:

-Մեր նոր ուսուցչուհին եք,-հետո ավելացնում եմ,-կենսաբանության:

-Ուրախ եմ,որ գիտեք,դե անցեք նստեք:

-Իսկ ձեզ ինչպե՞ս դիմենք,-հարցնում եմ ես և միաժամանակ մի երկու ոտք քայլում եմ առաջ ու սպասում հարցիս պատասխանին:

-Ազգանունս Մելիքյան է:

Ստանալով հարցիս պատասխանը անցնում եմ նստում եմ տեղս:Ամբողջ դասի ընթացքում հիանում էի նրանով:Մտածում էի,տեսնես քանի՞ տարեկան է,ամուսնացած է ամուսնացած չի,երեխաներ ունի չունի և այդպիսի բաներ:Դասն ավարտվում է:Լսվում է զանգի ձայնը,ժամանակը այնպես արագ անցավ կարծես մի րոպե անցներ,ինչը չէիր ասի ուրիշ ժամանակ:

Դուրս ենք գալիս դասամիջոց:

-Դե՞,հավանեցի՞ր Լիզային,-հարցրեց Կարենը:

-Անունը Լիզա՞ է:

-Հա լավիկն է չէ՞,բա որ ասում էի չէիր հավատում:

-Դե ոչինչ,նորմալ է,-փորձեցի արհամարական պատասխանել,քանի որ կարծես խանդեի նրան:

-Դու լրիվ ձեռքից գնում ես ախպերս,ինչպե՞ս կարող ես չհավանել նրան,ես արդեն սկսում եմ ուրիշ բաներ մտածել,-ծիծաղելով ասաց Կարենը,-ոչ մի աղջկա չես հավանում,Աննայի նման գեղեցկուհուն չես հավանում,Լիզային չես հավանում:

-Ասենք հավանեցի,ի՞նչ կփոխվի:

-Ո՞նց ինչ կփոխվի,խեղճը գժվում է քեզ համար:

-Ի՞նչ ես խոսում,նա առաջին անգամ էր ինձ տեսնում:Կարենը այս անգամ ավելի բարձրաձայն սկսեց ծիծաղել:

-Ի՞նչ ես ծիծաղում:

-Չե դու լուրջ ձեռքից գնաում ես,հետո էլ ասում ես,թե չես հավանել նրան,ամբողջ ուշք ու միտքդ Լիզան է,իսկ ես Աննայի մասին էի խոսում:Այդ պահին ես զգում եմ,որ ինքս ինձ մատնեցի:Չգիտեի ինչ ասեի,որպեսզի տակից դուրս գայի:Թեման փոխելու համար սկսում եմ Աննայից հարցեր տալ:

-Աննան էլի չի՞ գալիս:

-Գալիս է,-պատասխանում է նա:

-Բա այսօր ինչու՞ չեր եկել:

-Դասասենյակում նստած էր չտեսա՞ր նրան:Քանի որ մտածում եմ,որ Կարենը փորձում է ձեռք առնել,ես չեմ հավատում նրան ու այդ պահին տեսնում եմ Աննային:Նա ինձ տեսնելով սպասում էր,որ կմոտենայի և կխոսեի հետը,բայց ես անտարբեր նայելով հեռանում եմ:

Օրեր են անցնում,գնալով ավելի էր սկսում ինձ դուր գալ Լիզան:Ես նրա ոչ մի դասը բաց չէի թողնում,նույնիսկ մի վայրկյան չէի ուշանում նրա դասերից:Իսկ Աննայի հետ հարաբերությունները զուտ ընկերական էին,չնայած նա այդ պայմանին համաձայնվել էր նրա համար,հույս ունենալով,որ ընթացքում կպատասխանեմ նրա զգացմունքներին:Օրերը շարունակում էին անցնել,շաբաթներ,ամիսներ:Լիզան արդեն նկատում էր,որ անտարբեր չեմ իր հանդեպ:Մի քանի օրից ձմեռային արձակուրդներն էին:Մոտենում էր ամանորը:

Դեկտեմբարի երեսուն մեկի գիշերն էր,բոլորս` ողջ դասարանով աշակերտ,թե ուսուցիչ պետք է հավաքվեինք ամանորը դիմավորելու:Դեռ ժամը տասնմեկն էր,կամաց-կամաց գալիս էին բոլորը,բայց դեռ Լիզան չկար,անհամբեր էի,թէ երբ եմ տեսնելու նրան:Տասներկուսին քսան էր պակաս դուրս էի եկել բակ,էլ չէի համբերում:Հանկարծ մթության մեջ տեսնում եմ,որ ինչ-որ մեկը գալիս է,սիրտս սկսում է արագ բաբախել:Նա մոտենում է և տեսնում եմ,որ Աննան է:Նա տեսնելով ինձ սկսում է քայլել իմ կողմը:Մոտենալով ինձ նա համբուրում է ձախ այտս,բարևում է,հետո հարցնում:

-Էս ինչու՞ ես դրսում:

-Ձանձրացա ներսում,դուրս եկա մի հատ ծխեցի:

-Դե եթե վերջացրել ես ու ինչ-որ մեկին չես սպասում գնանք ներս,-և նա միանգամից մտնում է թևս:Ես նայում եմ նրան դժգոհ հայացքով,իսկ նա նորից է հարցնում,իբրև չի նկատել դժգոհությունս:

-Գնա՞նք,-ես առանց պատասխանելու ստիպված նրան չնեղացնելու համար սկսում եմ քայլել հետը:Մենք միասին մտնում ենք ներս,այնպիսի տպավորություն էր կարծես մարդ ու կին լինեինք:

-Օ~,լավ էլ սազում եք իրար հետ,-տեսնելով մեզ մեր դասընկերները սկսում են կատակել,-մենակ երեխաներն են պակասում,-հարսանիքը ե՞րբ է,-ինձ էլ չե՞ք կանչի հարսանիքին,-և այդպիսի բաներ:Ես չնայած նյարդայնանում էի նրանց այդ հիմար կատակներից,բայց փորձում էի թաքցնել զայրույթս,որպեսզի չփչացնեի տոնը:Իսկ Աննային համոզված եմ դուր էր գալիս,ճիշտ է նա էլ դա էր թաքցնում,բայց ես զգում էի,թե հոգու խորքում ինչքան ուրախ էր նա:

Յոթ րոպե էր մնում ամանորին,սակայն նա չկար ու չկար:Հինգ րոպե,չորս,երեք,նյարդերս արդեն գեր լարվել էին,տեղս չեի գտնում,բոլորը ներկա էին արդեն,բայց նա ինչու՞ չէր գալիս:Դահլիճում աղմուկ էր,բոլորը ուրախ էին,անհամբեր սպասում էին,թե երբ է տասներկուսը խփելու:Ուղեղս այնպես էր անջատվել,որ աղմուկը չեր լսվում արդեն,սիրտս այնպես էր բաբախում,կասեիր հիմա ուր որէ դուրս կթրչի կրծքավանդակիցս:Ականջներիս լսվում է ժամացույցի զանգերի ձայնը:Նայում եմ պատի ժամացույցի սլաքներին,ապա նայում եմ իմ ժամացույցի սլաքներին:Տասներկուսն էր:Այնպիսի տպավորություն էր,կարծես տասներկուսին պիտի ական պայթեր և ողջ աշխարհը պիտի հոդս ցնդեր ու միայն նա կարող էր վնասազերծել այդ ականը և փրկել բոլորիս:Դրսում սկսվում է գեղեցիկ հրավառությունը,բոլորը սկսում են միմյանց շնորհավորել,բոլորի դեմքին տեսնում եմ ուրախ ժպիտներ,իսկ ես արձանացել էի տեղումս ու չէի հասկանում,թե ինչ է կատարվում:Զգում էի,որ ինչ-որ մեկը արջևումս կանգնած ձայն է տալիս:

-Արա~մ,Արա~մ,-լսում եմ,որ անունս են տալիս,բայց կարծես երազում լինեի,մի քանի անգամ անունս լսելուց հետո,վերջապես ուշքի եմ գալիս և տեսնում եմ,որ Աննան է ձեռքին երկու շամպայնի գավաթ:

-Արա՞մ,դու լա՞վ ես:

-Հա,-պատասխանում եմ նրան այնպիսի տոնով,որ չնկատի:Նա շամպայնի մի գավաթը ինձ է ուղղում,ես վերցնում եմ այն:

-Շնորհավորում եմ,-նայելով աչքերիս մեջ առաջինը շնորհավորելով գավաթը խփում է իմ գավաթին:

-Ես նույնպես,-պատասխանում եմ նրան:

-Խմենք մեզ համար,-ավելացրեց նա ու գավաթը մոտեցրեց շուրթերին մի կում խմեց,հետո տեսնելով,որ ես չեմ խմում ասաց:

-Դու չե՞ս խմում,-ես առանց պատասխանելու նրան նույնպես գավաթը մոտեցրի շուրթերիս ու միանգամից դատարկեցի այն:

-Քիչ խմի,քիչ խմի,-այն կողմից ծիծաղելով մեզ էր մոտենում Կարենը,-էս ինչու՞ եք առանձնացել,չե՞ք ուզում մեզ միանալ:

-Արդեն գալիս ենք,-պատասխանում եմ ես:

-Շնորհավորում եմ երկուսիդ ամանորն էլ,-մեզ մոտենալով ասաց Կարենը:

-Քոնն էլ,-միաժամանակ պատասխանում ենք ես ու Աննան:Մենք միանում ենք մյուսներին,նրանք բոլորը զվարճանում էին,ես փորձում էի այնպես անել,որպեսզի չնկատեին,որ անտրամադիր եմ,սակայն Կարենը նկատում է և գլխի է ընկնում ,թե ինչն է պատճառը:Մենակ նստած էի մի անկյան վրա,նա մոտեցավ ինձ ու միանգամից ասաց:

-Ամուսինը չի թողել,որ գա:

-Ի՞նչ գիտես,-հարցրի ես:

-Զանգել էր տիկին Մարտիրոսյանին,ես այդտեղ էի,լսեցի:Մարտիրոսյանը մեր հանրահաշվի ուսուցչուհին էր:

-Ինչու՞ ես հիմա ասում,-զայրացած խփում եմ առջևումս դրված գավաթին,այն շուռ է գալիս և միջի գինին թափվում է սեղանին,ապա տարածվելով լցվում է հատակին:Ես վեր եմ կենում տեղիցս ու արագ հեռանում եմ այդտեղից,իսկ Կարենը միանգամից գալիս է ետևիցս:

-Սպասի’ր,Արա~մ,-բայց ես ուշադրություն չեմ դարձնում,արագ քայլերով դահլիճից դուրս եմ գալիս և ուղիղ գնում եմ դեպի բակ,հանում եմ ծխախոտը վառում եմ այն ու սկսում եմ ագահորեն ծխել:Կարենը ինձ է միանում:Նա նույնպես մի ծխախոտ է վառում,ապա ասում:

-Եթե շուտ ասեի չէիր մնա,-այդ պահին Աննան է գալիս:Նա կարծես ամեն մի քայլափոխիս հետևեր:

-Ինչ որ բա՞ ն է եղել,-մեզ մոտենալով հարցրեց նա:

-Ինչու՞ ես ինձ հետևում,ուրիշ անելիք չունե՞ս,-զայրացած պատասխանում եմ ես:

-Արամ քեզ ի՞նչ է եղել:

-Գնա’ այստեղից,մյուս անգամ էլ ետևիցս ման չգաս:

-Լավ հանգիստ Արամ,-Կարենը տեսնելով,որ արդեն չափից շատ եմ նյարդայնանում,փորձում էր հանգստացնել ինձ,իսկ Աննային մխիթարում էր,որպեսզի չնեղանա:

-Ան ջան բան չի եղել գնա ներս հիմա կգանք,միքիչ ջղայնացած է կանցնի ոչինչ,մի նեղացի մեր Արամն է էլի,չգիտե՞ս նրան,-իսկ նա վիրավորվածությունը թաքցնելու համար կեղծ ժպտալով գլխով դրական նշան արեց,շրջվեց ու ետ գնաց:Տոնը ավարտվում է:Բոլորը հեռանում են իրենց տները:Ես ու Կարենը Աննային տուն ենք ուղեկցում:Ճանապարհին ես ու նա լուռ էինք,իսկ Կարենը ողջ ճանապարհին խոսում էր,չնայած,որ երկուսս էլ չէինք լսում նրան:Աննային տուն հասցնելուց հետո,ես ու Կարենը սկսում ենք միասին քայլել ամայի փողոցով:Ճիշտ է ուժեղ ցուրտ

էր,բայց գեղեցիկ լուսնյակ գիշեր էր և հաճելի էր քայլելը:Փողոցները դատարկ էին,բոլորը երևի ամանորը դիմավորելուց հետո հոգնած գնացել էին քնելու:Նայում եմ լուսնին փողոցի հորիզոնում երևացող,որը կարծես վայրեջք էր կատարել երկրի վրա ու Լիզային եմ հիշում,պատկերացնում եմ,թե ինչ սքանչելի կլիներ հիմա,եթե Կարենի փոխարեն Լիզան քայլելիս լիներ հետս,կգրկեի նրան կհամբուրեի այս գեղեցիկ լուսնի լույսի տակ,կզրուցեի հետը,ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը կզգայի:

-Նրա մասին ես չէ՞ մտածում,-տեսնելով,որ լուռ մտքերով եմ ընկել երկար լռությունից հետո հարցրեց Կարենը:Իսկ ես ոչինչ չեմ պատասխանում,կանգ եմ առնում,ծխախոտ եմ հանում,մի հատիկ հյուրասիրում եմ նրան,մի հատիկ ել ես եմ վառում ու նորից սկսում ենք քայլել:

-Բա սրա վերջը ի՞նչ է լինելու,ախր նա ամուսնացած է,ի՞նչ ես մտցրել գլուխդ,վերջ տուր թող գնա,Աննան շատ լավ աղջիկ է,քեզ համար գժվում է,քո տարիքին է,դու էլ երեխա չես,որ ես ասեմ նոր հասկանաս:Ես նրա ասածին ոչ մի արձագանք չեմ տալիս:

-Քեզ հետ եմ խոսում Արամ:

-Չգնա՞նք տուն,արդեն ուշ է,-նա ասածիս վրա կանգ է առնում և զարմացած ու զայրացած ինձ է նայում,ապա ասում:

-Էս ի՞նձ ես դրել հիմարի տեղ,թե՞ քեզ:Ես մի ժամ է քեզ հետ եմ խոսում,քարոզ եմ կարդում,իսկ դու քեզ այնպես ես պահում ասես քեզ հետ չլինեմ,-հետո նա միանգամից զայրացած ասում է:

-Ուշ է,ուշ է,բարի գիշեր,գնացի ես,-ու նա հեռանում է:Ես մնում եմ մենակ կանգնած փողոցի կենտրոնում:

Արդեն կամաց-կամաց լուսանում էր և գնալով ավելի էի զգում օդի սառնությունը:Սկսում եմ քայլել դեպի տուն:Տուն հասնելով թաքուն ներս եմ մտնում տեսնում եմ մայրս հյուրասենյակում ինձ սպասելով քնով էր ընկել բազմոցի վրա:Որոշում եմ արթնացնել,որպեսզի գնա իր ննջարանում

քնի,սակայն փոշմանում եմ,գնում եմ մի ծածկոց եմ բերում գցում վրան,ապա նստում եմ հատակին մեջքս բազմոցին հենում ու քնում նրա կողքին:

-Արթնացի’ Արամ,կուշանաս դպրոցից,-մայրս էր ինձ ձայն տալիս:Արձակուրդներն արդեն ավարտվել էին և դասերն արդեն սկսվել էին:Այդ ընթացքում այդպես էլ ինձ բախտ չի վիճակվում Լիզային տեսնել:

Նայում եմ ժամացույցին դեռ ութն էր,մտածում եմ դեռ շուտ է,նորից գլուխս բարձին եմ դնում ու նորից լսում եմ մորս ձայնը:

-Արա~մ վեր կաց կուշանաս:

-Մամ դեռ շուտ է:

-Շուտ չի,շուտ չի,վեր կաց չուշանաս առաջին օրով,ես քեզ գիտեմ,մինչև հագնվես,մինչև նախաճաշես դասերդ կսկսվեն:

-Լավ մամ արդեն վեր եմ կենում,-սակայն նորից վեր չեմ կենում,շրջվում մյուս կողմից եմ պառկում:Մի քանի րոպե հետո նորից եմ լսում մորս ձայնը և վերջապես հագնվում եմ,նախաճաշում և ճամփա եմ ընկնում դպրոց:Չէի շտապում,քանի որ առաջին դասը Լիզայինը չեր:Երկրորդ ժամին հազիվ դպրոց եմ հասնում:Տրամադրությունս բարձր էր,երկար ընդմիջումից հետո վերջապես նրան նորից պիտի տեսնեի:

-Բարև Արամ:

-Բարև Ան ջան,ո՞նց ես:

-Ես լավ եմ,շնորհակալություն,դու՞:

-Ես նույնպես:Աննային նույնպես ամանորի այն գիշերից հետո չէի տեսել:

-Արձակուրդտ լավ անցա՞վ,-հարցրի ես:

-Այո գյուղ էի գնացել,շատ հետաքրքիր անցավ,բա~այց,-հետո նա մի պահ լռեց,ապա շարունակեց,-բայց կարոտում էի:

-Դպրոցի՞ ն,-փորձեցի այնպես անել իբրև գլխի չեմ ընկնում,որ ինձ նկատի ունի:

-Քեզ…

Նա աչքերիս մեջ նայելով,այնպես արտասանեց այդ բառը,որ իսկապես նրա ձայնի ու աչքերի մեջ կարծես տեսնեի այդ կարոտը:

-Ես էլ,բոլորին կարոտել էի,-պատասխանում եմ ես,փերձելով այնպես անել,որպեսզի թեման նորից չկենտրոնացնի ինձ ու իր զգացմունքների վրա:Նա գլուխը կախում է մի ակնթարթ,ապա նորից նայելով ինձ հարցնում է:

-Իսկ համարդ ինչու՞ էս անջատել,ամբողջ արձակուրդներին զանգել եմ,բայց միշտ անհասանելի է եղել:

-Ուրիշ համար եմ օգտագործում հիմա,այդ համարը կորցրել եմ,-բայց չէի կորցրել պարզապես փոխել էի,որովհետև գիտեի,որ պիտի անվերջ նրա զանգերին պատասխանեի:

-Բա ինչու՞ չէիր ասել,որ փոխել ես,դու գոնե գիտեիր իմ համարը չէ՞:

-Դե~…Ու այդ պահին իմ բախտից ֆիզիկայի ուսուցիչը գալիս է,

-Լավ գնանք դասասենյակ Միրզոյանը եկավ,հետո կխոսենք,-ու միանգամից քայլում եմ դասասենյակի կողմը,իսկ Աննան գալիս է ետևիցս:

Ֆիզիկայի դասն ավարտվում է:Դուրս եմ գալիս միջանցք Կարենի հետ,Աննան արդեն միջանցքում էր և ինձ էր սպասում:Տեսնելով նրան որոշում եմ ես մոտենալ,մտածելով այդպես ավելի լավ կլինի,միանգամից մի բան կհորինեմ կպրծնեմ,քան նա անվերջ ընկնի ետևիցս:Կարենը մնում է տեղում,իսկ ես մոտենում եմ նրան:

-Դե լսում եմ,-ասաց նա,իսկ ես միանգամից ձեռքս մեկնելով նրան,նայում եմ աչքերի մեջ ու ասում եմ:

-Հեռախոսդ տու’ր:

-Ինչի՞դ է պետք:

-Տու’ր ասում եմ:

Նա հանում է հեռախոսը և տալիս է ինձ:Ես վերցնում եմ այն,համարս գրանցում եմ մեջը ու տալիս եմ նրան:

-Կարող էիր և չտալ:

-Գիտեմ,բայց տվեցի չե՞,ուրեմն էլ կարիք չկա երկարացնելու:

-Բայց…

-Կներես,-ես ընդհատում եմ նրան,-մարդ պիտի տեսնեմ,գնամ քանի զանգը չի տվել,-ու առանց էլ որևէ բան ավելացնելու հեռանում եմ նրա մոտից,ապա Կարենին եմ մոտենում ու գնում ենք այդտեղից:

Հնչում է երրորդ ժամի զանգը,սիրտս սկսում է անկանոն բաբախել:Վերջապես հիմա կտեսնեմ Լիզային:Կարենը նկատում է,թե ինչքան անհանգիստ ու լարված եմ,նա նայում է ինձ,բայց ոչինչ չի ասում:Մենք վերադառնում ենք դասասենյակ:Իմ տեղում նստած եմ,ուսուցչական սեղանի առջևում գտնվող աշակերտական նստարանին,որը Կարենի հետ էի փոխել Լիզայի հայտնվելուց հետո,առաջ ես նստում էի ամենավերջին շարքում,բայց այժմ նրան մոտիկ գտնվելու համար նստում էի այդտեղ:Հանկարծ բացվում է դասասենյակի դուռը,սիրտս քիչ է մնում կանգնի ուրախությունից,սակայն տեսնում եմ մեր համադասարանցիներից մեկն էր ուշացած ներս շտապում:Այնպես էի լարվել,որ ամեն մի թխկոցից նայում էի դռանը նշանակություն չուներ,թե որ կողմից էր լսվում այդ ձայնը:Առջևումս մի գրիչ էր դրված,վերցնում եմ այն ու սկսում եմ անկանոն գծեր քաշել սեղանին դրված գրքերի վրա:

-Ինչու՞ է ուշանում,աչքիս ամուսինը լրիվ չափերն անցնում է,-մտքումս կռվում էի նրա ամուսնու հետ ու այդ պահին նորից է բացվում դասասենյակի դուռը և նա ներս է մտնում:Բոլորս ոտքի ենք կանգնում:

-Աստված իմ,բայց ի~նչ գեղեցիկ է նա:

-Բա~րև ձեզ,-վերջապես եկավ նա,վերջապես նորից լսեցի նրա գեղեցիկ ձայնը:Բոլորը պատասխանում են նրա բարևին,իսկ ես ուրախությունից չկարողացա բարձրաձայն բարևել նրան,ես մտքումս եմ պատասխանում նրա</p>

<p style="text-align: justify;">բարևին,միաժամանակ աչքս նրանից չկտրելով հիանում նրա գեղեցկությամբ:

-Երեխեք ջան կներեք,որ ուշացել եմ,խցանման մեջ եի մնացել,նստեք,-ու նա մոտենալով իր սեղանին,պայուսակը դրեց այնտեղ,իսկ մեր հայացքները մի ակնթարթ խաչվեցին,ապա նա փախցնելով ինձանից հայացքը նայեց ներքև ու նստեց:Ինձ թվում էր նրա հետ ինչ-որ բան այն չէր չնայած,որ նա ասում էր խցանումների պատճառով է ուշացել,բայց իմ կարծիքով պատճառը նրա ամուսինն էր:

-Աշխատանքը սկսվում է աշխատանքների գործիքների պատրաստումից,Էնգելսի խոսքերով դա -&lt;&lt;Մարդկային ամբողջ կյանքի առաջին հիմնական պայմանն է,ընդ որում այն աստիճան,որ մենք պետք է ասենք աշխատանքն է ստեղծել մարդուն&gt;&gt;,-ճիշտ է նա դաս էր պատմում,բայց նրա ձայնից ու հայացքից կզգայիր,որ նա միաժամանակ այլ բանի մասին էր մտածում,այլ խնդիրներ ուներ:Նայում էի նրան,նրա շուրթերին,աչքերին,ուզում էի վեր կենալ տեղիցս և բոլորի աչքի առաջ մոտենայի նրան,գրկեի ամուր,համբուրեի ու ամբողջ ձայնով,շնչով գոռայի,որ ես քեզ սիրու~մ եմ,ես սիրու~մ եմ նրան,լսու՞մ եք:Մինչ ես մտքումս երազում էի նա դեռ դաս էր պատմում,-Կենդանիները միայն օգտվում են բնության պարգևներից,իսկ մարդը աշխատանքի ընթացքում փոխում է բնությունը,կենդանիները նույնպես փոխում են բնությունը,բայց,-ու այդ պահին մեր հայացքները նորից հանդիպում են միմյանց և մի ակնթարթ նա կարծես մոռանար ինչի մասին էր խոսում,ապա նորից հայացքը ինձանից փախցնելով վերհիշեր ու շարունակեր,-բայց ոչ կանխամտածված,այլ միայն այն պատճառով,որ գտնվում և ապրում են բնության մեջ:Համեմատած մարդու ներգործության հետ նրանց ազդեցությունը բնության վրա չնչին է:

Նայում եմ ժամացույցին հինգ րոպե էր մնում զանգին:Մտածում եմ այսօր դասերի վերջում,ինչ ուզում է լինի

պիտի մոտենամ ու խոսեմ նրա հետ,բայց նաև մտածում եմ,թե ինչպես ասեմ նրան,որ ուզում եմ խոսել հետը:Լիզան ավարտում է դաս պատմելն ու բացատրելը և մեխանիկորեն նայում է ինձ ու տեսնում է,որ դեռ իրեն եմ հետևում աչքերով:Նա մոտենում է իր սեղանին,ապա նստում է,նորից ինձ է նայում ու ասում է:

-Դասերի վերջում կմոտենաս ինձ,ես ոչինչ չեմ պատասխանում,բնազդաբար վերցնում եմ գրիչը,գլուխս կախում եմ ու սկսում եմ նորից ինչ-որ բաներ խզբզել գրքերի վրա,իսկ կողքից նայողը կմտածեր,որ նրա ասածը ինձ չեր վերաբերվում:Դասերն ավարտվում են:Մի կողմից ուրախ եմ,որ վերջապես Լիզայի հետ առանձին խոսելու հնարավորություն է ընձեռվել,մի կողմից էլ անհանգիստ,թե ինչ պիտի նա ասի ինձ:Դուրս էի եկել դպրոցի բակ ու նրան էի սպասում:

-Արա՞մ,-շրջվում եմ դեպի ձայնը տեսնում եմ Աննան է,-էս ու՞մ ես սպասում:

-Կարենին:

-Բայց Կարենը գնաց,-այո նա ճիշտ էր Կարենը գնացել էր,բայց ես նրան խաբում եմ:

-Նա նորից դպրոց է մտել,երևի չես նկատել նրան:

-Դե սպասենք թող գա միասին գնանք,-ասաց Աննան:

-Չե Ան ջան դու գնա մենք տեղ պիտի գնանք:

-Գնացեք,ձեզ ո՞վ բռնեց,միասին կգնանք,ճանապարհից կբաժանվենք դուք կգնաք ձեր տեղը ես էլ տուն կգնամ:

-Չէ մենք այդ կողմով չէնք գալիս,-ես փորձում էի ամեն կերպ նրանից ազատվել ու հնարավորինս չափով շուտ,բայց չեր ստացվում:

-Վաղը ծնունդս է,անպայման կգաս,ասաց նա:

-Մենակ ե՞ս:

-Չէ~,բոլորին էլ կանչելու եմ,-ապա մի պահ լռեց,հետո շարունակեց,-առաջինը քեզ եմ ասել:

-Շնորհակալություն,-պատասխանեցի ես,բայց ամբողջ ուշք ու միտքս Լիզան էր,մտածում էի ուր որ է կգա,իսկ Աննան դեռ այստեղ է և ամեն ինչ կփչանա,էլ եսիմ կկարողանամ խոսել հետը նորմալ,թե սա կանգնած կլինի գլխներիս:

-Իսկ ինչու՞ վախեցար մենակ գալուց,ասե՞նք մենակ քեզ էի կանչել ուրեմն չէի՞ր գալու:

-Չէ,չվախեցա պարզապես հարցրի:

-Ուրեմն կգայի՞ր,եթե մենակ քեզ կանչեի:

-Հա’,-միանգամից կարճ ու կոնկրետ դրական պատասխան եմ տալիս նրան,որպեսզի շուտ պրծնեմ նրանից:Մտքումս կռվի մեջ էի մտել Աննայի հետ ու այդ պահին իմ բախտից նրա ընկերուհիներից մեկը դուրս եկավ դպրոցից և տեսնելով Աննային քայլեց դեպի մեզ:

-Աննա~,տուն չէ՞ս գալիս,-հարցրեց նա:

-Գալիս եմ,-պատասխանեց Աննան:

-Դե արի,-նրանց տները գտնվում էին միևնույն փողոցի վրա:

-Մի րոպե սպասի հիմա կգամ:

-Դե վաղը յոթին կսպասեմ,գնացի հա…-ապա համբուրելով այտս ավարտեց բառի շարունակությունը,- …ջողություն:Ես գլխով եմ անում,համաձայնության նշան ցույց տալով ժպտում եմ նրան,իսկ մտքումս ասելով,-վերջապես պրծա:Նրանք գնում են,իսկ ես մնում եմ այդտեղ:Ոչ մեկը չկար բակում,մենակ ես էի,գրեթե բոլորը արդեն տուն էին գնացել:Անհանգիստ քայլում եմ այս կողմ,այն կողմ մերթընդմերթ նայելով դպրոցի դռներին:Գրպանիցս հանում եմ ծխախոտի տուփը,բացում եմ,որպեսզի միջից մի հատիկ հանեմ ու ծխեմ,բայց տեսնում եմ,որ դատարկ է այն:Քայլում եմ դեպի աղբարկղը տուփը գցելու համար,ձեռքիս մեջ սեղմում,ճզմում եմ այն,նետում եմ աղբարկղը,ապա նորից վերադառնում եմ իմ տեղը` դպրոցի մուտքի առջև:Եվս մի քանի անհամբեր րոպեներ և վերջապես Լիզան հայտնվում է:Նորից զգացի սրտիս անկանոն բաբախյունը:Ձեռքս տանում եմ գրպանս,ապա հիշում եմ,որ ծխախոտ չունեմ,նորից հանում եմ ձեռքս գրպանիցս,ապա

նորից եմ մտցնում,նորից եմ հանում մինչև նա մոտենում է ինձ:

-Կներես,որ սպսեցրի տնօրենի մոտ ժողովի էինք չգիտեի,որ այսքան երկար կտևի,-մոտենալով ինձ միանգամից ասաց նա:

-Ոչինչ,-պատասխանեցի ես և փորձում էի ինձ այնպես պահել,որպեսզի թաքցնեի լարվածությունս,իսկ նա միանգամից անցավ գործին:

-Իմ կարծիքով գլխի ես ընկնում,թե ինչի մասին պիտի խոսենք ու քանի,որ ես շատ ժամանակ չունեմ անցնենք բուն թեմային:

-Լսում եմ,-ասացի ես այնպիսի տոնով կարծես չգիտեի ինչ նկատի ուներ նա:

-Կարո՞ղ ես բացատրել,թե ինչու՞ ես ինձ այդպես նայում դասերի ժամանակ,-նա այնպես էր ասում կարծես չգիտեր,որ ինձ դուր է գալիս:

-Որովհետև դուր ես գալիս ինձ ու ոչ միայն…

-Էլ մի շարունակի,-նա ընդհատում է ինձ,-ուշադիր ինձ լսի:

-Բայց ես դեռ չեմ ավարտել հարցիդ պատասխանը:

-Էլ կարևոր չի ավարտը,-նա չէր թողնում,որ ես ավարտեմ իմ ասածը,-այսպես ենք պայմանավորվում ուրեմն,էլ մյուս անգամ ինձ այդպես չես նայում,-այս անգամ արդեն ես եմ ընդհատում նրան ու անցնում եմ այսպես ասած կտրուկ գործողությունների:

-Ես սիրում եմ քեզ ու դա մանկական հրապուրանք չի պարզապես,ճիշտ է ինձանից մեծ ես,բայց դա ինձ համար խոչնդոտ չի հանդիսանում,միգուցե կմտածես,կամ մտածում ես,որ չեմ գիտակցում ինչ եմ անում,որ երեխա եմ,բայց դա այդպես չի,ես այնքան եմ քեզ սիրում,որ ոչ ոք,ոչ մի շնչավոր չի կարող կանգնել իմ ճանապարհին ու չի կարողանա նեղացնել քեզ,իսկ եթե այդպիսի մարդ հայտնվի ես նրան կսպանեմ,-այդ խոսքերն ասելուց Լիզայի ամուսնուն էի հիշել և նկատի ունեի հենց նրան,չնայած ինձ չէի պատկերացնում մարդասպանի դերում,-և հիմա ուզում եմ գոռալ,ուզում եմ բոլորին ասել,

որ

քեզ սիրում եմ խելագարի պես,-իսկ նա,որ լուռ ինձ էր լսում մինչ այդ,նորից սկսում է խոսել:

-Արամ ինձ լսիր լա՞վ,ես ամուսնացած եմ,ամուսին ունեմ,դու ինձանից փոքր ես ու իմ աշակերտն ես,ես քո ուսուցչուհին և աշխատի մյուս անգամ այսպիսի բաներ չանես,ես չեմ ուզում,որ դու իզուր տեղը պրոբլեմների մեջ ընկնես,աշխատի աշակերտ ուսուցիչ հարաբերությունները չխառնել մյուս անգամ:

-Իսկ դու սիրում ե՞ս նրան,-հարցրի ես:

-Հուսով եմ ինձ հասկացար,-նա խուսափեց հարցիս պատասխանից,ես նրան ցավոտ հարց էի տվել,նա մի պահ ընկավ մտածմունքների մեջ,ապա պատասխանեց:

-Այո,-բայց հստակ երևում էր,որ նրա պատասխանը կեղծ էր և ինքն էլ կարծես չհավատար իր պատասխանին:

-Մինչև երբ պիտի քեզ խաբես,-նա լուռ գլուխը կախեց,ապա աչքերը խամրեցին,լցվելով արցունքներով:Ձեռքս տարա դեպի Լիզայի դեմքը,մատներս հպվեցին նրա գեղեցիկ,արցունքի կաթիլներից խոնավացած այտերին,ապա գլուխս աստիճանաբար մոտեցնելով նրա գլխին,փորձեցի համբուրել նրա գեղեցիկ շուրթերը:Նա մի պահ կարծես հիպնոզացած լիներ,նրա շուրթերը դողում էին,արդեն ուզում էին հպվել շուրթերս նրա շուրթերին,սակայն նա միանգամից ուշքի գալով զգաց,որ արդեն այսպես ասած հեռուն է գնում,գլուխը թեքեց շուրթերն ինձանից փաղցնելու համար ու ասաց:

-Հեռացի’ր ու էլ չկրկնվի այսպիսի բաներ,-նա ասաց դա առանց իմ կողմը նայելու ու հեռացավ:Ես մնացել էի տեղումս կանգնած,չգիտեի ինչ անեի,հիմա արդեն ես կարծես հիպնոզացած լինեի չէի գիտակցում,թե ինչ էր կատարվել:Գնում եմ մոտակա բարը,գարեջուր եմ պատվիրում ու զանգում եմ Կարենին:Մենակ նստած խմում էի և մի քսան րոպե չանցած,անհանգստացած եկավ Կարենը:

-Ի՞նչ է եղել,-միանգամից հարցրեց նա:

-Նստիր,-հանգիստ հրավիրում եմ նրան նստելու:Նա նստում է:

-Դե ասա տեսնեմ:

-Նրա հետ խոսեցի:

-Ու՞մ,-զարմացավ նա,հետո գլխի ընկնելով,բայց կարծես չհավատալով,-լու՞րջ ես ասում,Լիզայի հետ ե՞ս խոսացել:

-Եվ ոչ միայն,քիչ էր մնում,որ համբուրեի նրա շուրթերը

-Լիզայի շուրթե՞րը:

-Հա,ինչու՞ ես զարմանում:

-Ուրեմն մարդավարի բացատրի հասկանամ,ի՞նչ է նշանակում քիչ էր մնում համբուրեի:

Ես պատմում եմ նրան ամենայն մանրամասնությամբ:Հետո մի երկու ժամ այնտեղ նստելուց հետո դուրս ենք գալիս բարից,հրաժեշտ ենք տալիս միմյանց ու հեռանում ենք:Հաջորդ օրը նորից գնում ենք դպրոց:Նորից Լիզայի դասն էր:Նորից նա դաս էր պատմում մեզ:Նորից ես հայացքով հետևում էի նրան,նրա ամեն մի քայլը,ամեն մի շարժ ու ձևը,ուշադիր հետևում էի,թե ինչպես են նրա շուրթերը բացվում փակվում խոսելիս:

-Մինչև վերջերս մարդկությանը բաժանում էին երեք մեծ ռասաների` ավստրալոնեգրոիդ,եվրոեպոիդ,մոնղոլոիդ:

Ռասաներն իրարից տարբերվում են մաշկի,մազերի,աչքերի գույնի,քթի շրթունքների ձևի այլ առանձնահատկություններով,-նայում եմ նրան փորձում եմ գուշակել,թե նրա ասած,որ ռասային է պատկանում ինքը,բայց գալիս եմ այն եզրահանգման,որ նա այդ երեք ռասաներից ոչ մեկին էլ չի պատկանում,նա այնպիսի ռասայի է պատկանում,որը մարդկությունը դեռ չի հայտնաբերել այն,-այսպիսի տարբերություններ մի ժամանակ առաջացել են զանազան բնական պայմաններում ապրող պոպուլյացիաններում:Օրինակ` մաշկի գույնը կարող էր առաջանալ որպես օրգանիզմի պաշտպանական հարմարանք արևի վառ ճառագայթների դեմ:

Նա խոսելու ընթացքում բնազդաբար մերթընդմերթ ինձ էր նայում,բայց և իսկույն էլ փախցնում ինձանից հայացքը այնպես,որպեսզի չնկատեի ես:Իսկ ես այդ ընթացքում մի երկտող եմ գրում թղթի վրա,-&lt;&lt;Դասերի վերջում խնդրում եմ արի դպրոցի այգին խոսելու բան ունեմ ,կսպասեմ այնտեղ&gt;&gt;,-ու այնպես եմ դնում նրա սեղանի վրա,որպեսզի նա տեսնի,որ ես եմ դրել այն:Լիզան ավարտում է ու գալիս նստում է իր տեղը,ապա վերցնում գրածս թուղթը,առանց կարդալու պատռում է այն ու մեկնելով ինձ ասում է այնպիսի տոնով,որ բոլորը տեսնեն,բայց գլխի չնկնեն,թե դա ինչ էր:

-Արամ ջան,սա կգցե՞ս աղբարկղը,-ես վեր եմ կենում տեղիցս,զայրացած ու դժգոհ նայում եմ նրա աչքերին,վերցնում եմ նրա ձեռքից պատռած թղթի կտորները,ապա տանում եմ գցում եմ այն աղբարկղը ու վերադառնում նստում եմ տեղս:

-Շնորհակալություն:

-Խնդրեմ,-վիրավորական տոնով պատասխանեցի ես:Դասն ավարտվում է:Լիզան վերցնում է պայուսակն ու դասամատյանը և դուրս է գալիս դասասենյակից:Ես միանգամից նետվում եմ նրա ետևից:

-Լիզա~,-սակայն նա ոչ մի արձագանք չի տալիս,ես արագ-արագ քայլերով հասնում եմ նրան:

-Ինչու՞ այդպես արեցիր,-իսկ նա պատասխանեց:

-Ես քեզ ի՞նչ էի զգուշացրել,չէի՞ ասել,որ աշակերտ ուսուցիչ հարաբերությունները չխառնես,մյուս անգամ էլ անունով չդիմես ինձ,իսկ հիմա շրջվիր ու ետ գնա,ետևիցս էլ չնկնես էլ:

-Դասերի վերջում դպրոցի այգում կսպասեմ,խնդրում եմ կգաս,-այդ ասելուց հետո ես լքում եմ նրան:

Դասերի վերջում գնում եմ դպրոցի այգին ու Լիզային եմ սպասում:Երկար սպասելուց հետո տեսնելով,որ չի գալիս զայրացած գնում եմ տուն:Ժամը ինն էր լինում արդեն:Հանկարծ լսում եմ հեռախոսիս զանգի ձայնը,նայում տեսնում եմ Աննայի համարն էր ու միանգամից հիշում եմ,որ այսօր նրա ծննդյան օրն էր,իսկ ես մոռացել էի:Արդեն երկու

ժամ գրեթե անցել էր հրավիրված ժամից և տեսնելով,որ չկամ զանգել էր ինձ:

-Ալո,-վերցնում եմ հեռախոսը:

-Ինչու՞ խաբեցիր,-միանգամից հարցրեց Աննան:

-Ինչու՞ եմ խաբել,գործ ունեի միքիչ,բայց վերջացրի ու հիմա գալիս եմ այդտեղ,-խաբելով փորձեցի արդարանալ:

-Դե արագացրու բոլորն արդեն եկել են,իսկ դու չկաս,-ու նա անջատում է հեռախոսը:

Ես հագնվում եմ,գնում եմ մոտակա խանութը,մի հատ մեծ խաղալիք արջուկ եմ վերցնում ու շտապում եմ նրանց տուն:Երբ սեղմում եմ նրանց դռան զանգի կոճակը մի վայրկյան հետո բացվում է այն,նա կարծես ձեռքը դռան բռնակի վրա դրած սպասեր իմ զանգին:

-Բարև:

-Բարև:

-Ծնունդտ շնորհավոր,-ես համբուրում եմ նրան,ապա արջուկն եմ հանձնում:

-Շնորհակալություն,-պատասխանեց նա,ապա մի ակնթարթ լռեց աչքերիս մեջ նայեց ու շարունակեց,-մտածում էի չես գա,դե ներս գնանք:Ես ներս եմ գնում նրա ուղեկցությամբ և տեսնում եմ,որ մեր բոլոր դասընկերներն իսկապես ներկա էին բացի ինձանից:Բոլորին բարևում եմ,անցնում եմ առաջ,տեղավորվում եմ սեղանի շուրջ,այսինքն,նստում եմ այն տեղը,որը ինձ համար էր պահված` Աննայի կողքին:Նորից շարունակվում է արարողությունը,բայց արդեն իմ ներկայությամբ,որն Աննայի համար մեծ ուրախություն էր:Նրան շնորհավորում էին,բաժակաճառեր էին ասում նրան,իսկ նրա ուշադրությունը անվերջ կենտրոնացած էր ինձ վրա:Նրան պարի են հրավիրում,իսկ նա ինձ է նայում,թույլտվություն ստանալու համար:Ես գլխով եմ անում իբր թույլ եմ տալիս և նա գնում է պարելու:Ես մնում եմ մենակ գրեթե բոլորը պարում էին,իսկ ես Լիզայի մասին էի

մտածում,նրան էի հիշում ու նրան հիշելով նյարդայնանում էի,նրա վերջին արած քայլերի ու հանդիպմանը չգալու համար:

-Էլի նրա մասի՞ն ես մտածում,-տեսնելով,որ էլի մենակ ու անտրամադիր նստած եմ,ինձ մոտենալով հարցրեց Կարենը:

-Տեսա՞ր այսօր ինչ արեց,-միանգամից զայրացած պատասխանեցի ես:

-Ի՞նչ արեց,-զարմացաց հարցրեց նա:

-Բա չտեսա՞ր,որ պատռած թղթերը տվեց ինձ,տարա աղբարկղը գցի:

-Է հա,ի՞նչ եղավ,որ:

-Ո՞նց ինչ եղավ,գոնե չկարդաց էլ,թե ինչ եմ գրել:

-Մի րոպե հասկանամ,փաստորեն դու էիր տվել այդ թուղթը իրեն ու որի վրա բան էիր գրել այո՞,-նույնիսկ Կարենը գլխի չեր ընկել այդ թղթի մասին,իսկ ես մտածում էի բոլորը գլխի են ընկել հիմա,թե դա ինչ թուղթ էր:

-Այո,-պատասխանում եմ ես:

-Եվ ի՞նչ էիր գրել:

-Գրել էի,որ դասերի վերջում իրեն կսպասեմ այգում,բայց նույնիսկ չկարդաց էլ,դրանից հետո,երբ զանգը տվեց մոտեցա ու ասացի,որ կսպասեմ այնտեղ…

-Եկա՞վ,-չհամբերելով,ասածս չթողնելով,որ ավարտեմ,ընդհատելով հարցրեց Կարենը:

-Հա’ եկավ:

-Ինձ վրա ինչու՞ ես զայրանում,բա ի՞նչ էիր ուզում,քո կարծիքով պիտի գա՞ր:

Այդ պահին երգն ավարտվում է ու պարողները վերադառնում են իրենց տեղերը նստելու,սակայն Աննան չկար:Տեսնելով,որ նա չկա զարմացած սկսեցի աչքերով նրան փնտրել և տեսա,որ նա երաժիշտների մոտ է և ինչ-որ բաներ է ասում նրանց,ապա վերադառնում է իր տեղը` կողքիս,իսկԿարենը արդեն վերադարձել էր իր տեղը:Մի քանի րոպե անց երաժիշտները սկսում են նվագել:Հանգիստ

ռոմանտիկ երաժշտություն էր:Բոլորը սկսում են միմյանց հրավիրել տանգո պարելու:

-Կպարե՞ս հետս,-հարցրեց Աննան ու այնպիսի տոնով,որ չկարողացա մերժել:Ես վեր եմ կենում,բռնում եմ նրա ձեռքից ու քայլում ենք դեպի պարողները,ապա շրջվում ենք դեմ հանդիման,նրա մյուս ձեռքը բռնելով դնում եմ ուսիս,իսկ իմ ձեռքը նրա գոտկատեղին ու սկսում ենք պարել:Լուռ պարում էինք,նայում եմ նրա աչքերի մեջ,բայց նա ի զարմանս ինձ փախցնում է հայացքը ինձանից և կարծես բոլորովին այն Աննան չլիներ,որին ճանաչում էի,որի հայացքներից ես էի միշտ խուսափել:Հանկարծ զգում եմ,որ նրա ձեռքը ափիս մեջ սկսում է դողալ,նրա հետ ինչ-որ բան այն չէր,նա շատ լարված էր և կարծես ուզում էր ինչ-որ բան ասել,բայց չգիտեր ինչպես սկսել:

-Դու լավ ե՞ս,-հարցրի ես:Նա ուշադիր նայեց աչքերիս մեջ ու գլխով դրական նշան արեց:Երգն ավարտվեց և արդեն ուրիշ ավելի աշխույժ երգ սկսվեց:Ոմանք վերադարձան նստելու,իսկ ոմանք մնացին պարելու:Աննան նույնպես գնաց նստելու,իսկ ես դուրս եկա հյուրասենյակից և քայլում էի միջանցքով դեպի դրսի դուռը:

-Արա՞մ,-դուռը բացել էի ու արդեն ուզում էի դուրս գալ,ետևիցս գոռաց Աննան:Ես կանգ եմ առնում,շրջվում եմ դեպի նա և սպասում,թե ինչ պիտի ասի:

-Գնու՞մ ես,-ու նա մոտենում է ինձ:

-Չե’,դուրս եմ գալիս ծխելու,-ապա միասին դուրս ենք գալիս բակ:Գրպանիցս հանում եմ ծխախոտը,վառում եմ այն ու սկսում եմ ծխել:

-Վերջացնես,գնա՞նք իմ սենյակ,ուզում եմ բան ցույց տալ քեզ:Մի պահ երկմտում եմ,մտածելով,թե ինչ պիտի ցույց տա,ապա հարցնում եմ:

-Ի՞նչ ես ցույց տալու:

-Կգնանք կտեսնես:

Ես արդեն անհամբերությամբ սպասում էի,թե երբ կվերջանա ծխախոտը,որպեսզի տեսնեմ ինչ է ցույց տալու:Վերջապես ծխախոտը վերջանում է,մնացորդը նետում եմ աղբարկղը ու նայելով Աննային ասում եմ:

-Գնա՞նք:

-Գնանք,բայց լավ կլինի ես սկզբում գնամ,մի քանի րոպե հետո նոր դու արի,որպեսզի չտեսնեն մեզ միասին երկրերդ հարկ բարցրանալիս ու ուրիշ բաներ չմտածեն:

-Լավ,-ես համաձայնվում եմ նրա հետ:

Նա գնաց,իսկ ես մնացի դրսում և արեցի այնպես,ոնց որ պայմանավորվել էինք:Մի քանի րոպե անց ես բարձրանում եմ նրա սենյակ:Հասնելով սենյակի դռան առջև ամեն դեպքում որոշում եմ թակել այն:

-Ներս արի,-ներսից լսում եմ Աննայի ձայնը:Ես ներս եմ մտնում,այնտեղ մութ էր,քանի որ պատուհանի առջև մուգ կարմիր անթափանցվարագույրներ կային և որը սենյակը բաժանում էր երկու մասի:Նայում եմ Աննան չկա,աչքերով սենյակը աչքի եմ անցկացնում և նկատում եմ,որ նա այդ վարագույրների ետևում է:

-Դուռը ծածկիր ու առաջ արի հիմա կգամ:

-Իսկ այստեղ լույս չկա՞,-հարցրի ես:

-Մահճակալի կողքին լուսամփոփ կա:Ես դուռը առանց փակելու մոտենում եմ նրա մահճակալին,վառում եմ պահարանի վրա դրված լուսամփոփը ու հարցնում եմ:

-Դե ի՞նչ պիտի ցույց տայիր,-ու այդ ժամանակ բացվում է վարագույրը և լեզուս միանգամից ասես կապ է ընկնում:Հետո նա ծածկում է վարագույրը և այն մնում է նրա ետևում ու ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա ես տեսնում եմ Աննայի գեղեցիկ մարմինը,որը այդ մութ սենյակում,միայն լուսամփոփի այդ աղոտ լույսի տակ ընդգծվում էր յուրովի:Այո հիմա եմ հասկանում,թե ինչու էր նա ուզում սկզբում գնալ ու որ ոչ մի բան էլ չէր պատրաստվում ցույց տալ ինձ:Մի քանի

վայրկյան լուռ ու քարացած կանգնած նրա մերկ մարմնին նայելուց հետո վերջապես ուշքի եմ գալիս:

-Ի՞նչ ես անում,-հարցրի ես:

-Ուզում եմ,որ նվերս ստանամ ծննդյանս օրվա առթիվ:

-Բայց դու արդեն ստացել ես քո նվերը:

-Ես նյութական նվերի մասին չեմ խոսում,-ու նա մոտենում է ինձ:Նա ամբողջ մարմնով դողում էր:Չգիտեի ինչ պատասխանեի նրան,չէի սպասում,որ նա կարող էր այդպիսի քայլի գնալ:

Նա բռնում է ձեռքիցս,ապա գլուխը կամաց-կամաց մոտեցնելով գլխիս,իր դողացող շուրթերով քնքշորեն համբուրում է շուրթերս:Ճիշտ է ես չեմ պատասխանում նրա համբույրին,բայց հնազանդորեն ընդունում եմ նրա համբույրը,հետո չգիտեմ,թե նրան խղճալով,թե Լիզայի հանդեպ զայրույթիս պատճառով կամ պարզապես չդիմանալով այդ ֆիզիկական ձգողությանը ես նույնպես պատասխանում եմ նրա համբույրներին և ավելին,նա ինձանից ստանում է այն նվերը,որը ցանկանում էր:Աննան երջանիկ էր ու ի տարբերություն ինձ չէր փոշմանել կատարվածի համար:Ես արագ հագնվում եմ ու պատրաստվում եմ իջնել հյուրասենյակ,քանի դեռ մեզ ման չէն եկել:Ուզում եմ դուրս գալ նրա ննջասենյակից և տեսնում եմ,որ դուռը չեմ փակել ու լավ էր,որ մեր բախտից մարդ չեր եկել նրա ննջասենյակ,պատկերացնում ե՞ք,թե ինչ կլիներ,եթե հանկարծ նրա ծնողները պատահաբար մտնեին սենյակ ու մեզ այդպես միասին տեսնեին,կամ ինչ-որ մեկը,միանգամից ամբողջ լուրերը տարածվելու էին ամբողջ դպրոցով մեկ և գլխավորը ընկնելու էր Լիզայի ականջը ու ես վերջնականորեն բոլոր հույսերս կկորցնեի:Մի խոսքով ես իջնում եմ հյուրասենյակ,բոլորը դեռ զվարճանում էին,պարում էին ու բոլորը բացի Կարենից մեր բացակայությունը չէին նկատել:

-Էս ու՞ր էիր,-տեսնելով ինձ հարցրեց նա:

-Հետո կպատմեմ,-պատասխանեցի ես,ապա քայլեցի դեպի սեղանը,նստեցի տեղս ու միանգամից աչքս ընկավ գարեջրի վրա,վերցրի այն,բացեցի,լցրի մի գավաթի մեջ և սկսեցի կում-կում խմել:Մի քանի րոպե անց տեսնում եմ,որ արդեն Աննան էլ է վերադարձել և մեր համադասարանցի աղջիկների հետ մի անկյան վրա կանգնած զրուցում են,իսկ ուշադրության կենտրոնում կրկին ես էի,նա աչքի պոչով մերթընդմերթ ինձ էր նայում,ժպտում էր,ապա նորից զրուցում նրանց հետ:

Ծնունդն ավարտվում է,բոլորը հրաժեշտ են տալիս Աննային և նրա ծնողներին ու հեռանում են,ես նույնպես նրանց պես քանի,որ նրա ծնողները այնտեղ էին և նա չկարողացավ ինձ հրաժեշտ տալ այնպես ոնց որ ուզում էր:Ճանապարհին պատմում եմ Կարենին տեղի ունեցածի մասին:

-Բա վերջը՞,ի՞նչ ես մտածել:

-Ի՞նչ պիտի մտածեմ,-պատասխանում եմ ես:

-Քեզ այնպես ես պահում կարծես դու կապ չունես դրա հետ,-Կարենը զարմացած էր,որ այդպես հանգիստ էի պահում ինձ:

-Իսկ ո՞նց պիտի պահեմ ինձ,գնամ ինձ կախե՞մ,բոլորի հետ էլ կարող էր այսպիսի բան պատահել:

-Իսկ նա…

Նա մի պահ ձայնը կտրեց,ապա փորձեց նորից շարունակել:

-Իսկ նա առաջին,-ու նորից լռեց:

-Ուզում ես ասել,որ նա առաջին անգամ ինձ հե՞տ է եղել,-գլխի ընկնելով,թե ինչ է ուզում ասել Կարենը,փորձեցի օգնել նրան,իսկ նա գլխով արեց:

-Հա,դժբախտաբար,-հոգոց հանելով պատասխանում եմ ես:

-Փաստորեն իրադրությունը ավելի լուրջ է քան ես պատկերացնում էի:

-Ի՞նչ ես ուզում դրանով ասել,-այդ պահին ես ընկնում եմ մտածմունքների մեջ:

-Դե նկատի ունեմ,որ մի օր էլ կգնաս դպրոց ու նա կհայտնի,որ երեխա է ունենալու քեզանից,-պատասխանելով նա սկսում է միանգամից բարձրաձայն ծիծաղել:

-Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում,ընդամենը մի անգամ եմ նրա հետ եղել:

-Ի՞նչ նշանակություն ունի,չնայած եթե այդպես էլ լինի կարծում եմ դժվարություն չի լինի ինչ-որ մեկից հղիանալը:

-Չե հա’,դու էլ հո չասացիր,չեմ կարծում,թե նման բան կանի,-ճիշտ է ինձ հույս էի տալիս,բայց հոգուս խորքում Կարենի ասածներից հետո սկսել էի լուրջ մտածմունքների մեջ ըմկնել,իմ կարծիքով նրանից ամեն ինչ սպասելի էր,ինձ իրենով անելու համար:

-Ի՞նչ անեմ բա,-մտահոգ հարցրի ես:

-Ի՞նչ կարող ես,որ ինչ էլ անես,պիտի նստես ու սպասես:

Ես լռում եմ ու արդեն հասկանում եմ,թե ինչ լուրջ խնդրի մեջ եմ խրվել:Կարենը նույնպես լուռ էր:

-Մի ելք ունես,-մի քանի վայրկյան լռելուց հետո նա նայեց ինձ ու ասաց :

-Ի՞նչ ելք,-անհամբեր հարցրի ես ու մի պոքր ել կարծես ուրախացած:

-Պիտի ձևացնես,որ սիրում ես նրան,հետո արդեն մի քանի ամիս կանցնի ու այդ ժամանակ արդեն ուշ կլինի և չի կարողանա էլ այդպիսի քայլի գնալ,բայց չպիտի նորից էլ նման բան անես:

Մտածում եմ,որ վատ գաղափար չի նրա ասածը,սակայն այստեղ էլի մի խնդիր կա:

-Իսկ եթե իսկապես իմ երեխան ունենա՞ առանց որևե քայլի դիմելու:

-Այդ դեպքում էլ ելք չես ունենա ու ստիպված կլինես ամուսնանալ նրա հետ և իրար հետ միասին մեծացնեք ձեր երեխային:

Կարենը տեսնելով,որ շատ եմ ընկնում արդեն մտածմունքների մեջ,որոշում է նորից սփոփել ու հույս տալ ինձ:

-Դե լավ մի այդքան մտածի,մեկ անգամով հավանականությունը այդքան մեծ չի,դու պարզապես ձևացրա,թե սիրում ես նրան ու ամեն ինչ կնկնի իր տեղը:

-Ծխելու բան ունե՞ս,-տեսնելով,որ էլ ուրիշ ելք չկա ու ստիպված եմ սպասելու,որոշում եմ մի հատ ծխել գոնե միքիչ թեթևանալու համար:Կարենը առանց պատասխանելու գրպանից հանում է ծխախոտի տուփը ու ինձ է մեկնում:Ես վերցնում եմ այն,միջից հանում եմ մի հատիկ,ապա տուփը նրան վերադարձնելով վառում եմ գլանակը ու սկսում եմ ծխել:Նա նույնպես մի հատիկ է վառում ու ասում:

-Դե լավ արի տուն գնանք,-միաժամանակ նայելով ժամացույցին,-արդեն երեքն է,հիմա գնանք վաղը կզրուցենք:

Մենք սկսում ենք քայլել:Երկար լուռ քայլելուց հետո,հրաժեշտ ենք տալիս միմյանց ու այնպես եմ հասնում տուն,որ չեմ նկատում:

Ամբողջ գիշերը չեմ քնում,անվերջ կատարվածն էի հիշում ու գլխիս գալիքն էի պատկերացնում,Լիզային էի հիշում,մտածում էի,թե ինչ կմտածի իմ մասին,եթե իմանա արարքիս մասին:

Լույսը բացվում է:Նորից դպրոց ենք գնում:

-Գորշ միջավայրի մեջ Սևակը փոխադարձ հասկացողության է

կոչում և’ իր շրջապատի մարդկանց,և’ համայն մարդկությանը:

Մարդու արժեքի բարձրացումը դառնում է գերագույն նպատակ և

հասնում այսպիսի զուգորդության.&lt;&lt;Նաև հասկանա’նք,

Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր Այս երկիր կոչված գնդից ավելի

մեծ է ու ծանըր…&gt;&gt;:

Այսպես,անընդհատ քննադատելով կյանքի արատները,անընդհատ

պայքարելով հանուն մարդկային բարձր արժանապատվության`

բանաստեղծն էլի մնում է կյանքին սիրահարված:Նկարագիր,

որն առանց զիջումների գնում է ինքնահաստատման` հպարտ

իր յուրաքանչյուր արարքի համար,որովհետև այդ արարքները

նա ներկայացրել է հրապարակային քննության և հիմա տոնում է

իր բարոյական հաղթանակը,որը նաև ապրելու ի’ր սկզբունքների

հաստատումն է.

Մեր մոտ գրականության դաս էր առաջին դասը և առաջինը

հենց Աննան էր դաս պատասխանում,նա մի կողմից պատմում էր,

մի կողմից ինձ էր նայում,իսկ այս տողերը արտասանելուց,

երեկվա կատարվածից հետո վստահ եմ դիտավորյալ էր ընտրել և

ինձ էր ուղղված:

Եթե պետք է լավ հասկացվել,

Եթե պետք է խոր զգացվել

Լոկ եղածի նոր կրկնությամբ`

Ես հպարտ եմ

Չհասկացվող

Եվ չզգացվող

Իմ ինքնությամբ.

Շատ-շատերից չկարդացվող`

Բայց և այնպես իմ սեփական ձեռագրով.

Այլոց կողմից չարդարացվող`

Բայց և այնպես իմ սեփակա’ն ծրագրով…

Նա ուղիղ աչքերիս մեջ էր նայում արտասանելիս,իսկ ես նրան

նայելիս ուզում էի տեղիցս վեր կենալ ու ասել նրան ամենա վատ

բանները,բայց հիշում էի Կարենին,հիշում էի,որ պիտի ձևացնեմ

իբրև սիրում եմ նրան և հետո էլ մտածում եմ,թե նա ի՞նչ մեղք ունի,

որ ես չկարողացա ինձ ետ պահել այդ քայլից:

-Ինչու՞ ես տխուր,-դասն արդեն ավարտվել էր ու քանի,որ

տրամադրություն չունեի դասամիջոց դուրս գալու,մնացել էի

դասասենյակում և տեղումս նստած սպասում էի Լիզայի գալուն,

Աննան էլ առիթը բաց չթողնելով մոտեցավ ինձ ու միանգամից

հարցրեց:

-Տխու՞ր չեմ,պատասխանեցի ես:

-Այդ դեպքում ինչու՞ ես այդպես միայնակ նստել այդտեղ:

-Հոգնած եմ,գիշերը շատ ուշ քնեցի:Դու ոնց ե՞ս:

-Ես երեկվա կատարվածից հետո ինձ շատ լավ եմ զգում:

-Երեկ իսկապես չափն անցանք,չպիտի այդպիսի բան անեինք:

-Բայց դու էլ էիր ուզում չէ՞,եթե չուզեիր չէիր մնա,սակայն

մնացիր,եթե հիշում ես:

Այդ պահին քիչ էր մնում ինձ չտիրապետեի,բայց հիշեցի,

որ ամեն ինչ կփչացնեմ և այլ կերպ պիտի վարվեմ:

-Ճիշտ ես չեմ ժխտում,պարզապես չպիտի շտապեինք,չեմ

կարծում,թե երեկ դրա ժամանակն էր:

-Իսկ ե՞րբ էր ժամանակը:

-Չգիտեմ,բայց հաստատ ոչ երեկ,-նա մի պահ լռեց և չգիտեմ ինչ

անցավ մտքով:

-Ճիշտ ես կներես,չպիտի շտապեինք:

-Ի՞նչ,-մի պահ զարմացա նրա ասածների վրա:

-Ասում եմ դու ճիշտ ես չպիտի շտապեինք:

Դասերը սկսվելու զանգն արդեն հնչել էր և այդ պահին Լիզան եկավ:Բոլորն արագ տեղավորվեցին ու ոտքի կանգնած սպասում էինք մինչ նա թույլ տար նստել:

-Բարև ձեզ:

-Բարև տիկին Մելիքյան,-պատասխանեցինք մենք:

-Նստե'ք:Մենք նստում ենք,բայց նրա տրամադրությունը դուրս չեր գալիս:Նա կարծես անտրամադիր էր ու զայրացած ինչ-որ բանից:Լիզան նույնպես նստում է:Նա մի ակնթարթ աչքերիս մեջ է նայում,ապա մակերեսորեն աչքի է անցկացնում բոլորին ու հարցնում:

-Ո՞վ է ուզում դաս պատասխանել:Ոչ ոք չի արձագանքում նրա հարցին:Նա նորից է ինձ նայում,ապա տեսնելով,որ ձայն հանող չկա,բացում է դասամատյանը ու սկսում է դասամատյանով հարցնել:

-Չորորդ համար` Կիրակոսյան Անի,-Անին ոտքի է կանգնում:

-Պատրաստ չեմ տիկին Մելիքյան:

-Նստիր,-նայելով Անիին հանգիստ տոնով ասաց Լիզան ու նորից հայացքը գցեց դասամատյանին:

-Ալեքսանյան Կարեն:

-Ես էլ պատրաստ չեմ:

-Նստիր:

-Կարծում եմ ոչ ոք պատրաստ չի,-նա նայեց ինձ:

-Երևում է ճիշտ ես,իսկ ի՞նչն է պատճառը:

-Աննայի ծննդյան օրն էինք նշում երեկ չենք հասցրել,ուշ ենք տուն գնացել,-պատասխանեց մեր համադասարանցի աղջիկներից մեկը:Այս անգամ Լիզան արդեն նայեց Աննային,ապա ասաց:

-Շնորհավորում եմ Աննա ջան,ցանկանում եմ,որ երազանքներդ ու նպատակներդ իրականություն դառնան,թե ուսման մեջ,թե անձնական կյանքում:

-Շնորհակալություն,-պատասխանեց Աննան ու նայեց ինձ ժպտաց:Հետո լռություն տիրեց դասասենյակում:Նայում եմ Լիզային,փորձում եմ հասկանալ,թե ինչ է կատարվում հետը:Նա կենսաբանության գիրքն էր թերթում,նրա ձեռքերը դողում էին:Տեսնելով նրա դողացող ձեռքերը,հայացքս փորձեցի այնպես փախցնել,որպեսզի չնկատի,որ զգացել եմ իրեն վատ չզգալու համար,սակայն նկատում է և խառնվելով իրար թողնում է գիրքը,գրիչն է վերցնում,ապա տեղն է դնում նորից ու վեր է կենում մի քանի քայլ հեռու է գնում ինձանից անշարժ կանգնում:Ես նույնպես սկսում եմ նյարդայնանալ,մտածում եմ ինչպես մի ելք գտնեմ նրա հետ առանձին խոսելու համար:Հանկարծ գլխումս մի միտք է ծագում:

-Տիկին Մելիքյան կարո՞ղ եմ մեկ րոպեով դուրս գնալ,-միանգամից փորձելով իրագործել մտածածս նրանից դուրս գալու թույլատվություն եմ խնդրում: Նա մի պահ կարծես վախեցավ այդ լռության միջից միանգամից հանկարծակի իմ ձայնը լսելուց և գլուխը իմ կողմը շրջեց,նայեց ինձ,ապա ասաց:

-Կարող ես:

-Շնորհակալություն,-պատասխանեցի ես ու նրա կողքով, աչքերին նայելով անցա հասա դուռը,բացեցի դուրս եկա միջանցք:Մի քանի վայրկյան դռան ետևում կանգնելուց հետո,նորից բացեցի այն Լիզային նայեցի ու ասացի:

-Տիկին Մելիքյան ձեզ են կանչում:

-Ի՞նձ,-զարմացաց հարցրեց Լիզան:

-Այո,-պատասխանեցի ես ու դուռը բաց թողնելով ետ եմ գնում նորից միջանցք,նրան սպասելու:Որոշել էի խաբելով նրան դուրս հանել և խոսել հետը:Դռնից մի քանի քայլ հեռավորության վրա,դեմքեվ դեպի դասասենյակը կանգնած սպասում էի:Նա դուրս եկավ և հայացքը միանգամից լարեց ուրիշ ուղղությամբ:Ես մի ակնթարթ զարմացա,քանի որ միջանցքում մենակ էի և անմիջապես շրջվեցի դեպի այդ կողմը և տեսա Լիզայի ամուսնուն:

-Ներս գնա',-ասաց նա ինձ:Ես նայեցի նրան,ապա նրա ամուսնուն,որը արդեն մեզ էր մոտենում,ուզում էի ներս` դասասենյակ գնայի,սակայն մինչ գնալս որոշեցի տեղյակ պահել Լիզային,որ չմտածեր,թե ամուսինն էր կանչել և իր անելիքը իմանար:

-Նա չեր կանչել քեզ,-Լիզան զարմացած ինձ նայեց,իսկ ես արդեն ներս գնացի:Անցնում է մի քանի րոպե:Չգիտեի ինչ անեի,ուզում էի նորից դուրս գալ այնտեղ,տեսնելու համար թե ինչ է կատարվում,սակայն միտքս փոխեցի և որոշեցի մի փոքր էլ սպասել:Եվս մի քանի րոպե է անցնում,իսկ նա դեռ չէր վերադարձել:Անհամբեր քայլում էի դասասենյակում:Աննան ինձ էր հետևում աչքերով:Այս անգամ արդեն հաստատ որոշում եմ դուրս գալ:Քայլում եմ դեպի դուռը,հասնելով ուզում եմ բացել,սակայն մինչ իմ բացելը այն բացվում է և Լիզան ներս է գալիս:

-Դասի վերջում կմոտենաս ինձ,իսկ հիմա գնա նստիր,-ասաց նա ու քայլեց դեպի իր սեղանը:

Ես նույնպես նրան հետևելով,նրա ետևից քայլեցի դեպի իմ սեղանը,միաժամանակ մտածելով,թե ինչ կարող էր կատարված լինել այնտեղ,որ նա այդպես միանգամից որոշեց խոսել հետս,քանի որ ասել էի նա չէր կանչել և ուզում է պարզել,թե ով է կանչել այդ դեպքում:Դասն ավարտվեց:Ես որոշեցի մինչ նրա դուրս գալը դուրս գամ միջանցք և այնտեղ սպասեմ նրան:Մի երկու րոպե միջանցքում սպասելուց հետո,Լիզան դուրս եկավ դասասենյակից և ես միանգամից քայլեցի դեպի նա:

-Դե լսում եմ,-նրան միանալով,մի քանի քայլ միասին քայլելուց հետո ասացի ես:

-Կարո՞ղ ես բացատրել,թե ինչ է կատարվում,-վրդոհված հարցրեց Լիզան:

-Ի՞նչ նկատի ունես,-հարցրի ես:

-Ի՞նչ է նշանակում նա չէր կանչել:

-Նկատի ունեի,որ ամուսինդ չեր կանչել:

-Այդ դեպքում ո՞վ էր կանչել,-զարմացավ նա:

-Ես,-իմ պատասխանից հետո միանգամից նա կանգ առավ:

-Ո՞վ,-նա կարծես չհավատալով իր լսածին,փորձեց նորից լսել համոզվելու համար:

-Այո,ես էի կանչում և ոչ մեկն էլ չէր հարցնում քեզ,իսկ ամուսինդ էլ չգիտեմ որտեղից հայտնվեց այդ պահին:

-Իսկ մտածու՞մ էս,թե ինչ կլիներ,եթե նա մի քանի վայրկյան ուշ գար ու մեզ միասին միայնակ տեսներ միջանցքում:

-Կներես,չէի պատկերացնում,որ նա կարող էր այդ պահին դպրոց գալ: -Եվ ինչու՞ էիր ինձ կանչել:

-Ուզում էի խոսել հետդ:

-Ու դասի ժամի՞ն պիտի անեիր դա,այն էլ այդ ձևով:

-Մտքովս դա անցավ,քանի որ ուրիշ հնարավորություն չէիր տալիս:

-Դե լսում եմ,հիմա ունես այդ հնարավորությունը,կարող ես խոսել:

Ես մի պահ մտածեցի,թե ինչ ասեմ նրան,ինչից սկսեմ,մտքերս լրիվ խառնվել էին իրար արդեն և եկա այն մտքին,որ այդ պահին հարմար չէր խոսելը:

-Ուզում եմ միասին որևէ տեղ գնանք,որտեղ կկարողանանք նստել ու հանգիստ խոսել,-ասացի ես և միանգամից փոշմանեցի,մտածելով,որ հիմարություն արեցի,համոզված էի որ նա չէր ընդհունի առաջարկս ու կարող էի նաև այս հնարավորությունից էլ զրկվել:Մինչ ես մտածում էի այնպես անել սխալս ուղղելու և այդ հնարավորությունն էլ չկորցնելու համար,ուշացա...

Նա արդեն տվեց իր պատասխանը:

-Այդ դեպքում փողոցի վերջում գտնվող բարում կհանդիպենք: -Ի՞նչ,-ես կարծես չհավատայի ականջներիս,-ուզում ես ասել,որ համաձայն ե՞ս:

-Այո,ժամը երեքին այնտեղ կսպասես,-պատասխանեց նա ու հեռացավ:

Ես քարացած մնացել էի տեղումս կանգնած,մի կողմից ուրախ էի,մյուս կողմից զարմացած նրա պատասխանից:-Ի՞նչը կարող էր նրան դրթել այդպիսի պատասխանի,-մտածում էի ես:Ամեն դեպքում նրա հետ առանձին խոսելու հնարավորություն էր ընձեռվել ու ոչ պատահական,այլ պաշտոնական ժամադրություն պիտի տեղի ունենար:Հիմա արդեն պետք է մտածել անելիքիս մասին:Նայում եմ ժամացույցին դեռ տասներկուսն էր:Ես որոշում եմ էլ մնացաց դասերին չնստել և գնալ պատրաստվել հանդիպմանը:

Ժամը երեքն էր:Պայմանավորված բարի առջև,ձեռքիս մի կարմիր վարդ,սպասում էի Լիզային:Հանկարծ մի տաքսի է կանգնում:-Վերջապես մեր հանդիպւմը առաջին անգամ ժամանակին ու իմ ուզած ձևով կկայանա,-մտածեցի ես:

Այդ ժամանակ տաքսու դուռը բացվում է և սիրտս սկսում է անկանոն բաբախել:Լիզան իջնում է տաքսուց,նա ընդամենը մեկ րոպե էր ուշացել ժամադրությունից:

-Երկա՞ր ես սպասել,-մոտենալով ինձ,միանգամից հարցրեց նա: -Ո'չ,թույլ չտվեցիր,որ սպասեմ,շնորհակալություն,չնայած պատրաստ եմ նույնիսկ հավերժ սպասել,-պատասխանեցի ես ու վարդը տվեցի նրան: Լիզան վերցրեց այն,շնորհակալություն հայտնեց և մտանք բար:Իսկ մինչ նրա գալը բարում առանձին անկյունում սեղան էի պահել:Ներսում գրեթե մութ էր,այնտեղ լուսավորված էր կարմիր գույնի աղոտ լույսերով,որը ավելի ռոմանտիկ էր դարցնում նման ժամադրությունները:

Մենք նստեցինք տվյալ սեղանի շուրջը,իրար դեմ դիմաց:Մի երկու րոպե լուռ էինք և հաճելի հանգիստ երաժշտություն էր,այնպիսի տպավորություն էր կարծես եկել եինք երաժշտություն լսելու:Նայում եմ Լիզային,նա գլուխը կախ նայում էր սեղանին ինչ-որ կետի ու այնպես կլանված,որ ես ել մի պահ անկախ ինձանից նայում եմ այդտեղ,սակայն ոչ մի առանձնահատուկ բան,նա պարզապես սպասում էր իմ քայլին,իսկ ես նրա:

-Դե՞,կասե՞ս,թե ինչ էիր ուզում խոսել հետս,-տեսնելով որ ես ոչ մի քայլ էլ չեմ անում նա ինքը սկզբի քայլը արեց:

-Նախ արի մի բան պատվիրենք,սոված կլինես հիմա,դպրոցից ես եկել,-պատասխանեցի ես ու միաժամանակ ձեռքով մատուցողուհուն հասկացրի,որ մոտենա մեր սեղանին:

-Կարիք չկա,այդքան էլ սոված չեմ և հետո էլ ախորժակ էլ չունեմ ուտելու,-ասաց նա:

-Ուրեմն չեմ խոսի այնքան ժամանակ մինչև ախորժակ ունենաս և հաց կուտես: Այդ պահին մատուցողուհին մոտեցավ մեզ:

-Լսում եմ,-ասաց նա:

Ես նայեցի Լիզային,որպեսզի լսեմ նրանից,թե ինչ է ցանկանում:

-Ինձ սև սուրճ,-միանգամից ասաց նա:

-Դառը,քաղցր,թե՞ կիսաքաղցր,-հարցրեց մատուցողուհին: -Դառը,-պատասխանեց Լիզան:

-Իսկ Ձե՞զ,-հարցրեց ինձ մատուցողուհին:

Ես նորից նայեցի Լիզային,ապա մատուցողուհուն ու պատասխանեցի: -Ինձ նույնպես,-նա հեռացավ և մենք նորից մնացինք մենակ:

-Ինչու՞ հրաժարվեցիր հյուրասիրությունիցս:

-Սուրճը նույնպես դու ես հյուրասիրում,-ժպտալով պատասխանեց Լիզան:

-Բայց ես ուզում եմ,որ ինչ-որ բան ուտես,չեմ ուզում սոված մնաս: -Իհարկե հաճելի է,երբ անհանգստանում են քեզ համար,մտածում են քո մասին,բայց շնորհակալություն չեմ ուզում հիմա,սուրճը կխմենք հետո,որ ուտել ուզեցի կասեմ,չեմ ամաչի,-հետո նա մի պահ լռեց,ապա ասաց,- իսկ հիմա արի խոսենք շատ ժամանակ չունեմ,չեմ կարող երկար մնալ: -Ամուսինդ ինչու՞ էր այսօր դպրոց եկել:

-Իրավունք ունե՞մ այդ հարցին չպատասխանելու:

-Լավ ,-պատասխանեցի ես,ապա փոխեցի հարցս,-նա քեզ նեղացնու±մ է: -Ոչ,-մի քանի վայրկյան մտածեց Լիզան ու պատասխանեց:

-Իսկ դու նրան սիրու՞մ ես,բայց խնդրում եմ,անկեղծ պատասխան եմ ուզում լսել և ոչ անցյալ անգամվա պես:

-Իսկ ի՞նչ կփոխի իմ պատասխանը:

-Խնդրում եմ...

Նա նորից լռեց ու գլուխը կախեց: Մատուցողուհին կրկին մոտեցավ մեր սեղանին բերելով մեր պատվիրած երկու գավաթ սուրճը դնելով սեղանին հեռացավ:

Ես գրպանիցս հանեցի ծխախոտս,մեկ գլանակ դրեցի բերանս,տուփը դրեցի սեղանին,ապա հանեցի կրակայրիչն ու վառեցի ծխախոտն ու սկսեցի ծխել:Իսկ Լիզան այդ ամբողջ ընթացքում գլուխը չբարձրացրեց և հարցիս այդպես էլ չպատասխանեց:

-Խմիր չսառչի,-ասացի ես:

-Ո'չ:

-Ի՞նչ,եթե չես ուզում խմել,ուրեմն մի խմիր,հիմա ուտելու բան կպատվիրեմ,-ու շրջվեցի,որպեսզի մատուցողուհուն կանչեմ:

-Ո'չ... Չեմ սիրում նրան,-հազիվ լսելի ձայնով ասաց նա:

Ես նորից նրա կողմը շրջվեցի միանգամից,նա նայեց աչքերիս մեջ,ապա նորից կրկնեց:

-Ես նրան չեմ սիրում,-ու տեսա,թե ինչպես են նրա գեղեցիկ այտերի վրայով գլորվում ներքև արցունքի կաթիլները:Ձեռքս սեղանի վրայով կամաց մոտեցրի նրա ձեռքին,որը սեղանի վրա դրված դողում էր,ուզում էի բռնել այն,սակայն նա մատները քաշեց ափի մեջ,ինչպես կրիան է գլուխը քաշում իր պատյանի մեջ և ուզում էր հեռացնել սեղանից,բայց երբ ձեռքս քնքշորեն դրեցի նրա բռունցքի վրա,նա թուլացրեց այն,նորից բացելով մատները տարածեց սեղանին ու նրա դողացող,նուրբ ու սառը,ձեռքը արդեն իմ ձեռքի տակ էր`ափիս մեջ:Ես սկսեցի մատներով զգուշությամբ շոյել նրա դաստակը,ապա աթոռս մոտեցրի նրա աթոռին,միաժամանակ նրա ձեռքից բռնած:

-Ինչու՞ ամուսնացար նրա հետ,-նա նայեց աչքերիս մեջ ու մի քանի վայրկյան անց պատասխանեց:

-Չգիտեմ...

Ես նույնպես նրա աչքերին էի նայում:Գլուխս կամաց մոտեցրի նրա գլխին,որպեսզի համբուրեմ:Լիզան աչքերը փակեց և ես զգում էի,թե նա ինչպես է սպասում,որ իմ շուրթերը կդիպչեն իր գեղեցիկ ու ձեռքերի պես դողացող շուրթերին:Կարծում եմ նրա սիրտն էլ նույնքան արագ ու դողալով էր բաբախում,որքան իմը:

Եվ ահա ես զգում եմ նրա ջերմ ու հաճելի շնչառությունը:Մեր շուրթերը հպվում են միմյանց,սակայն այն ընդամենը մի քանի վայրկյան է տևում;Լիզան կարծես փոշմանում է արածի համար և միանգամից ձեռքը քաշելով ափիս միջից գլուխը հեռացնում է ինձանից,հայացքը փախցնում է ուրիշ ուղղությամբ,հասկացնելով,որ զղջում ու ամաչում է կատարվածի համար:

-Մոռացիր կատարվածի մասին,-ասաց նա,իսկ ես նորից փորձեցի բռնել նրա ձեռքը և փորձեցի նորից համբուրել նրա համեղ ու քնքուշ շուրթերը սակայն այս անգամ վերջնականապես մերժում ստացա,-խնդրում եմ պետք չի,արդեն իմ գնալու ժամանակն է:

-Ուզու՞ մ ես ասեմ նոր սուրճ բերեն,սրանք հիմա սառել են:

-Չեմ ուզում,ավելի լավ է գնանք,-նա վեր կացավ տեղից ուղղեց հագուստը,պայուսակը վերցրեց և կանգնած սպասում էր ինձ միաժամանակ աչքերով փնտրելով մատուցողուհուն,որպեսզի հաշիվը փակենք ու հեռանանք:Մատուցողուհին նկատելով ,որ իրեն ենք փնտրում և ուզում ենք արդեն հեռանալ,մոտեցավ մեզ հաշիվը ձեռքին;Ես գրպանիցս հանեցի դրամապանակս,գումարը դրեցի սեղանին,իսկ սուրճի գավաթները այդպես էլ առանց ձեռք տալու հեռացանք:Դուրս գալով բարից մի քառասուն ոտնաչափ լուռ քայլեցինք մինչև հասանք կանգառ,նույնիսկ հրաժեշտ չտվեցինք միմյանց,ոչ նա մի բառ ասեց,ոչ ես,Լիզան սուս ու փուս նստեց մեքենա,իսկ ես միայն կարողացա այդ պահին գիտակցել,որ պարտավոր եմ ինչպես ջենտլմեն նրա փոխարեն նախորոք վճարել տաքսու գումարը: Ճիշտ է չգիտեմ,թե նա ինչ է մտածում հիմա,ինչ կլինի հետագայում,կկարողանամ հասնել իմ ամենամեծ երազանքին` Լիզային,իմը կդառնա նա ,թե ոչ,բայց ամեն դեպքում ինձ երջանիկ էի զգում և գոհ էի այսօրվա հանդիպումից:

Ամբողջ գիշեր,չկարողացա քնել,ժամերը չէին անցնում,անհամբեր սպասում էի,երբ լույսը կբացվի,որպեսզի նորից նրան տեսնեմ,տեսնեմ թե ինչպես է իրեն պահում երեկվա կատարվածներից հետո:

-Ինչու՞ չի եկել այսօր,-արդեն երրորդ ժամն էր` նրա դասը և ամբողջ դասամիջոցներին ուսուցչանոցի առջևում նրան էինք փնտրում ես ու Կարենը,սակայն նա չկար:

-Ի՞ նչ իմանամ երևի կգա հիմա,-հույս տալով ինձ պատասխանեց Կարենը,չնայած ինքն էլ ինձ պես անտեղյակ էր,թե ինչու չի եկել:Ես պատմել էի արդեն Կարենին երեկվա հանդիպման մասին:Հնչեց երրորդ ժամի զանգը:Հույսս կորցրել էի:

-Արի դասասենյակ գնանք,-ասացի Կարենին:

-Շրջվի'ր,-պատասխանեց նա:

-Ի՞նչ,-հարցրի, նա հոնքերով ետևիս կողմը ցույց տվեց:Ես իսկույն ետ շրջվեցի և տեսա Լիզան է գալիս,նորից նայեցի Կարենին ուրախ ժպտացի,-գնացինք:

-Ու՞ր:

-Դասասենյակ,-ու մենք գնացինք մինչև Լիզան կգար:

Ես արդեն տեղումս նստած էի ու մի քանի րոպե մեր գալուց հետո նա եկավ:

-Բարև ձե'զ:

-Բարև,-պատասխանեցինք մենք:

Լիզան այնպես կաշկանդված էր իրեն պահում,կարծես բոլորը գիտեին մեր հանդիպման մասին,նա անգամ ինձ չնայեց գոնե մի անգամ ողջ դասի ընթացքում,միայն վերջում երբ դասն արդեն ավարտվել էր,պայուսակը վերցնելուց մի ակնթարթ աչքերիս մեջ նայեց ու հեռացավ:

-Ի՞ նչ անեմ լավ,-մտածեցի ես ու որոշեցի գնալ նրա ետևից:Մի քանի րոպե նա արդեն գնացել էր դասասենյակից և ես մինչև ուսուցչանոց գնացի այնտեղ հարցրի ասացին,որ տուն է գնացել:Անհաջող օր էր այսօր,այդքան անհամբեր սպասելուց հետո չկարողացա գոնե հետը մի բառ խոսել: Հաջորդ օրը վերջապես կարողացա նրա հետ խոսել:

-Ո՞ նց ես:

-Լավ եմ շնորհակալություն:

-Ամուսինդ հո չի՞ նեղացրել:

-Ոչ,բայց պետք չի,որ մեզ միասին տեսնեն:

-Հասկանում եմ քեզ,ուրեմն արի դասերի վերջում հանդիպենք բարում: -Մոռացիր այն օրվա կատարվածը,չեմ ուզում էլ հիշեմ,թե ինչ է եղել: -Բայց ես ոչինչ չասացի այն օրվա մասին:

-Դե ուրեմն կարիք չկա կարծում եմ նորից հանդիպելու,ես համաձայնվեցի հանդիպել,որպեսզի բացատրեի քեզ,որ վերջնականապես վերջ տայի այս պատմությանը,բայց ուրիշ բան ստացվեց,ինչը չպիտի լիներ:

-Իսկ ես կարծում եմ կարող ենք այսօր նորից այդ բարը գնալ և դու ինձ կբացատրես այն ամենը ինչը ուզում էիր,հա' նաև ինձ պարտք ես մնացել: -Այսի՞ նքն,-զարմացավ Լիզան:

-Այսինքն այն,որ սուրճ պատվիրեցիր,չխմեցիր ու ես իզուր տեղը վճարեցի,ու հիմա այսօր պիտի գնանք ես կպահանջեմ ետ կբերեն այդ սուրճը և դու կխմես,-նա ծիծաղեց:

-Ուրեմն ես հին սուրճի՞ եմ արժանի:

-Դե ես ոնց հասկացա դու նորը չես սիրում խմել,պատվիրում ես ու թողնում ես որ հնանա:

-Լա՞վ,ես քեզ դեռ ցույց կտամ,թե ինչպիսին եմ սիրում սուրճը խմել: -Ուրեմն ժամը քանիսի՞ ն բարում քեզ սպասեմ,-հազիվ նրա տրամադրությունը բարցրացել էր և սկսել էր հետս արդեն կատակել,սակայն այդ հարցս նորից լրջացրեց նրան,նորից դարցավ նա այն նույն Լիզան տխուր,մտածկոտ:

-Չե Արամ մենք էլ չպիտի հանդիպենք:

-Բայց դու ինձ արդեն խոսք տվեցիր,-նա զգաց որ իմ տրամադրությունը նույնպես ընկավ և չէր ուզում տխրեցներ ինձ:Երկուսս էլ սովորության համաձայն լուռ էինք:Անցավ մի քառասուն վայրկյան:

-Վերջին անգամ,սուրճի խաթեր,-ասաց նա ինձ նայելով ժպտաց,չնայաց զգացվում էր,որ կեղծ ժպիտ էր,պարզապես ինձ չտխրեցնելու համար էր անում:Նա ճիշտ էր տրամադրությունս շատ էր ընկել:Ես նույնպես կեղծ ժպտացի,իբրև համաձայն եմ:

-Դե այսօր չեմ կարող վաղը նույն ժամին կհանդիպենք նույն տեղում,նայի չուշանաս հա~:

-Չեմ ուշանա,-տխուր տոնով պատասխանեցի ես:

-Մինչ վաղը,իսկ հիմա տուն եմ գնում,-ասաց Լիզան ու հեռացավ:

Մի խոսքով այդ օրն էլ մի կերպ անցկացրի:Օրը արդեն վաղն էր` պայմանավորված ժամը,պայմանավորված տեղում սպասում էի նրան:Տասը րոպե է արդեն անցել,նա ուշանում է,-ոչինչ երևի ուր որ է հիմա կգա,-ինքս ինձ հույս էի տալիս:Արդեն քսան րոպե,քսան հինգ,երեսուն,-երևի ինչ-որ բան է եղել,էլ չի գա,բայց ամեն դեպքում մի հինգ րոպե էլ կսպասեմ,-մտածում էի:

-Վաղուց ե՞ս սպասում,-միանգամից շրջվեցի այդ քնքուշ ձայնից:Այո չեք սխալվում Լիզան էր:Նա այնպես էր եկել ետևիս կողմից,որ չէի զգացել: -Հույսս արդեն կորցրել էի,-պատասխանեցի ես:

-Վախենում էիր,որ պիտի հավերժ սպասե՞ս,-կատակեց Լիզան:

-Ահա:

-Ուրեմն կարիք չկա արդեն այստեղ եմ,-նա ժպտաց,-դե՞, գնա՞նք: -Խնդրեմ,-պատասխանեցի ես,ձեռքով ցույց տալով բարի դուռը: Կրկին մեր նույն անկյունում տեղավորվեցինք,այս անգամ նույնպես խնդրել էի,որպեսզի պահեն մեզ համար այդ տեղը:

-Դե ինչ,այսօր ուտելու բան կպատվիրե՞ս,թե էլի ախորժակ չունես:

-Եթե չպատվիրեմ ի՞նչ ես անելու,-ժպտալով հարցրեց Լիզան:

-Ոչինչ, դրամ կխնայեմ,-կատակով պատասխանեցի ես:

-Այդ դեպքում իմ հաշվին կուտեմ:

-Ավելի լավ,-ու ես մատուցողին ձեռքով կանչեցի,-և ի՞նչ ես պատվիրելու:

-Կպատվիրեմ կտեսնես:

-Իսկ կարո՞ղ եմ,ես էլ քո հաշվին ուտել:

-Դեռ կմտածեմ:

Մատուցողն արդեն մեզ էր մոտեցել:

-Լսում եմ,-ասաց նա:

-Ինձ մեկ սենդվիչ և նարնջի հյութ խնդրում եմ,-ասաց Լիզան: Մատուցողը նայեց ինձ,որպեսզի լսի թե ես ինչ եմ պատվիրելու:

-Ինձ նույնպես,-նա գլխով արեց ու հեռացավ պատվերները կատարելու: -Բայց ես դեռ չէի մտածել,-ժպտալով ասաց Լիզան:

-Դե ես ել ինքս կվճարեմ:

-Լավ սիրտդ կախ մի գցի քեզ համար էլ կվճարեմ,-ես նայեցի նրա աչքերի մեջ,մի պահ լրջացա և ընկա մտքերով,-որքա~ն գեղեցիկ է նա,ի՞նչ անեմ,որպեսզի այս չքնաղ հրեշտակի հետ հանդիպումը չվերջանա,որ այն հավերժ լինի,-ի՞նչ եղավ,-տեսնելով իմ տարօրինակ հայացքը հարցրեց նա:

-Ո-ոչինչ:

-Ասացի կվճարեմ,էլ ինչի՞ ես մտածում:

-Վախենում եմ.

-Ինչի՞ց:

-Այն մտքից,որ կարող է այս հանդիպումը ավարտվել: Լիզան նույնպես լրջացավ,նայեց ներքև` սեղանին,ապա նորից ինձ:

-Արի նորից չանրադառնանք այդ թեմային,խնդրում եմ:

-Եթե խոսք տաս,որ սա վերջին հանդիպումը չի լինի:

-Չեմ կարող:

-Ինչու՞,ի՞նչ վատ բան կա դրանում,ինչու՞ չես ուզում,որ կրկին հանդիպենք,-նա լռեց,նորից նայեց ներքև,-ինչու՞ չես բաժանվում նրանից,ինչու՞ ես կյանքդ փչացնում:

-Չեմ կարող:

-Ինչու՞:

-Եթե անգամ բաժանվեմ էլ,մենք չենք կարող միասին լինել,ես մեծ եմ քեզանից ու քո ուսուցչուհին եմ հասկացիր դա:

-Ինձ համար մեկ է,ինչքան ես ինձանից մեծ և իմ ուսուցչուհին ես,թե ոչ,մյուս անգամ խնդրում եմ էլ այդպիսի բաներ չասես ինձ:

-Դու հիմա չես հասկանում Արամ,դեռ փոքր ես,հետո կհասկանաս,որ այս ամենը անիմաստ էր,հետո կհիշես ու կծիծաղես քեզ վրա,բոլորն էլ կարող են այսպես հրապուրվել ինչ-որ մեկով և մտածեն,որ սիրում են,որ առանց նրա չեն կարող ապրել,քո կյանքը դեռ առջևում է,դու դեռ կգտնես քո իսկական կեսին,իսկ ես այդ ժամանակ կուրախանամ քեզ համար և երջանկություն կմաղթեմ,իսկ դու կհասկանաս,որ ես ճիշտ էի...

-Էլ մի շարունակի շատ եմ խնդրում,-մինչ այդ,որ լուռ լսում էի,էլ չդիմացա,-ես վստահ եմ,այդպիսի բան չի լինի,ես սիրում եմ քեզ,սիրում եմ ու պատրաստ եմ սպասելու այնքան,որքան որ պահանջվի,այնքան մինչև դու համոզվես,որ իսկապես սիրում եմ քեզ և հասկանաս առանց քեզ չամ կարող,ամեն անգամ քեզ տեսնելուց չես պատկերացնի,թե ինչ է հետս կատարվում և ամեն անգամ ավելի եմ սիրահարվում ու համոզվում,որ չեմ սխալվել ընտրության հարցում:

Այդ պահին մատուցողը եկավ և բերեց մեր պատվերները:

-Խնդրեմ,բարի ախորժակ,-դնելով սեղանին մեր սենդվիչներն ու հյութերը հեռացավ նա:

-Դե կեր այսօր էլ սրանք չսառչեն:

Լիզան ձայն չհանեց,լուռ վերցրեց սենդվիչն ու մի փոքր կծեց այն,նորից դրեց ափսեի մեջ:Ես նույնպես վերցրի կծեցի,որպեսզի ընկերակցեմ նրան,չնայած ախորժակ չունեի:

-Համեղ է,ես մի հատ էլ կպատվիրեմ,-փորձեցի նորից կատակել,նրա տրամադրությունը բարձրացնելու համար,-կվճարես չէ՞,-նա ձայն չհանեց,-արդեն վախեցա՞ր:Նորից նրա դեմքին մի թեթև ժպիտ հայտնվեց:

-Չեմ վախենում:

-Ուրեմն հիմա մատուցողին կկանչեմ,դու էլ ուզում ե՞ս:

-Ոչ:

-Լավ այդ մեկի համար ես կվճարեմ:

-Վճարելու համար չեմ ասում:

Ես նորից մատուցողին կանչեցի:

-Երկու հատ ել սենդվիչ խնդրում եմ:

-Բայց ես չեմ ուզում,-մատուցողը նայեց Լիզային,ապա նորից ինձ: -Երկու հատ էլ բերեք,-նա հեռացավ:

-Ասացի չեմ ուզում:

-Ես ինձ համար եմ պատվիրել:

-Բայց դու մի հատի թույլատվություն հարցրիր:

-Ես էլ ասացի,որ մեկի համար ես եմ վճարելու:

-Վերջ տակից դուրս եկար:

-Ու՞մ է պետք:

-Ինչու՞:

-Կրկին հանդիպելու հնարավորություն չեմ կարողանում ձեռք բերել ու քանի որ էլ հնարավորություն չեմ ունենալու այսպիսի համով սենդվիչներ ուտելու ,այսօր պիտի այնքան ուտեմ,որպեսզի տեղը հանեմ:

-Ինչու՞ չես կարող:

-Առանց քեզ չեմ կարող ուտել,առանց քեզ էլ այսպիսի համ չի ունենա: -Դե լավ,կարող ես ևս մի անգամ ուտել:

-Ի՞նչ,մենք մի.-կը,կրկին կհանդիպե՞նք այստեղ,իսկ ե՞րբ:

-Չգիտեմ դեռ,բայց վերջին անգամը կլինի ու խոսք տուր,որ էլ այսօրվա պես պատճառ չես գտնի հանդիպելու:

-Չեմ տա:

-Ուրեմն այդպես էլ մնա առանց սենդվիչ ուտելու:

-Լավ,լավ կտամ:

-Ձեր սենդվիչները,խնդրեմ,-մատուցողը արդեն բերել էր մեր սենդվիչները:

-Շնորհակալություն,-պատսախանեցինք մենք,իսկ նա հեռացավ: -Սկսե՞նք ուտել:

-Սկսենք,-պատասխանեց Լիզան ու սկսեց ուտել իր առաջին սենդվիչը:Ես նույնպես:Առաջին սենդվիչը գրեթե միաժամանակ վերջացրինք:

-Տա՞մ,-ափսեով սենդվիչը նրան ուղղելով հարցրի ես:

-Չե դու կեր,քեզ համար էիր պատվիրել:

-Ես կատակում էի,մեկը քոնն է:

-Չե իսկապես չեմ ուզում շնորհակալություն:

-Եթե չուտես կմտածեմ,որ հաշիվը փակելու համար չես ուտում:

-Ինչ ուզում ես մտածի:

-Ուրեմն ես նույնպես չեմ ուտի,-նա վերցրեց սենդվիչը և մենք սկսեցինք միասին ուտել մեր սենդվիչները,սակայն ավարտին չհասցնելով,նա մի փքր ուտելուց հետո էլ չկերավ,իսկ ես կարելի է ասել կեսը կերել էի:Նորից լռություն տիրեց:Նորից հաճելի,հանգիստ երաժշտություն էր:Նրան էի նայում,հիանում էի նրա գեղեցկությամբ:Հանկարծ անկախ ինձանից բառերը դուրս թռչեցին բերանիցս:

-Ես սիրում եմ քեզ Լիզա...

Նա նայեց ինձ: -Գնալու ժամանակն է երևի:

-Ի՞նչ,բայց դեռ սուրճը չենք խմել,մոռացե՞լ ես,որ սուրճի համար էինք եկել:

-Սուրճը թողնենք մյուս անգամ:

-Այսօրվա գործը չեն թողնում վաղվան:

-Չե իսկապես արդեն ուշ է,երկար նստեցինք,ամւսինս հիմա ինձ է սպասում:

Նորից լսելով ամուսնու անունը նյարդերս իրար խառնվեցին,ուզում էի մի վատ բան ասել նրա հասցեին,բայց ինձ զսպեցի:

-Դե մատուցողին ասա թող հաշիվը բերի:

Ես ձեռքով կանչեցի մատուցողին,նա եկավ:

-Մեր հաշիվը բերեք խնդրում եմ:Մի րոպե հետո նա վերադարձավ հաշիվը ձեռքին:Լիզան պայուսակը բացեց,որպեսզի դրամ հանի վճարելու համար:Ես արագ գրպանիցս հանեցի դրամապանակս,հաշիվը դրեցի այդ գրքույկի մեջ:

-Սպասի' Արամ:

-Շնորհակալություն,-ասացի մատուցողին:

-Խնդրեմ,-պատասխանեց նա և ուզում էր հեռանալ:

-Մի րոպե սպասեք,-ասաց Լիզան:Նա կանգնեց:

-Ազատ եք,կարող եք գնալ,-ասացի ես:Նա նայեց Լիզային ու հեռացավ: -Ինչու՞ այդպես արեցիր,-նեղացած հարցրեց Լիզան,-չե՞ որ պայմանավորվել էինք,որ ես եմ վճարելու:

-Մյուս անգամ:

-Մյուս անգամ էլ չի լինի:

-Դե լավ գնացինք հո երեխա չե՞ս,-նա նայեց ինձ ու քայլեց:Մենք դուրս եկանք բարից,տխուր չէի որովհետև պիտի դեռ էլի հանդիպեինք և մտածում էի այդ հանդիպմանն էլ կհամոզեմ մի նոր հանդիպում:

-Վաղը գալու ե՞ս դպրոց:

-Ոչ,-պատասխանեց նա:

-Ինչու՞,-նայելով նրան զարմացած հարցրի ես:

-Որովհետև վաղը կիրակի է:

-Ախ հա,ափսոս:

-Ինչի՞ այդպես հոգոցով:

-Վաղը չեմ կարող քեզ տեսնել:

-Մի օր կդիմանաս ոչինչ:

-Բա որ չդիմացա:

-Կդիմանաս,կդիմանաս:

Մի քանի քայլ էլ լուռ քայլեցինք մինչև հասանք կանգառ:

-Դե ես արդեն պիտի գնամ,շնորհակալություն հյուրասիրության համար,հաճելի ժամանակ անցկացրինք:

-Քեզ նույնպես,առանց քեզ տեղի չեր ունենա այս հանդիպումը,-Լիզան ժպտաց և արդեն ուզում էր նստել մեքենան,ես բռնեցի նրա ձեռքը:Նա նայեց ձեռքիս,ապա աչքերիս:

-Կարո՞ղ եմ գնալ:

-Հա իհարկե,-ու ես թողեցի նրա գեղեցիկ ձեռքը:Նա նստեց մեքենան,դուռը ծածկեց,իսկ ես արագ մոտեցա վարորդին վճարեցի:

-Անփորձանք տեղ կհասցնեք,-վարորդը տարիքով մարդ էր,ժպտաց բեխերի տակից ու գլխով արեց,իբրև այո:Տաքսին շարժվեց:Լիզան ձեռքով հրաժեշտ տվեց միջից ու հեռացան:Ես էլ տաքսու ետևից կանգնած այնքան նայեցի մինչև անհետացավ ու էլ չերևաց այն:

Օրը երկուշաբթի էր:Երկար ու ձանձրալի անցավ կիրակի օրը:Արդեն կարոտել էի Լիզային,յուրաքանչյուր հանդիպումից հետո ավելի էի զգում նրա կարիքը,զգում էի որ ավելի եմ սիրում նրան:

-Արա՞մ, այս ուր ես կորել,ամեն օր շուտ թողնում գնում ես դպրոցից,ինչքա՞ն ժամանակ է չենք շփվում,զրուցում իրար հետ: -Գործերս շատ են Աննա ջան զբաղված եմ:

-Պա~հ-պա~հ-պա~հ,ինչ զբաղված տղա է,այդ ի՞նչ ես անում,որ գոնե մի անգամ չես էլ կարողանում զանգել,կամ մի երկու րոպե դասամիջոցներին հետս զրուցել:

-Ուրեմն հարմար չի,որ չեմ զրուցում,-արդեն սկսում էի նյարդայնանալ,-սա էր մնացել պակաս,-մտքումս մտածում էի ես: -Լավ-լավ մի բորբոքվի,ոչինչ երբ հարմար լինի այն ժամանակ էլ կզրուցենք,բայց աշխատի,որ մի փոքր շուտ հարմարեցնես պետք է կարևոր բանից խոսենք:

-Ինչի՞ց,-հարցրի ես ու միանգամից մի բան անցավ գլխովս,-ոչ,միայն ոչ դա խնդրում եմ,-մտքումս խնդրեցի ես:

-Երբ հարմար լինի այդ ժամանակ էլ կխոսենք:

-Հիմա խոսի'ր:

-Եթե հիմա հարմար է ավելի լավ:

-Չե' լավ թող մնա հետո,-ես միանգամից փոշմանեցի,վախենալով,որ իմ մտածածն է և տրամադրությունս կփչացնի,այդ դեպքում Լիզայի հետ չեմ կարողանա խոսել:

-Գրողը տանի,հազիվ Լիզայի հետ հարաբերություններս սկսել էր մի փոքր լավանալ,հիմա էլ սա պիտի խանգարի,ինչու՞ գնացի այդ օրը նրա ծննդյանը,-մտքումս կռվում էի ինքս ինձ հետ,ուզում էի լաց լինել,պատկերացնելով գլխիս գալիքը,Լիզային կորցնելու վախը,և դեռ դպրոցը չավարտած պիտի երեխա ունենայի այն էլ ոչ իմ սիրած աղջկանից,մի կողմից էլ ծիծաղս էր գալիս,-երեխան կգա հոր վերջին զանգը նայելու...

-Ինչու՞ փոշմանեցիր:

-Չգիտեմ,բայց թող մնա ուրիշ անգամ:

Հաջորդ ժամը Լիզայի դասն էր:Նա նստած էր իմ առջև կրկին:Նայում եմ նրան,իսկ նա ինձ մերթընդմերթ:

-Երանի Լիզան լիներ Աննայի տեղում,-մտածում էի,-երանի նա ինձանից երեխա սպասեր,նա ինձ այդպես սիրեր: Այդ օրը հարմար չեղավ Լիզային,որպեսզի հանդիպեինք և այդպես տասներեք օր,մենք չկարողացանք մեր հանդիպումը կազմակերպել:

Տասնչորս երրորդ օրն էր:Կրկին նույն բարում էինք,մեր միակ ու անփոխարինելի տեղում:

-Գործերդ ինչպե՞ս են:

-Լավ չեն:

-Ինչու՞:

-Որեվհետև արդեն երկու շաբաթ է չէինք եկել այստեղ:

-Դե լավ էլ մի չափազանցրու:

-Չեմ չափազանցնում,իսկ դու չէի՞ր կարոտել մեր հանդիպմանը,-նա մի պահ ընկավ մտքերով,չգիտեր ինչ պատասխաներ,հետո փորձեց փոխել թեման:

-Այսօր ու՞մ հաշվին ենք ուտելու:

-Չե՞ս ուզում հարցիս պատասխանել,-նա նորից լռեց,-այդքան բարդ հա՞րց տվեցի:

-Կարոտել էի,-հազիվ լսելի ձայնով գլուխը կախ պատասխանեց Լիզան: -Ուրեմն այսօր էլ իմ հաշվին կուտենք,-նա մի թեթև ժպտաց:

Ես աթոռս նրան մոտեցրի,ավելի մոտիկ գտնվելու համար,բռնեցի նրա ձեռքը,իսկ նա հնազանդվում էր գլուխը կախ:

-Ինչու՞ ես այսքան գեղեցիկ:

-Հիմա կկարմրեմ,-ամաչկոտ ձայնով ասաց նա:

-Ավելի լավ է հպարտանաս,իսկապես,կարծես հրեշտակ լինես,կուզեի շնորհակալություն հայտնել ծնողներիդ այսպիսի չքնաղ էակ լույս աշխարհ բերելու համար:Ծնողներդ որտե՞ղ են ապրում:

-Ութ երրորդ դասարանում էի սովորում,երբ ծնողներս ավտովթարից մահացան:

-Կներես չէի ուզում:

-Ոչինչ:

-Ցավակցում եմ,իսկ քույր,եղբայր չունե՞ս:

-Ցավոք սրտի ոչ,միայնակ եմ:

-Միայնակ էիր,հիմա արդեն միայնակ չես,ես կամ կողքիդ,-նա նայեց ինձ ժպտաց,ապա պատասխանեց:

-Շնորհակալություն,դու իմ ամենալավ ընկերն ես:

-Ես այդ մտքով չասացի:

-Գիտեմ,բայց այդպես ավելի լավ կլինի,-ես լռեցի,չկարողացա ինչ-որ բան ասել,որպեսզի հակառակը նրան համոզեմ,նայեցի Լիզային մի քանի վայրկյան,ապա կամաց-կամաց գլուխս մոտեցրի նրա գլխին,իսկ նա ուղիղ աչքերիս մեջ էր նայում և ես զգուշությամբ համբուրեցի նրա շուրթերը... Ես երջանիկ էի,վերջապես նա պատասխանեց իմ համբույրին,նա սիրում է ինձ,նա իմը կդառնա,ողջ աշխարհը կարծես ինձ տված լինեին:Զգում էի թե նրա սիրտը ինչպես է բաբախում համբուրվելիս:

Երբ ավարտվեց մեր այսպես ասած առաջին հաջողված համբույրը,նա գլուխը նորից կախեց,կարծես ամաչում էր ինձանից,ճիշտ է վստահ եմ նա չէր փոշմանել արածի համար, պարզապես վախենում էր,վախենում էր,որ մի օր ամուսինը կարող էր իմանալ և այս ամենը վատ ավարտ ունենար: -Ես սիրում եմ քեզ...

-Չպիտի էլ հանդիպենք,արդեն հեռուն ենք գնում,ավելի լավ է վերջ դնենք այս հանդիպումներին...

-Սսսս,-ես մատս դրեցի նրա շուրթերին և չթողնելով,որ էլ շարունակի,-արի անկեղծ լինենք խնդրում եմ. Ի՞նչ ես զգում իմ հանդեպ,-նա մի փոքր մտածեց:

-Չէի ասի թե անտարբեր եմ,քեզ հետ հաճելի է շփվել,զրուցել,դու լավ անձնավորություն ես քիչ կհանդիպես...

-Չեմ ասում ինձ գովի,-ես ընդհատեցի նրան,-պարզապես ուզում էի իմանալ,թե ինչ ես զգում իմ հանդեպ:

-Դժվար է բացատրելը,չգիտեմ...

-Լավ մի շարունակի,ուրեմն երբ պատրաստ լինես այդ ժամանակ էլ կբացատրես:Ուզու՞մ ես մի հատ էլ սուրճ պատվիրեմ:Սուրճ էի առաջարկում,քանի որ ուտելուց հրաժարվել էր.ասելով,որ սոված չի: -Ոնց կուզես:

-Իսկ դեռ չե՞ս սովածացել:

-Ոչ թող սուրճ բերեն:

Օրերը անցնում էին:Մոտենում էր վերջին զանգը:Մենք շաբաթը գրեթե երկու,երեք անգամ հանդիպում էինք բարում,զրուցում:Գնալով ավելի էին ջերմանում մեր հարաբերությունները,բայց ավելի շուտ ընկերական էին դրանք,ինչ արած փորձում էի համակերպվել հույս ունենալով մի օր կփոխվի այդ ընկերական շփումները և կդառնա երկու հակառակ սեռի բուռն սիրային հարաբերություններ,մեր մեջ միակ խոչնդոտը Լիզայի ամուսինն էր,չգիտեի ինչպես համոզեի,որպեսզի նրանից բաժանվեր:Նա վախենում էր,չնայած շատ կուզեր բաժանվեր,Լիզան նրան ատւմ էր,նրանք նույնիսկ երեխա էլ չունեին դեռ:

-Արամ էլ ինձ չե՞ս սիրում:

-Ինչի՞ց վերցրիր:

-Դե էլ ինձ համար ժամանակ չես հատկացնում,չես ուզում,որ հանդիպենք,հիշու՞մ ես,ասում էի հետդ խոսելու բան ունեմ:

-Հա հիշում եմ,-վերջ մի օր պիտի իմանայի ինչ պիտի ասեր,մտածեցի ավելի լավ է միանգամից իմանամ ինչ է ասում և իմ անելիքը իմանամ: -Ես ուզում եմ իմանամ,թե ի՞նչ ես մտածում մեր հարաբերությունների մասին:

-Ի՞նչ նկատի ունես,-մտածում էի որ հիմա նրանից կլսեմ սպասվածը: -Այն,որ գիտես թե ինչքան եմ քեզ սիրում և հաճելի չի,որ արհամարվում ու անտեսվում ես:

-Եվ միայն դա՞ է խնդիրը:

-Իսկ դրանից ավել ի՞նչ էիր ուզում:

-Հեչ,ոչինչ պարզապես մտածում էի,որ-ինչ որ բան է եղել,դե մենք խոսել ենք արդեն իմ կարծիքով այդ թեմայով:Ես քեզ չեմ ասում,թե քեզ սիրում եմ,քեզ համար խելագարվում եմ,բայց կարող եմ ասել,որ դու ինձ դուր ես գալիս և կարծում եմ ամեն ինչ միանգամից չի լինում,ժամանակը ցույց կտա թե հետագայում ինչ կլինի,-վերջապես սիրտս միքիչ թեթևացավ,երբ իմացա իմ մտածածը չի ասում,չնայած վախը դեռ սրտումս էր,բայց չէի էլ ուզում Աննային իզուր տեղը հույսեր տալ,եթե այդ վախն էլ չլիներ ես նրան կկանգնեյի ու կասեի,որ իրեն չեմ սիրում,որ ուրիշին եմ սիրում և պատրաստ եմ հանուն նրա ամեն քայլի:

-Ոչինչ մի որոշ ժամանակ էլ կսպասեմ և դպրոցը կպրծնենք ու էլ այդքան չենք հանդիպի,-մտածում էի ես ու միանգամից տրամադրությունս ընկավ,-Լիզային նույնպե՞ս չպիտի տեսնեմ էլ:Այդ միտքը էլ ինձ հանգիստ չէր տալիս:Ի՞նչ կարող եմ անել...

Ծանր օրերը արդեն սկսվել էին,Վերջին զանգին էինք նախապատրաստվում,քննություններին:Սկսել էինք ավելի ուշ-ուշ հանդիպել ես ու Լիզան:Շաբաթ էր լինում,որ չէինք էլ հանդիպում: -Արա~մ,արագացրու կուշանանք:

-Մամ հիմա կվերջացնեմ,մի րոպե կոգնե՞ս փողկապս կապեմ,թարսի պես այսօր չի ստացվում:

-Հիմա կգամ:

-Ու՞ր է բռնի տեսնեմ,ի՞նչ ես ասում լավ էլ կապել էս:

-Չէ դուրս չի գալիս:

-Մի փոքր այս մասից սպասի ուղղեմ,ահա վերջ շատ սիրուն է,-մայրս ուղղեց փողկապս,ապա համբուրեց,-ծնունդտ շնորհավոր արդեն մեծ տղա ես դարձել,հայրտ կհպարտանար:

-Շնորհակալություն մամ ջան:

Մայիսի քսան հինգն էր` վերջին զանգի ու ծննդյանս օրը:Շտապում էինք դպրոց:

Սկսվեց վերջին զանգի միջոցառումը:Հրաժեշտի խոսքեր,արցունքներ,ամբողջ ընթացքում աչքս Լիզայից չէի կտրում:Արցունքներս հազիվ էի խեղդում,նա այսօր էլ ավելի էր գեղեցկացել,ուզում էի իջնել բեմից,վազել գրկել նրան,բարցրաձայն գոռալ ու բոլոր հավաքվածներին ասել,որ խենթանում եմ նրա համար:

Բոլորս հերթով մոտեցանք ուսուցիչներին ծաղկեփնջեր նվիրելու:Երբ հասա Լիզային ծաղիկները տվեցի նրան համբուրեցի,նրա աչքերը միանգամից արցունքներով լցվեցին և չգիտեմ որտեղից էր իմացել ծննդյանս մասին,նա ինձ մի բացիկ տվեց փոքրիկ,համբուրեց այտս,-ծնունդտ շնորհավոր,-ու շրջվեց,որպեսզի չտեսնեմ արցունքները:Սիրտս ճմլվում էր,չգիտեի ինչ անեի,ես նույնպես շրջվեցի ու վերադարձա բեմ:Վերջին հրաժեշտի երգն էր հնչում,շատ տխուր էր:Դահլիճը լուռ էր,բոլորի աչքները խոնավացել էին:Անհամբեր ուզում էի տեսնել,թե ինչ է գրված բացիկում:Ավարտվեց միջոցառումը:Սկսվեց աղմուկը,միմյանց շնորհավորանքները:Քայլեցի մի առանձին անկյուն,որպեսզի կարդամ գրածը:Բացում եմ այն և տեսնում ընդամենը երեք բառ ու բազմակետեր:

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ...

Այդ բառերը կարդալուց սիրտս ավելի սկսեց ճմլվել:Շրջվեցի դահլիճի կողմը,որպեսզի նրան փնտրեմ,տեսա չկա,արագ իջա այդ ամբոխի մեջ նայեցի,բայց չգտա:Նա հեռացել էր դահլիճից: Ես նույնպես դահլիճից դուրս եկա,ամեն ուր աշակերտներ,պճնված մարդիկ,շնորհավորանքներ:Արագ-արագ մի կերպ ազատվեցի այդ ամբոխից,խեղդվում էի արդեն,ուզում էի մենակ մնալ,ուզում էի նրան գտնել,ուզում էի փախչել նրա հետ:Ծխախոտները մեկը մյուսից վառելով սկսեցի քայլել փողոցով:

-Մի կողմ գնա' խելքդ թռցրել ե՞ս,-քիչ էր մնում ընկնեի մեքենայի տակ և վարորդը զայրացած ինձ վրա էր գոռում:Հանկարծ լսեցի հեռախոսիս զանգի ձայնը:Մի անգամ անջատեցի այն առանց նայելու,թե ով է,երկրորդ անգամ տեսա Կարենն է:

-Ալո:

-Էս ու՞ր ես քեզ ենք ման գալիս,բոլորս քեզ ենք սպասում շուտ արի',-ու անջատեց լսափողը:Ես նստա մայթեզրին մի քանի րոպե,մի փոքր ուշքի եկա ու վերադարձա:Այո բոլորը ինձ էին սպասում,որպեսզի շնորհավորեին ծնունդս:Ես լսում եմ նրանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները,սակայն ուշք ու միտքս Լիզան էր:

Դե ինչ,այսքանով դեռ չավարտվեց մեր հրաժեշտը,առջևում ավարտական երեկույթն էր սպասում:Մի երկու ժամից սկսվելու էր այն,պետքե գնայինք փոխվեինք ու պատրաստվեինք երեկույթին:Միայն մի բանից էի վախենում,որ Լիզան կարող էր չգալ,իսկ եթե չգա ես կգնամ նրա ետևից և թքած,թե ամուսինը ինչ կանի,կթողնի չի թողնի:

Ավարտական երեկույթը արդեն սկսվում էր:Բոլորը գեղեցկացել էին,հարդարվել,շպարվել,գեղեցիկ զգեստներ հագել,կարծես մի քանի ժամում մեծացած ու չափահաս մարդիկ դարձած լինեին:

Տխուր նստած էի հանկարծ ինչ-որ մի բան կարծես հուշեր ասեր գլուխդ բարձրացրու և նայիր դռանը:Եվ հենց գլուխս բարձրացնում եմ,նայում եմ դռանը,այն բացվում է և Լիզան ներս է մտնում:

-Շնորհակալություն Տեր:

Բոլորը ուրախացան Լիզայի գալու առթիվ:Բոլորը արդեն հասցրել էին սիրել նրան,նա բոլորի հետ շատ ջերմ էր վարվում դպրոցում,անմիջական: Երեկույթի բացումը սկսվեց ինձ ուղղված շնորհավորանքներով:Լիզան թաքուն ինձ էր նայում, այնպես,որ ոչ ոք չնկատի,իսկ ես նրան:

Սկսվեց ուրախությունը,բոլորը պարում էին,ուրախանում,միայն ես և Լիզան էինք տխուր:Քանի դեռ բոլորը զբաղված էին պարելով և ոչ ոքի ուշադրությունը մեր վրա չէր,ես մոտեցա նրան:

-Ինչու՞ շուտ չէիր ասում այդ մասին:

-Դու չէի՞ր ասում,երբ պատրաստ լինես այդ ժամանակ էլ կասես,-ես ձայն չհանեցի,ուզում էի համբուրել նրան,բայց ինձ հավաքեցի:

-Էլ չե՞մ տեսնի քեզ:

-Չգիտեմ,երևի ոչ,քանի՞ տարեկան դարձար: -Տասնութ,քննություններից հետո գնում եմ բանակ,մի տարի ուշ եմ դպրոց գնացել,-այդ մասին լսելով Լիզան կարծես էլ ավելի տխրեց:

Երգն ավարտվեց և հանգիստ երաժշտություն սկսվեց,սկսեցին տանգո պարել:

-Կպարե՞ս հետս,-ձեռքս նրան մեկնեցի:Նա նայեց ինձ,ապա բռնեց ձեռքիցս,վեր կացավ տեղից,քայլեցինք դեպի մյուսները ու սկսեցինք պարել:Այդ երաժշտությունը ավելի էր տխուր դարցնում մեր սրտերը,ավելի էր այդ դաժան հրաժեշտի հուզումները ավելացնում:Լիզան չդիմացավ,արցունքները էլ չկարողացան սպասել և արեցին իրենց գործը միանգամից դուրս պոկվելով այդ գեղեցիկ աչքերից սահեցին այտերով ներքև:Նա թողեց ինձ և արագ քայլերով դահլիճից դուրս եկավ:Ես միանգամից նետվեցի նրա ետևից:

-Լիզա~,Լիզա~,-իսկ նա սկսեց վազել միջանցքով,դեպի զուգարանն էր գնում:Ես էլ սկսեցի վազել նրա ետևից:Նա մտավ զուգարան ու դուռը փակեց:

-Լիզա՞,քեզ վա՞տ ես զգում,-դռան ետևից հարցնում էի ես,-լսու՞մ ես ինձ,խնդրում եմ պատասխանի,-այդ պահին զուգարանի դուռը բացվեց և Լիզան միանգամից ինձ փաթաթվեց ու սկսեց կրքոտ համբուրել,նրա դեմքը ամբողջովին արցունք էր,նա դեռ լաց էր լինում:Ոչ մի անգամ նրան այդպիսի կրքով համբուրվելիս չէի տեսել:Մենք համբուրվելով կամաց-կամաց ետ գնալով մտանք զուգարան:

-Ես սիրում եմ քեզ,-նա մեկ այդ բառերն էր կրկնում մեկ համբուրում,-սիրում եմ քեզ,ուզում եմ,որ քոնը լինեմ:

-Ես Էլ քեզ եմ սիրում քաղցրս,դու իմ միակն ես,դու իմ հրեշտակն ես,մենք հենց հիմա կգնանք այստեղից,կփախչենք հեռու,մեզ ոչ ոք չի գտնի,խոստանում եմ:

Նա իմը դարձավ վերջապես,ճիշտ է տխուր էինք,ոչ հաճելի տեղում,բայց ամեն դեպքում ավելի ռոմանտիկ ստացվեց դա:Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի,իմ թանկագին հրեշտակը արդեն ինձ սիրում էր,նա իմն էր և մենք պատրաստվում էինք միասին փախչել:

-Այստեղ սպասիր,առաջ ես գնամ հետո դու կգաս,որ ինչ-որ բան գլխի չընկնեն,-ասաց Լիզան:

-Լավ,-պատասխանեցի ես,համբուրեցի նրան ու նա քայլեց դեպի դուռը: Լիզան բացում է զուգարանի դուռը և ես այդ պահին միայն ատրճանակի կրակոցն եմ լսում ու տեսնում,թե ինչպես է միանգամից Լիզան ընկնում հատակին:

Մի՞ թե երազ է:Ի՞նչ է կատարվում:

-Ոոոոո~չ... արթնացի' Արամ:Լիզաաաաաա~...

Աչքերիս չեմ հավատում,կարծես երազ եմ տեսնում,ինչու՞ պիտի այսպես ավարտվի:

-Պետք չի',այստեղ տու'ր ատրճանակը,տարե'ք այստեղից ատրճանակը,շու'տ արեք,-հազիվ մի կերպ խլեցին նրա գազազած ամուսնու ձեռքից ատրճանակը:

-Թողե'ք ինձ,թողե'ք սպանեմ այդ շան թուլին,այստեղ արի փսլնքոտ,կսպանեմ քեզ,դու էլ պիտի մեռնես քո պոռնիկի հետ,կարծում էիք չգիտե՞մ,որ հանդիպում էք,ուզում էիք փախչե՞լ,այսքան ժամանակ իզու՞ր էի հետևում,դե հիմա էլ փախչեք,-նրան բռնել էին,չէին թողնում,որ ինձ էլ սպանի,բայց ափսոս չհասցրեց,կուզեի ես էլ մեռնել նրա հետ,ինչու՞ ապրել,եթե նա չկա ում համար ապրում էի:

Չէի գիտակցում ինչ է կատարվում,մոտեցա Լիզային,որը հատակին պառկած էր և որին ոչ ոք չէր մոտենում:Նրա գլուխը ամբողջովին արյունով էր հեղեղված,իսկ ճակատի մեջտեղում փանփուշտն էր մխրճված,որը նույն ակնթարթին սպանեց նրան:Ես ծնկի իջա,գրկեցի նրա արյունոտ գլուխը,ամուր սեղմեցի կրծքիս ու ամբողջ ուժով գոռացի: -Ոոոոոոոոոոոոոոոո~չ,-ապա ձայնս ու շունչս ինձ դավաճանեցին:Արցունքներս միախառնվել էին Լիզայի արյանը:Նա էլ չկար:Լիզան չկար էլ:

Այդ պահին հիշեցի,որ դանակս գրպանումս է,որը միշտ հետս էի վերցնում:Համբուրեցի Լիզայի ճակատը,կամաց նրա գլուխը իջեցրի հատակին,փակեցի գեղեցիկ աչքրը,որոնք ինձ էին նայում վերջին անգամ,գրպանիցս հանեցի դանակը,թաքուն բացեցի այն,ձեռքիս մեջ պահեցի,ապա կանգնեցի,կամաց-կամաց քայլելով գնացի դեպի հավաքվածները,որտեղ և նրա ամուսինն էր գազազած,որի ձեռքերից բռնել էին:Բոլորը ինձ էին նայում Աննան,մայրս,Կարենը,իմ մյուս դասընկերներն ու դասընկերուհիները,նրանց ծնողները,ուսուցիչները:

Հասնելով նրա ամուսնուն սկսեցի դանակով խելագարի պես հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին,այնպես,որ անհնարին էր էլ փրկելը:Ոչ ոք չէր սպասում,իմ այդ քայլին:Մի կերպ նրա դիակը ձեռքիցս տարան:Շուտով արդեն ոստիկանները հայտնվեցին և ձեռնաշղթաները ձեռքիս դուրս բերեցին այդ շենքից:Նրանք ինձ նստեցրին ոստիկանական մեքենան:Մայրս գոռում էր ետևիցս,լաց էր լինում:

-Արաա~մ,ոոոո~չ Արամ այս ի՞նչ արեցիր...

Ես արդեն բանտում էի ու քանի որ տասնութ տարիս լռացել էր,արդեն չափահաս էի և չափահասների բանտում անցկացրի այդ երկար ու դժոխալի տասներկու տարիները,որտեղ էլ երկու անգամ փորձեցի ինքնասպան լինել,բայց երկու անգամն էլ փոշմանեցի:Ես դեռ Լիզայի ու մորս գերեզմաններին պիտի այցելեի,ծաղիկներ դնեի նրանց վրա ու նրանց հոգիներին հանգստություն խնդրեի Աստծուց:

Աշուն էր:Իմ բանտից ազատման հրամանը կարդացին:Ես արդեն ազատ էի:Դուրս եկա բանտի դարպասներից:Փողոցները ամբողջովին գույնզգույն տերևներով էին լցված:

Ազատություն:Ազատություն,որը չգիտեի ինչի համար էր,ում համար:Առաջին իսկ պատահած ավտոբուսը նստեցի ու հասա քաղաք:Իջա մեր դպրոցի կողքի գտնվող այգու մոտ:Մեքենաների ձայնը,մարդկանց աղմուկը կարծես խորթ լինեին արդեն:Քայլեցի դեպի այգին,որոշեցի այգու միջով անցնեմ ու այնտեղ պատահաբար տեսա Աննային,իր ամուսնու և իր երեխայի հետ:Մտքովս անցավ,որ կարող էր նա իմ երեխան լիներ,սակայն իմ բախտը Աննան չէր,ես Լիզային էի ընտրել,նրան էի սիրում,բայց ցավոք սրտի նա արդեն էլ չկա և այսպիսի ավարտ ունեցավ մեր սերը:Նրանք ինձ չտեսան,ես նրանց հեռվից էի նկատել:Հետո ես այն բարը գնացի,որտեղ Լիզայի հետ հանդիպում էինք:Նույնիսկ այնտեղ մի գավաթ սուրճ խմելուց էլ զրկվեցի:Այն արդեն չկար:Այդ բարի տեղում հիմա արդեն խանութ էր և այդ բարից միայն բարի հուշեր էին մնացել:

Ես մեկ հատիկ սպիտակ մեխակ ու մեկ կարմիր վարդ վերցրի ու գերեզմանատուն գնացի:Սկզբում մորս գերեզմանին այցելեցի:

-Ներիր մայրիկ ես չդարձա այն զավակը,որը ուզում էիր,որով կհպարտանայիր,ես սիրում էի նրան պարզապես,-ապա համբուրելով նրա գերեզմանաքարը,դնելով սպիտակ մեխակը,-Աստված հոգիդ լուսավորի,-հեռացա,գնալով դեպի Լիզայի գերեզմանը:Նայում եմ նրա նկարին ու լաց եմ լինում:

-Ինչու՞ այսպես ավարտվեց սիրելիս,ինչպե՞ս քեզ ետ բերեմ,խոսի'ր,մի բան ասա խնդրում եմ,ինչու՞ ինձ մենակ թողեցիր:Ես համբուրեցի նրա նկարը,որը դաջված էր գերեզմանաքարի վրա,ապա դրեցի կարմիր վարդը: 

-Սա իմ և քո` մեր երկուսիս պատմությունն է,-գրպանիցս հանեցի նոթատետրս,որտեղ բանտում եղած ժամանակահատվածում էի գրել,միջից ընկավ ածելին,որով երկու անգամ փորձել էի ինքնասպան լինել և նոթատետրը Լիզայի գերեզմանաքարի վրա դրեցի:

-Հոգուդ հանգստություն թող լինի,շուտով կհանդիպենք սիրելիս...


ՀԳ

Պատմվածքը խմբագրված չի և գրված է սիրողական  մակարդակով։

Նախորդը Հաջորդը