Ինքը շատ լավն էր, իդեալական, հիանում էր ինձանով,
խոստումներ էր տալիս, որ ուզում էր միշտ իրա կողքին լինեմ, որ ինքը ազատ մտածելակերպի
տեր մարդա: Ես ուզում էի հավատալ այդ ամենին, մտածում էի կմոռանամ խնդիրներս ու երջանիկ
կլինեմ վերջապես:
Ուշ ժամ էր: Գործից հետո նա եկավ իմ ետևից, որպեսզի
տուն տանի ինձ: Մեքենայի մեջ նստած զրուցում էինք: Այնքան նուրբ էր, այնքան ջերմ, ես
ինձ պարզապես երազում էի զգում:
Նա մատերս էր նուրբ շոյում, մազերիս դիպչում,
աչքերիս մեջ նայում, ապա գրկեց ու համբուրեց:
Հետո մենք սկսեցինք կրկին երկար զրուցել, այս
անգամ նա ավելի ամուր գրկեց ինձ ու նորից սկսեց երկար համբուրել:
Նա ասում էր, որ ես իրան շատ եմ դուր գալիս:
Մենք սկսեցինք քայլել մի փոքր, նա գրկել էր ինձ,
զգում էի որ գրգռված է:
Մեքենայի մեջ նորից նույնը, սակայն այս անգամ
երկար ու ես զգացի, որ նա հանգստացավ:
Նա չէր ուզում որ ես տուն գնայի, ասում էր մնա
հետս, մի փչացնի պահը: Ես ինքս էլ ուզում էի մնայի, ինձ էլ էր հաճելի, ուզում էի կտրվել
ամեն ինչից, մոռանալ իրականությունը:
Որոշ ժամանակ անց այդտեղ ինչ-որ մարդիկ հայտնվեցին
ու քանի որ չէի ուզում մեզ ոչ ոք տեսներ, նրան ասացի կամ ինձ տուն տար կամ ուրիշ տեղ
գնանք:
Նա սկսեց մեքենան վարել:
Ես հարցրեցի ու՞ր, նա պատասխանեց. – Ձոր, գեղեցիկ
տեղ, բոլորից հեռու:
Սկզբում վախեցա, հետո չհավատացի, որ նա կարող
է ինձ ցավ պատճառել:
Նա վարում էր մեքենան, միաժամանակ պատմում այդ
վայրի մասին: Տեղ հասանք
Իսկապես շատ գեղեցիկ վայր էր: Մենք մեքենայում
էինք դեռ նա գժի պես էր վարում մեքենան պտտվում էինք տարածքում մեքենայով: Ես ուրախ
էի, հանգիստ: Հետո մենք մեքենայով մոտեցանք գետի ափին:
Սկզբում նա իջավ մեքենայից, հետո ինձ կանչեց,
որպեսզի տեսնեմ այդ գեղեցկությունը, զգամ մաքուր օդը:
Ես նույնպես իջա մեքենայից: Շատ հանգիստ էր,
խաղաղ, գեղեցիկ, ես իսկապես երջանիկ էի:
Հետո նա ինձ գրկեց կրկին, սկսեց համբուրել, շոյել,
գնալով ավելի ամուր, ավելի կոպիտ, ագրեսիվ: Ես նեղվում էի արդեն: Նա ասում էր, որ ոչինչ
չի անի, որ հանգիստ լինեմ:
Նա ինձ մեջքով դեպի իրեն շրջեց, սեղմեց մեքենային
ու սկսեց պարանոցս, ուսերս համբուրել, միաժամանակ շոյելով կրծքերս: Ես փորձում էի հեռացնել
նրան, սակայն նա բռնեց ձեռքերս սեղմեց մեքենային ու շարունակեց:
Նա գրգռված էր, ծանր էր շնչում, չէր լսում ինձ:
Ասում էի, որ չեմ ուզում, որ բաց թողնի, իսկ
ինքը շալվարիս կոճակն էր արձակում: Ես մի կերպ ձեռքս ազատեցի, չթողեցի, բայց նա սկսեց
հետևից իջացնել: Դե իրա մոտ արդեն ամեն ինչ բաց էր:
Նա կրկին բռնեց ձեռքերս, շալվարս ավելի իջացրեց:
Ես խնդրում էի, որ թողնի, իսկ նա ասում էր, որ չվախենամ, որ ուրիշ բան չի անի, որ պարզապես
ուզում է ինձ զգալ, մինչև վերջ չի գնա, սկայն զգում էի, որ ուղեղն անջատված է և արդեն
զգում էի նրա գրգռված առնանդամը ոտքերիս արանքում...
Ես գոռացի ցավից, անտանելի էր այդ ամենը: Նա
ուշադրություն չդարձրեց և շարունակեց իր անելիքը: Այս անգամ ես արդեն ավելի ուժեղ գոռացի
այնպես, կարծես դանակով մորթում էին: Այս անգամ նա սթափվեց: Ես ցնցումների մեջ էի,
հիստերիկ նոպա էր մոտս, գոռում էի, արտասվում, չէի հասկանում ինչ է կատարվում: Նա փորձեց
գրկել ինձ, բայց ես նրան օձի խայթոցի պես հետ շպրտեցի:
Նա ասում էր մի մտածի կամուսնանանք, ամեն ինչ
լավ կլինի, կտեսնես:
Մեքենայի մեջ չէի խոսում, շոկի մեջ էի, գզգզված,
ուժասպառ, կոկորդս չորացել էր, ծանր էի շնչում, կարծես օդում լինեի, մենակ ցավ էի զգում:
Նա հարցրեց իբր ինչի՞ գոռացիր:
Ես նայեցի նրան, զզվանքով ու ատելությամբ:
Ճանապարհին նա մեքենան կանգնացրեց մի տեղ, որպեսզի
ջուր խմեմ: Նա ինչ-որ բաներ էր պատմում, խոսում էր անկապ բաներից, որպեսզի ցրվեմ, իսկ
ես չէի լսում: Հետո վերադառձանք մեքենան, նկատեցի, որ ամբողջովին ջրի մեջ եմ, բայց
ես ձեռքերս էի միայն լվացել: Նայեցի շալվարիս, որը բաց գույնի էր և տեսա լրիվ արյուն
եմ: Ես բռնեցի գլուխս կծկվեցի:
Նորից սկսվեց նույն հիստերիկ նոպան...