Կելտական հանգույցները հազարամյակներ շարունակ օգտագործվել են
որպես պահապաններ։ Նրանց պատկերով են զարդարել տաճարները և հագուստը, իսկ կելտական
հանգույցի տեսք ունեցող թալիսմանները կրել են որպես վզնոց։ Ապշեցուցիչ է, բայց այդ
առեղծվածային խորհրդանիշները կարելի է գտնել Հռովմեական և Բյուզանդական ճարտարապետության
մեջ, հնագույն մուսուլմանական զարդարանքի և եթովպական գրքերի մեջ։ Նրանք հանդիպում
են նույնիսկ հնագույն սլավոնական սիմվոլիզմի մեջ։ Կելտական զարդանախշերն իրենց մեջ
կրում են մեծագույն ուժ։ Կենտրոնացեք և ընտրեք մի նշան, որն առավել շատ է ձեզ դուր
եկել։
Ահա թե ինչ
կարող է պատմել ձեր ընտրածը ձեր մասին։
1․ Կյանքի ծառ
Ձեր ներսում թաքնված է մեծ ներուժ։ Ձեր արմատները ներթափանցում
են շատ խորը հողի տակ, դուք գնահատում եք կայունությունը և ամուր եք կանգնած ոտքերի
վրա։ Ձեզ անհրաժեշտ է սովորել վերհանել ուժ հենց հողից՝ քայլեք ոտաբոբիկ, հաճախ եղեք բնության գրկում, և
դուք կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքը դառնում ավելի վառ, լեցուն և գիտակցված։ Պահեք
ձեր մեջքն ու գոտկատեղը։
2․ Ներքին կրակ
Դուք ընտրել եք հանգույց, որն իրենից կրակ և փյունիկ է ներկայացնում։
Այն դիցաբանական թռչուն է, որն ունակ է մոխիրներից վերածնվելու՝ կրկին սկսելով իր կյանքը
մաքուր էջից։ Դուք շատ ամբիցիոզ եք՝ եռանդուն
և կրքով լի։ Ձեր ներսում վառվում է կրակ, բայց եղեք զգույշ, այդ տարրերքն ունակ
է ոչնչացնելու ամեն բան իր ճանապարհին։ Արտահայտեք ձեր կրակոտ էությունը արվեստի մեջ,
իսկ առօրյա կյանքում սովորեք լինել ժուժկալ, զսպված ու պահել ներքին մաքրությունը և
ճակատագիրը կպարգևատրի ձեզ դրա համար։
3․ Հսկա վիշապ
Հողի ոգին խոսում է ձեզ հետ։ Դուք ունեք հսկայական ներուժ նրա
համար, որ դառնաք մեկ ամբողջություն բնության հետ և գտնել ներդաշնակություն ձեր ներքին
և արտաքին աշխարհի հետ։ Դուք կարող եք բերել ուրախություն այլ մարդկանց, սովորեցնել
և աջակցել նրանց զարգացմանը։ Ձեր ներուժը գիտակցելուն պես, դուք կարող եք փոխել ամեն
բան, ինչ ձեզ դուր չի գալիս։ Դուք անհավանական զգայուն և հոգևոր մարդ եք։
4․ Պենտակլ
Դուք ընտրել եք պաշտպանության և անձնական զորության հզոր խորհրդանիշ։
Դա վկայում է այն մասին, որ կյանքի տվյալ պահին դուք պետք է գտնեք ներդաշնակություն
ձեր հոգևոր և ֆիզիկական ուժի միջև։ Ձեզ պետք է գտնել ճանապարհը դեպի ձեր անձը։ Դուք
ունեք մեծ ներուժ, միգուցե և էքստրասենսորային ընդունակություններ։ Ձեր խորհրդանիշը
նման է հնգաստղանիի, իսկ ձեր սիրտը վառ է և կրակոտ։ Առողջական հարցերում ուշադրություն
դարձրեք լյարդի մաքրմանը։
5․ Կատվի հանգույց
Ձեզ բնորոշ է կատվի կեցվածքն ու արագությունը։ Դուք շատ ճկուն
մարդ եք, սակայն դուք չեք հանդուրժի ճնշումն ու ագրեսիան։ Ձեզ դուր է գալիս այն զգացողությունը,
թե ձեր մասին հոգում ու պաշտպանում են։ Կյանքի ճանապարհով սլանում եք թեթև և համոզիչ։
Ինչքան լավ դուք ճանաչում եք ինքներդ ձեզ, այնքան ավելի լավ կարող եք հասկանալ շրջապատող
աշխարհը և այլ մարդկանց։
6․ Աստվածային
արևածաղիկ
Ձեր սիրտը բաց գիրք է։ Դուք արտացոլում եք ջերմություն և բարյացակամությւոն։
Դուք հոգ եք տանում և աջակցում եք ուրիշներին, դուք կարողանում եք լինել լավագույն
ընկեր բոլորի համար։ Պահեք ձեր դրական հոգեվիճակը և երբեք մի կորցրեք հավատքը բարու
հանդեպ։ Հոգացեք ձեր մարմնի համար, մասնավորապես առանձնահատուկ ուշադրություն դարձրեք
ծնկներին։ Սովորեք շնչառական վարժությունները, այն կօգնի ձեզ թուլանալ և պահպանել ներքին
ներդաշնակությունը։
Եթե ձեզ դուր եկան այս խորհրդանիշները, ապա դուք կարող եք այն
կրել թալիսմանի կամ մարմնի վրա դաջվածքի տեսքով։ Դրանից նրա ներգործությունը կուժեղանա՝
առավել ընդգծելով ձեր գերիշխող հատկանիշները։