Կամա Սուտրայի 11 կանոն կանանց համար

 


«Յուրաքանչյուր կին ցանկանում է, որ իր կողքին լինի Իսկական Տղամարդ: Որպեսզի հանուն նրա  պատրաստ լինի ամեն ինչի,  որպեսզի սիրի,  «ձեռքերի վրա պահի»,  հագուստ և զարդարանքներ նվիրի, լինի ուժեղ և քնքուշ... Ամեն կնոջ մոտ այս ցուցակը տարբեր է, իր լրացումներով եւ ցանկություններով։ Բարեբախտաբար, մեզ՝ կանանց, այժմ հասանելի են շատ հին գիտելիքներ, որոնք օգնում են դառնալ ավելի իմաստուն, դառնալ Տեղեկացված Կին։ Մենք արդեն գիտենք, որ քիչ է (եւ ոչ արդյունավետ է ) պարզապես ցանկանալը, որ տղամարդը լինի այնպիսին, ինչպիսին ուզում ենք տեսնել նրան։

Մենք արդեն շատ ենք խոսացել, որ կանանց մտավոր ուժը շատ ավելին  է,  քան տղամարդկանցը, եւ այն ընդունակ է հրաշքներ գործելու: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի զարգացնենք այդ հոգեբանական ուժը։ «Ծառայել ամուսնուն» տարածված արտահայտությունը շատերի մոտ առաջացնում է նյարդային ջղաձգություն: Այսօր ես ուզում եմ կիսվել ձեզ հետ Կամա Սուտրայի 11 կանոնների վերաբերյալ, որոնք արձանագրել է մեզ համար Վատսյայանա իմաստունը։  Այդ կանոնները հստակ բացատրում են, թե ինչ է նշանակում մեր առօրյա կյանքում, ամեն օր ԾԱՌԱՅԵԼ ամուսնուն։

 

1. Ոչ մի մեղադրանք: Կինն ունի այսպիսի բնավորության գիծ - միշտ եւ բոլորին մեղադրել, անհրաժեշտ է  ինչ - որ մեկին դարձնել պատասխանատու կատարվածի համար: Տղամարդու համար էլ պարզապես անտանելի է, երբ կինը «գցում է» նրան անկյուն, եւ այնտեղ հայտարարում, որ  «Դու ես մեղավոր ամեն ինչի համար»: Խնդրում ենք մի մոռացեք: Ձեր ՏՂԱՄԱՐԴԸ  նույնպես մարդը է,  նա կարող է սխալվել, նա Աստված չէ:  Զգացեք տարբերությունը՝ կարելի է խոսել ՍԽԱԼԻ մասին, և կարելի է ՄԵՂԱԴՐԵԼ։ 

2. Գեղեցիկ հագուստ։ Այս կետի մասին շատ է խոսացվել։ Այնուամենայնիվ, անկեղծ խոստովանեք,  կանանցից շատերն են հագնվում տանը ավելի լավ, քա՞ն դրսում։  Ոչ։  Վատսյայանա իմաստունը ասում է, որ եթե կինը հագնված չէ գեղեցիկ, ապա տղամարդը ենթագիտակցորեն մտածում է , որ այդ կնոջը կարելի է և չսիրել։ Հիշեք, կինը ցուցադրում է իր գեղեցկությունը հագուստի միջոցով։

 

3. Կանանց ուժը մազերի մեջ է։  Ցանկացած տղամարդ ուշադրություն է դարձնում կնոջ մազերին, սանրվածքին։ Գուցե նա չի գիտակցում դա, բայց ենթագիտակցորեն նա մտածում էարդյոք  գեղեցիկ են մազերը, լավ են խնամված և սանրված։  Այս կանոնը հիշեցնում է մեզ, որ տղամարդու առաջին հայացքն ուղղված է մազերին, հետո նոր մարմնին։

 4. Ձեր տղամարդը լավագույնն է միշտ։ Այդպիսին է տղամարդկանց հոգեբանությունը։ Նրա համար կարևոր է լսել դա հենց իր կնոջ շուրթերից։ Երբեք մի խնայեք գովասանքը ձեր տղամարդու համար։ Մանտրայի պես պետք է անգիր անեք  «Դու լավագույնն ես իմ կյանքում»: Նախ դա պետք է որդուն ասի մայրը, իսկ հետո նրա կինը: Երբ ասում եք տղամարդուն այս խոսքերը, նա զգում է վերելք,  ոգեւորություն, նրա էներգիան աճում է։ Ի դեպ, դրանից հետո կարելի է խնդրել նվերներ։  Հիշեք, որ ձեր տղամարդը, մյուսների նման, կարող է լինել ուժեղ, եւ կարող է լինել թույլ, բայց դա  հարաբերական է։  Մի մտածեք այլ տղամարդկանց հետ համեմատություն անելով, այլ մտածեք, որ  «Իմըլավագույնն է»։ Եվ վերջ։

 5. Հումորը կփրկի աշխարհը։ Խաղաղություն ձեր ընտանիքում։. Պետք է կարողանաք կատակել ձեր ամուսնու հետ։ Ամեն տղամարդ սիրում է ծիծաղել: Սովորեք բերել ձեր կյանք հումորի մասնիկ, եւ կյանքը կներկայանա այլ գույներով։ Տղամարդը միշտ կգնահատի, երբ կինը կարողանա մեղմացնել մթնոլորտը կատակով ու ժպիտով։

6. Մի համեմատեք. Մի գովաբանեք մեկ այլ տղամարդու։ Տղամարդը երբեք, ոչ մեկի հետ չի կարող կիսել իր կնոջը։ Սա է այս կանոնի իմաստը։ Ձեր ամբողջ ներուժը դուք պետք է ուղղեք միայն ձեր ամուսնուն։ Իսկ եթե ​​դուք հիանում եք այլ տղամարդով, (նույնիսկ ձեր հայրիկով),  ապա և ձեր ներուժը ուղղվում է հորը։ 

7. Զայրույթը սպանում ձեր գեղեցկությունը։ Խնդրում ենք հիշեք, որ զայրույթը - տղամարդկանց  թուլությունն է։ Զայրացած տղամարդը երբեմն պարզապես գեղեցիկ է։ Բայց ոչ կինը: Նույնիսկ ամենագեղեցիկ կինը զայրույթի մեջ կորցնում է իր ողջ հմայքը: Ի՞նչ է տեղի ունենում կնոջ հետ  զայրույթի պահին։  Նրա մոտ կրճատվում են իգական հորմոնները եւ ավելանում տղամարդու հորմոնները,  քանի որ զայրույթը դա մաքուր տեստոստերոնի դրսեւորում է։ Սովորեք ցույց տալ ձեր զայրույթը զուտ կանանցը վայել կերպով առաջին հերթին դա ԱՐՑՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ։ Արցունքներն օգնում են մեզ հաղթահարել և վերապրել մեր զգացմունքները։ Արցունքները – սա է կանանց իրական թուլությունը, ոչ մի տղամարդ չի մնա անտարբեր դրանց նկատմամբ:

 

8. Պատրաստել համեղ եւ սիրով: Այս ասացվածքը հայտնի է, քանի որ մանկուց յուրաքանչյուր աղջիկ գիտի, որ «տղամարդու սրտի մոտ ճանապարհն ընկած է ստամոքսի միջով"։ Մեր նախնիների իմաստությունը չունի սահմաններ: Տղամարդը միշտ ակնկալում է, որ կինը համեղ կկերակրի իրեն։ Հնագույն ժամանակներում տղամարդը ԵՐԲԵՔ ՉԻ ԿԵՐԵԼ տնից դուրս: Սերն ու սնունդը շատ ընդհանրություններ ունեն։ Սնունդը կարող է փոխել մեր միտքը, իմաստուն կանայք միշտ օգտագործել են դա։ Սնունդը իր մեջ է պարունակում զգացմունքներ: Հիշեք, եթե մարդը դադարում է տանը սնվել, ուտում է դուրսը,  ապա նա կարող է և սիրահարվել դրսում։

 9. Մի ստիպեք: Հաճախ կանայք կնստեն ու կստիպեն իրենց տղամարդկանց որևէ բանի մեջ։ Բայց ճնշումը վանում է տղամարդուն,  փակում ձեզ նրանից, ստիպում է պաշտպանվել: Եթե ​​ձեզ նվիրեն ձեր սիրած քաղցրավենիքը, բայց ՍՏԻՊԵՆ դրանք ուտել, հազիվ թե հաճույք ստանաք դրանից։ Այդպես էլ տղամարդիկ։ «Մի կերակրեք նրանց հացով», բայց թույլ տվեք կատարել կնոջ ցանկությունը, դրանից նրանք ստանում են հսկայական հաճույք։ Բայց ձեր ճնշմամբ դուք կարող եք ընդհանրապես վերացնել ամուսնու ցանկությունը  որևէ բան անելու ձեզ համար։ 

10. Հոգատարություն տան օջախի մասին։  Եւ կինը պետք է լավ հոգ տանի տան մասին: Այնուհետեւ կնոջ գեղեցկությունն այդքան էլ կարևոր չի լինի տղամարդու համար։

 11 Ժպտացեք։ Գիտե՞ք հայտնի մուլտֆիլմում ասվում է «ժպտում ենք և թափահարում»: Տղամարդը ունի ակնկալիք իր կնոջից` նրա ժպիտը: Նա ժպիտ է սպասում ձեզանից։ Երբ տղամարդը գալիս է տուն, նա ցանկանում է տեսնել երկու բան, իր կնոջ և երեխաների ժպիտը: Ինչքան էլ նա հոգնած լինի, այդ երկու բաները կօգնեն նրան վերականգնվել։ Կնոջ ժպիտը բարձրացնում է տղամարդու մոտ օքսիտոցին հորմոնը, հանգստացնում և թուլացնում է նրան։ Բայց հաճախ կանայք պարզապես մոռանում են դրա մասին։ Սա, ի դեպ, պատճառներից մեկն է, թե ինչու են այսօր  այդքան շատ ամուսնալուծությունները։ Կինը դադարել է  ժպտալ իր ամուսնու համար։

 Այս պարզ, բայց շատ կարեւոր է 11 կանոնների կատարումը, կդարձնեն ձեր ամուսնու կյանքը «ԴՐԱԽՏ»։


Նախորդը Հաջորդը