Բերանային սեքս կնոջ համար (անվտանգ սեքս)

Անգամ,եթե կինը վարակված է ՄԻԱՎ-ով,նրա հեշտոցային հեղուկը պարունակում է վիրուսային շատ քիչ քանակություն:

Այնպես որ,կնոջ սեռական օրգանները լիզելուց ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը շատ քիչ է:

Բայց,եթե կինը դաշտանային շրջանում է,ապա բերանային սեքսը ավելի վտանգավոր է,որովհետև նրա դաշտանային արյան հետ շփումը կարող է փոխանցել ՄԻԱՎ-ը: Խորհուրդ չի տրվում բերանային հարաբերություն ունենալ կնոջ հետ նրա դաշտանային ցիկլերից անմիջապես առաջ, ընթացքում և անմիջապես հետո:

Հերպեսը նույնպես կարող է փոխանցվել բերանային սեքսի միջոցով: Հատկապես, եթե կինը հեշտոցի կամ բերանի շուրջ ունի բշտիկներ, վերքեր կամ կեղևանք, ապա պետք է խուսափել նրա հետ կունիլինգուսով զբաղվելուց:Եթե ցանկանում ես լիովին ապահով լինել, պե'տք է օգտագործես <<ատամնային անձեռոցիկ>>: Այն պատրաստված է լատեքսի փոքրիկ շերտից որը պահվում է հեշտոցի շուրթերի վրա` բերանային սեքսի ժամանակ: Այն ստեղծում է պատնեշ, որը կարող է օգնել նվազեցնելու վարակման ռիսկը:

>>Անվտանգ սեքս

Նախորդը Հաջորդը